38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պարտավոր ենք անկայուն աշխարհում հնարավորինս ապահովել Հայաստանի պետական անվտանգությունը

Պարտավոր ենք անկայուն աշխարհում հնարավորինս ապահովել Հայաստանի պետական անվտանգությունը
26.09.2024 | 11:01

Աշխարհում արագորեն տեղի ունեցող ռազմական ու քաղաքական զարգացումների ֆոնին ավելի ու ավելի անիրատեսական է դառնում մոտ ապագայում Արցախ վերադառնալու կամ Արցախի ազատագրման հնարավորությունը։

Ադրբեջանը և Թուրքիան մեծացնում են ռազմական գործակցությունը, ավելացնում են զենքի ծախսերը և զինված ուժերի քանակը։ Նրանք լավ են հասկանում, որ աշխարհում հարցերը լուծվում են ոչ թե դիվանագիտական ճանապարհով, այլ՝ զենքի ուժով։

Էդ մենք ենք, որ շարունակում ենք միամիտ հույս ունենալ, թե կկարողանանք առաջիկայում դիվանագիտությամբ վերադառնալ Արցախ։

Առաջիկա 10 տարվա ընթացքում Արցախ չի լինելու։ Մի խաբեք ինքներդ ձեզ։

Այդ ընթացքում մենք երեք անելիք ունենք.

1. Ազատվել թուրքի գործակալ Նիկոլից ու անկայուն աշխարհում հնարավորինս ապահովել Հայաստանի պետական անվտանգությունը։ Նվազեցնել Ադրբեջանի հետ բանակցությունները՝ խուսափելու ուժի սպառնալիքով զիջումներ կորզելու Ադրբեջանի նպատակից։ Ձևավորել պայմանական խաղաղություն ստատուս քվոյի հիման վրա։

2. Սկսել նախաձեռնողական դիվանագիտական աշխատանք ինչպես գերտերությունների, այնպես էլ տարածաշրջանային ուժերի հետ։ Ժամանակավոր խաղաղության պայմաններում նաև մեծանում են ներդրումները և տնտեսական զարգացման հնարավորությունները։ Դիվանագիտությունը կարևոր դեր ունի նաև իր ժողովրդի սոցիալական պայմանների բարելավման համար։ Միաժամանակ առաջիկա 10 տարվա պլանավորմամբ աշխարհում ձևավորել Ադրբեջանի ահաբեկչական կերպարի պատկերացում։ Դիվանագիտական առևտուր անել համաշխարհային քաղաքական կենտրոնների հետ։

3. Արդիականացնել հայկական բանակը, հրաժարվել սովետական ռազմական մտածողությունից, որը հաղթանակի համար զոհաբերում է զինվորի կյանքը, այնինչ, մենք փոքր ժողովուրդ ենք և պետք է աչքի լույսի պես պահենք մեր ամեն զինվորի կյանքը։

Հրաժարվել «պաշտպանության նախարարություն» ձևակերպումից՝ շեշտը դնելով «Ազգային բանակ», «Զինված ուժեր» և նման ձևակերպումների վրա։ Պաշտպանվող զորքը վերափոխել հայրենիքի ազատագրության համար հարձակման պատրաստվող ազգային բանակի։ Մեր բանակը համալրել նոր զինատեսակներով, զորքը պատրաստել նոր սերնդի պատերազմներին, ձևավորել արագաշարժ մոբիլ ջոկատներ, հատուկ շեշտը դնել կրթական բարձր մակարդակի և հայրենիք ճանաչող, իրական հայրենասեր ու ռազմական պատրաստություն ունեցող սպաների վրա։

Նշված երեք կարևորագույն կետերից բացի երկրի ներքին կյանքում իրականացնել կրթական հիմնարար բարեփոխումներ, ժողովրդին մղել հայրենաճանաչման, նույնիսկ դարձնել պարտադիր կրթական գործնական առարկա և պայման։ Կառավարման համակարգում պաշտոնյաների ու ԱԺ պատգամավորների թեկնածուների համար պարտադիր դարձնել հայոց լեզվի, հայոց պատմության գերազանց իմացությունը, բարոյական, հոգևոր և ազգային կերպարը։

Հետևել 6-րդ աշխարհակարգին հասնող զարգացումներին և ռուս-թուրքական 14-րդ պատերազմի շեմին գործի անցնել։

2035. Լեռնային Արցախ, Գարդման, Նախիջևան...

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1793

Մեկնաբանություններ