Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Մարգարիտ Եսայան. Բոլոր հանցագործները, որ ԱԺ դահլիճում ոտնահարեցին երկրի գլխավոր օրենքը, կկանգնեն դատարանների առաջ

Մարգարիտ Եսայան.  Բոլոր հանցագործները, որ ԱԺ դահլիճում ոտնահարեցին երկրի գլխավոր օրենքը, կկանգնեն դատարանների առաջ
23.06.2020 | 14:16

Լսում եմ ՍԴ դատավորների ճեպազրույցները, ոչ մեկը նրանցից չանցավ կոռեկտության սահմանը, բոլոր հարցերին պատասխանում են օրենքներին եւ Սահմանադրությանը համահունչ, ամեն կերպ աշխատում են մնալ իրենց իրավասության շրջանակում եւ հարազատ մնալ ՍԴ դատավորի առջեւ օրենքով դրված կարգուկանոնին։ Լսել եմ Հրայր Թովմասյանին, Ֆելիքս Թոխյանին եւ Ալվինա Գյյուլումյանին։ Մեկը ՝ մեկից պարկեշտ եւ պրոֆեսիոնալ։ Բացատրություններում՝ զուսպ, շատ կարեւոր իմֆորմացիա են հաղորդում, բացատրում են իրավական բոլոր նորմերի այբն ու բենը, ՍԴ-ի մասին օրենքը, բացատրում են համբերատար եւ կոռեկտ։ Հարգանքս բոլորիդ։


Զուգահեռ հետեւում եմ նաեւ այս ճեպազրույցներին արձագանքող ֆեյքերի հարձակումներին, նողկալի եւ զզվելի «Ֆաս» հրահանգով սրանք իրենց չեղած խելքով իբր փորձում են վարկաբեկել դատավորներին․․Ֆեյքերի մասին ասելիք չունեմ, նրանց ֆաբրիկայի վարիչը դեռ կանգնելու է դատարանի առաջ: Վստահ եմ․․
Ցավոք, հետեւում եմ նաեւ որոշ իրական անձանց գրառումներին, մասնավորապես որոշ լրագրողների, որ «նոր Հայաստանում» տեղավորվել են «նիկոլիթեւերի տակ» տաքուկ եւ կուշտ, թեպետ, առանց կոնկրետ անունների եւ փակագծեր բացելու, պիտի ասեմ, որ այս նույն անձինք, նախկինների ժամանակ էլ վատ չէին «կերակրվում», հայտնի մուլտֆիլմի Կեշայի պես․․․Եվ սիրտս ցավում է, որ ինչ-որ մի «ծիտիկ» իրեն իրավունք է վերապահում օրինակ, Ֆելիքս Թոխյանի, տիկին Գյուլումյանի կամ Հրայր Թովմասյանի հասցեին հնչեցնել զզվելիագույն ռեպլիկներ, ինչ-որ բառեր եղկելի գրել երկարամյա, հարգելի եւ հարգանքի արժանի ճանապարհ անցած այս անձանց հասցեին․․Եւ սա այն դեպքում, երբ իրենք իրենց չեղած կենսագրությամբ զրոյական արժեք ունեն եւ իրենց նեղ շրջապատի եւ՝ մեր երկրի կյանքում։


Հարգելի որոշ լրագրողուհիկներ, փորձեք մի քիչ հարգել ինքներդ ձեզ, մի քիչ անհարմար զգացեք, ձեր երեխաները մեր երկրում են մեծանում, այնպես ապրեք, որ չամաչեն հետո, ձեր այս գրառումները տեսնելիս․․․ՍԴ-ի շուրջ այս կնճիռը, որ նիկոլավարի հորինվեց եւ գցվեց հասարակության կյանքից ներս, կլուծվի, եւ բոլոր հանցագործները, որ ԱԺ դահլիճում ոտնահարեցին երկրի գլխավոր օրենքը, կկանգնեն դատարանների առաջ, չեմ կասկածում ․․Բայց դուք այս ամոթի հետ ոնց եք ապրելու․․Դուք դարձաք բոլոր 89-ի մեղսակիցը, խմբակային հանցագործության մասնակիցը․․․․Կոմկուս դարձած քպականների հանցագործություններին մի ծափահարեք, մտածեք մի քիչ․․Կամ՝ եթե իրոք դուք կողմ եք բռնապետության հաստատմանը եւ աջակցում եք միակուսակցականության հաղթարշավին մեր երկրում, հենց այդպես էլ ասեք․․․
Հանեք դիմակները, հանեք դիմակները:

Դիտվել է՝ 1881

Մեկնաբանություններ