ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Շահույթի մասին խոսք լինել չի կարող

Շահույթի մասին խոսք լինել չի կարող
08.04.2014 | 00:38

Ապրիլի 4-ին «Իրատես de facto»-ն իր հրապարակումներից մեկում անդրադարձել է Սյունիքի մարզպետի գործունեությանը, այն որակելով չակերտավոր բարեգործություն ու որպես փաստարկ նշել, թե Սյունիքի մարզպետը գյուղացիներին պարտադրում է գնել գարու սերմացու` 200 դրամով, մինչդեռ այն կարելի է գնել 150 դրամով: Հոդվածագրի կարծիքով` առաջացած շահույթով էլ ծրագրեր են իրականացվում, որոնք, իբր, ներկայացվում են որպես բարեգործություն: Մի քանի տող պարունակող այս հրապարակումը որևէ աղերս չունի իրականության հետ: Անտեղյակների համար պարզաբանենք, որ սերմացուն գնել ու մարզերին է հատկացնում ՀՀ կառավարությունը, իսկ գործընթացի կազմակերպման լիազոր մարմին է ճանաչվել գյուղատնտեսության նախարարությունը: Ի դեպ, ոչ թե մարզպետները, այլ կառավարությունն է սահմանում սերմացուի գինը, և ընթացիկ տարվա համար նման որոշում կայացվել է կառավարության 2014 թ. փետրվարի 6-ի N149 որոշմամբ, համաձայն որի, արտերկրից գնված ու ներկրված սերմացուն պետության սահմանած գնից ավելի ցածր գնով` 200 դրամով, տրամադրվում է հանրապետության հողագործներին, այդ թվում` սյունեցի հողագործին: Սերմացուն, ըստ պահանջարկի, համայնքներ է հասցնում գյուղնախարարությունը: Այսինքն, գյուղացին ստացած սերմացուի համար պետությանը պետք է վճարի 1 կգ-ի համար 200 դրամ: Այս դեպքում Սյունիքի մարզպետը փոխհատուցում է սահմանված գնի կեսը, ու հողագործը 1 կգ սերմացուի համար վճարում է 100 դրամ: Հետևաբար, որևէ շահույթի մասին խոսք լինել չի կարող: ՈՒստի այս ամենն ամենևին էլ «փիար ակցիա» չէ, այլ հողի մշակին, մարդկանց անշահախնդիր օգտակար լինելու ներքին համոզմունք, որը, ինչպես երևում է հրապարակումից, հասու չէ շատերին:


Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է՝ 1778

Մեկնաբանություններ