«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Արմեն Աշոտյան. Դու այլևս ոչինչ չես կարող, Նիկոլ

Արմեն Աշոտյան. Դու այլևս ոչինչ չես կարող, Նիկոլ
26.09.2020 | 14:28

Գագիկ Ծառուկյանի կալանավորումը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի՝ գալիք հանրահավաքի և ընդդիմության հնարավոր համախմբան նկատմամբ փաշինյանական ֆոբիաների արտահայտումն է, ոչ միայն Հայաստանում մոլեգնող քաղաքական տեռորի հերթական ակտը, այլեւ Արցախի հարցում մեր մեջքի ետևում վարվող դավադիր քաղաքականությունից հանրային ուշադրությունը շեղելու փորձ՝ Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Չեմ բացառում, որ այս գործելաոճը տարածվի նաև ընդդիմության այլ ներկայացուցիչների վրա։
Ծառուկյանին քաղաքական հետապնդման ենթարկելով՝ Արցախից մեր ուշադրությունը շեղել չես կարող, ժողովրդի կյանքը բարելավել չես կարող, մարդկանց դժգոհությունը խեղդել չես կարող։ Դու այլևս ոչինչ չես կարող, Նիկոլ», - գրել է Արմեն Աշոտյանը:

Դիտվել է՝ 2561

Մեկնաբանություններ