«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Հայաստան-2023

Հայաստան-2023
02.08.2023 | 21:22

Պակիստանցին Թեհլերյանի

արձանի մոտ Ղուրան է կարդում։

Ռուսը՝ Հյուսիսային պողոտայում,

Պուշկինի՝ «Ճանապարհորդություն դեպի Էրզրում»։

Ուկրաինացին Գետառի աջ ափին ասում է՝

ինչքան զենք պետք է, կտա՛նք ազերուն։

Իմ գրականագետ ընկեր Թադևոս Խաչատրյանն ասում է՝

ինչ գրում ես, զիբիլ է,

որովհետև Ղուրանը Հակոբ Մովսեսի գրպանում է,

որովհետև Պուշկինն ասել է (կամ չի ասել)՝

դու ճորտ ես, վախկոտ ես, հայ ես դու։

Որովհետև Ուկրաինան զարմանալի երկիր է:

-Ինչքան զարմանալի պոետ

ու զարմանալի գրականագետ են

Հակոբ Մովսեսն ու Թադևոս Խաչատրյանը,-կասեր չանախչեցի Պարույր Սևակը:

Նորայր Գրիգորյան

Դիտվել է՝ 1987

Մեկնաբանություններ