ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Իշխանության գալու ամեն փորձ անող, մի ցանկություն ունի, որ ինքն ու իր մերձավոր շրջապատը տեր լինեն լափամանին

Իշխանության գալու ամեն փորձ անող, մի ցանկություն ունի, որ ինքն ու իր մերձավոր շրջապատը տեր լինեն լափամանին
18.06.2024 | 19:04

Արդեն հոգնեցի Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»-ից արված ձեր պաթետիկ մեջբերումները կարդալուց:

Ախր այդ մարդու ասածը այլ բան է ՝չկան վեհ գաղափարներ ու նպատակներ: Եվ.

- Կընկնի լուծը մեր ուսերից,

Կժանգոտեն սանձ ու լկամ,

Կփշրվեն բիրտ մտրակներն

ՈՒ շղթանները ստրկական...

մտքերը խաբեություն, գունագեղ փաաթեթավորում են:

Ո՛չ ավելին:

Իրականը, ըստ Օրուելի, ու նա երիցս ճիշտ է, իշխանության գալու ամեն փորձ անող, մի ցանկություն ունի, որ ինքն ու իր մերձավոր շրջապատը տեր լինեն լափամանին:

- Այդ օրը մերը կլինեն

Լափն ու կերը ողջ աշխարհի-

Առվույտ լինի, թարմ ճակնդեղ,

Թե անհատնում խոտ ու գարի...

Սա է, ու Հայաստանում էլ է նունը` լա՜-փա՜ -մա՜ն... նվիրական ու ցանկալի:


Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4263

Մեկնաբանություններ