Սիրելի էջմիածնեցիներ (ինչու ոչ՝ նաև երևանցիներ), տեղեկացնում եմ, որ Թուրքիա օգնություն ուղարկելու պատրվակով Մարգարայի կամուրջը բացվեց: Այժմ Թուրքիան Էջմիածնից ընդամենը 15 կմ հեռավորության վրա է: «Ապագան» շատ աննկատ մտավ Էջմիածին և հարակից գյուղեր:
Դեռ մեկ ամիս առաջ կառավարությունը քննարկում էր, որ տվյալ հատվածը շահագործելու համար պետք է ստեղծվեն հանձնաժողովներ, որպեսզի հասկանան, թե ոնց պետք է շահագործվի այդ կամուրջը: Իսկ հիմա՝ ալե հո՛պ, ու կամուրջը բաց է՝ երկրաշարժից տուժածներին հումանիտար օգնություն տեղափոխելու պատրվակով:
Ոնց հասկանում եմ, չնայած երկրաշարժից Թուրքիան է ավիրվել, բայց արդյունքում Հայաստանը ավելի շատ վնաս է կրելու:
Հրանտ Ավետիսյան