ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մերոնց «չիները կընկնեն»

Մերոնց «չիները կընկնեն»
26.10.2012 | 14:58

Պատկերացնում ե՞ք` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նման, հեծանվով գնար աշխատանքի: Ինչու նման համեմատությո՞ւն անցկացրի: Այն պարզ պատճառով,
որ վերջերս վրացական itv.ge-ն ֆոտոնկար էր տեղադրել, թե ինչպես են Միխեիլ Սաակաշվիլին ու վրացի նախարարները հեծանվով գնում աշխատանքի: Ի դեպ,Վրաստանի խորհրդարանի շենքը գտնվում է քաղաքից դուրս, սակայն Սահակաշվիլին չի զլանում հեծանվով կտրել այդ երկար ճանապարհը: Նույնն էլ` նախարար Գոգա Խաչիձեն: Այս փաստն այնպիսի տպավորություն է ստեղծում, թե Վրաստանը ոչ թե մեր դուռ-դրկիցն է, այլ ինչ- որ հեռավոր եվրոպական երկիր, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների անմիջական պահվածքը ոչ միայն արտառոց չէ, այլև դիտվում է որպես շատ սովորական մի բան: Ես ակամայից փորձեցի պատկերացնել մեր պետական երևելի այրերին հեծանվով աշխատանքի գնալիս, և բացի ծիծաղից իմ մոտ այլ ռեակցիա չառաջացավ:
Ու հերթական անգամ համոզվեցի, որ մենք ամեն ինչով տարբերվում ենք վրացիներից, հատկապես, երբ բանը հասնում է կոռուպցիայի դեմ պայքարի ձևերին: Հարկ եմ համարում հիշեցնել, որ, ըստ «Նեզավիսիմայա գազետա» թերթի , Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը հուլիս ամսին այցելել էր Վրաստան` նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից իրավական համակարգում կոռուպցիայի դեմն առնելու դեղատոմս «արտագրելու» նպատակով: Նույնիսկ Քիշնևում Միացյալ Նահանգների դեսպանատունն այս առիթով համաժողով է կազմակերպել` «Վրաստանի փորձը ոստիկանության բարեփոխման ոլորտում ու խորհուրդներ Մոլդովայի համար» թեմայով: «Վրացական փորձի ներդրման օգնությամբ Մոլդովայի իրավական համակարգի բարեփոխումը, մասնավորապես` ոստիկանության, անհրաժեշտություն է` եվրոպական ընտանիքին միանալու համար»,- ասել է ամերիկացի դեսպան Ուիլյամ Մոզերը: Եվ վերջապես, Ֆիլատը հայտնել է, որ մտադիր է զբաղվել իրավական համակարգի «առողջացմամբ» ու դրա համար անձամբ կայցելի Թբիլիսի`անզեն աչքով տեսնելու ու համապատասխան մարդկանց հարցեր ուղղելու համար: Նմանների շարքին է դասվում նաև Միխեիլ Սաակաշվիլին, ում, ինչպես վրացիներն են նշում, պարտական է երկիրը` կաշառակերությունը վերացնելու համար:
Իսկ հիմա նայենք, թե՞ ի՞նչ է անում մեր վարչապետը,: Իսկ նա անում է հետևյալը` խորհրդակցության ժամանակ հայտարարում է, որ նախագահի դիտողությունները քննարկման առարկա կդառնան: Մի քանի ամիս է մնացել մինչև նախագահական ընտրություններ, և Սերժ Սարգսյանը պետությունը կառավարելու արվեստ ցուցադրելու խնդիր ունի, նախքան նորից կշփվի ընտրողների հետ: Հարկ է նշել, որ սեպտեմբերի 15-ին նա որոշակի արիություն դրսևորեց և պատռեց կառավարության գործելաոճի դիմակը: Բայց այս քայլը կուղղվի անմիջապես իր դեմ, եթե մոտ ժամանակներս մի սկանդալային ձերբակալությանը չհաջորդի մյուսը:


Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 24954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ