Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Դանդաղ գործողության ռումբ

Դանդաղ գործողության ռումբ
16.03.2023 | 00:47

Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ բողոքի
ցույցերը, հնչեցվող ելույթները, կոչերն ու պահանջներն ապացուցեցին, որ փողոց դուրս
եկած զանգվածը և նրանց կազմակերպող ու առաջնորդող ուժերը հենց այդ գործակալական
ցանցերից են:
Եվ ցույց տվեցին, որ այդ կազմակերպությունները՝ գործակալական ցանցերը, դանդաղ
գործողության ռումբ են ցանկացած իշխանության համար:
Միաժամանակ, հերթական անգամ ապացուցեցին, որ հիմնական նպատակը բռնության կամ
«կտերով» կերակրելու միջոցով իշխանությունը տապալելն է:
Նման օրենքի նախագիծ մեզանում էլ է պետք դնել քննարկման, այն հաստատ լակմուսի դեր
կունենա, մի տեսակ լյուստրացիա կլինի՝ մաքրագործում, ինքնաբացահայտում...
Ավելի վատ, եթե դրանք գործող իշխանություններն են:

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 5274

Մեկնաբանություններ