Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Մի՛ համեմատեք օրավարձու աշխատանքն ու արվեստը» (ֆոտոշարք)

«Մի՛ համեմատեք օրավարձու աշխատանքն ու արվեստը» (ֆոտոշարք)
24.09.2012 | 03:36

«ՈՒշի ուշով հետևում եմ արդի հայ գեղանկարչության ընթացքին և այդ ընթացքն ապահովող գեղանկարիչների ստեղծագործություններին: Այդ գեղանկարիչներից է Նինա Աղավելյանը, որի այս ցուցահանդեսը ինձ հաճելի անակնկալ էր...»։

Կարեն ՍՄԲԱՏՅԱՆ

Նկարիչների միությունում բացվել է Նինա Աղավելյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Ներկայացված է 124 աշխատանք` գեղանկարներ, ունիկալ գրաֆիկա, մետաքս, տեքստիլ: Նինա Աղավելյանը ծնվել է Կապանում: Ավարտել է ԵՊՀ-ի փիլիսոփայության և սոցիոլոգիայի, հոգեբանության ֆակուլտետները: Մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների (Երևանում, Էջմիածնում, Մոսկվայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Շվեդիայում, Ճապոնիայում, Գերմանիայում): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Լեռնային Ղարաբաղում, Գերմանիայում:
-Ձեր աշխատանքներն ավելի շատ Հայաստանո՞ւմ են գնահատվում, թե՞ արտերկրում:
-Ճիշտն ասած, գնահատվում են ամեն տեղ: Բայց, բոլոր դեպքերում, դրսում ավելի շատ են արվեստագետին ըստ արժանվույն գնահատում, քան մեզանում: Թող ներեն մեր այսօրվա ղեկավարները, ես երբեք չեմ փառաբանում կոմունիզմի ժամանակաշրջանը, ես կարողանում եմ այսօրվա գեղեցիկը տեսնել, ապրել և ավելացնել ինչ-որ բան, բայց հիշում եմ, որ ժամանակին նկարիչների միության յուրաքանչյուր անդամից գոնե մեկ աշխատանք գնվում էր: Երբ այդ մեկ աշխատանքը բաժանում ես ամիսների, կազմում է մի փոքրիկ աշխատավարձ: Այս դեպքում անհնար է համեմատության եզրեր գտնել: Ես հուսով եմ, որ մեր երկիրը դեռ կկարողանա տեսնել այդ տարբերությունը և արժևորել: Ի վերջո, հայ ազգը գնահատվում, ներկայանում է միայն նման արժեքներով:
-Դրսում նկարիչներն ունեն մենեջերներ, ովքեր զբաղվում են նրանց գործերի առքուվաճառքով: Կարծես մեզանում էլ այդ մեխանիզմները թափանցում են: Ինչպե՞ս են վաճառվում Ձեր նկարները:
-Կոնկրետ իմ պարագայում` պատահականորեն, որովհետև տեղի պատկերասրահների հետ կապ չունեմ:
Գերմանիայի փոքրիկ քաղաքներից մեկում կա պատկերասրահ, որտեղ զբաղվում են կանանց գործերով: 2014-ին հրավերի եմ սպասում:
-Նկարի գինը կապ ունի՞ իր իրական արժեքի հետ:
-Չեմ կարծում, Գերմանիայում մի անգամ հարցրին, թե որքա՞ն ժամանակում եք արել նկարը, հասկացա, որ համեմատում են նյութական աշխատանքի հետ: Ես փորձեցի բացատրել, որ` մի՛ համեմատեք օրավարձու աշխատանքն ու արվեստը:
-Ինքնանկարները շա՞տ են Ձեր գործերում:
- Ինքնանկարները արտացոլում են շատ ավելին: Ես ունեմ և այլ դիմանկարներ, մեկ ուրիշ անգամ կցուցադրենք:
-Հոգեբանությունը, փիլիսոփայությունն ազդեցություն թողնո՞ւմ են Ձեր ձեռագրի վրա:
-Այո, գործը սկսելուց առաջ ես գիտեմ` որտեղից սկսել և ուր գնալ: Հոգեբանորեն այդ բոլոր օղակներն անցնում, հետ եմ գալիս ու նորից սկսում եմ սինթեզել:
-Իսկ եթե խոսենք ապրելո՞ւ մասին:
-Նույնն է, ինձ երբեմն ասում են, որ չեմ ծերանում, ես ասում եմ, որ պարզապես հոգով եմ ապրում:
-Ձեր դեպքում հնարավոր չէ չհարցնել կանացի գեղեցկության մասին: Գեղեցկությունը կյանքում ավելի շատ խանգարո՞ւմ է, թե՞ օգնում:
-Երբեմն խանգարում է, ավելի շատ` օգնում: Գեղեցկությունը փրկում է և՛ մարդուն, և՛ աշխարհը:


Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5627

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ