Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Արմեն Աշոտյան. Աշխարհը մեզ համար նոր, դաժան փորձություններ է պատրաստում, իսկ մենք դավաճան ստահակին դեռ դուրս չենք նետել իր աշխատասենյակից

Արմեն Աշոտյան. Աշխարհը մեզ համար նոր, դաժան փորձություններ է պատրաստում, իսկ մենք դավաճան ստահակին դեռ դուրս չենք նետել իր աշխատասենյակից
15.01.2021 | 12:25

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել է.

«Այսօր Իսլամաբադում տեղի են ունեցել Պակիստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունները, որոնց արդյունքում ընդունված հռչակագիրը վերաբերում է նաեւ Արցախին։ Երեք կողմերը միմյանց փոխադարձ աջակցությունն են վերահաստատել Արցախի, Քաշմիրի եւ Արեւելյան Միջերկրականի հարցերում։
Փաստացի թիրախավորվել են Հայաստանը, Հնդկաստանը եւ Կիպրոսը։
Հռչակագիրը խրախուսելու է նաեւ փոխադարձ տնտեսական ներդրումները։
Տվյալ հռչակագրով հայտարարված նման բացահայտ դիրքորոշումները վկայում են ոչ միայն պանթուրքիզմի եւ նեոօսմանիզմի, այլեւ պանիսլամիզմի պրոյեկտների զարգացման նոր վտանգավոր մակարդակների մասին։ Վերջին պատերազմում մեր դեմ կողք կողքի մասնակցած այդ պետությունները փաստացի ստացել են իրենց ռազմական ավարը եւ հավակնում են առավել ընդարձակ ազդեցության, այդ թվում՝ Հայաստանի եւ Արցախի դեմ։ Աշխարհը մեզ համար նոր, դաժան փորձություններ է պատրաստում։ Իսկ մենք դեռ դավաճան ստահակին դուրս չենք նետել իր աշխատասենյակից, որ փորձենք փրկել Հայաստանը»։

Դիտվել է՝ 3179

Մեկնաբանություններ