ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Մի նշանակման պատմություն

Մի նշանակման պատմություն
15.08.2024 | 20:48

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան։

Ինձ մոտ սուբյեկտիվ տպավորություն կա, որ ՔՊ խմբակցությունում շատերն են ձգտում նման կարգավիճակի՝ թիմի անդամի «բեռից» ազատվելու համար:

Ի՞նչ կփոխի Արսենյանի նշանակումը հայ-ռուսական հարաբերություններում:

Գրեթե ոչինչ:

ՈՒ այստեղ խնդիրն ամենևին Արսենյանի անձը կամ նրա որակները չեն:

Հայ-ռուսական հարաբերություններում նշանակալից դեր ունեն երկու պետությունների ղեկավարների հարաբերություններն ու, վստահաբար, այդ մակարդակում են կայացվում ռազմավարական որոշումները: Ցավոք, այդ մակարդակում հայ-ռուսական հարաբերություններն այս պահին լավատեսություն չեն ներշնչում:

Արսենյանի նշանակումն ավելի շուտ հայ-ռուսական այսօրվա հարաբերությունների հետևանք է, քան դրանք փոխելու ազդակ:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1573

Մեկնաբանություններ