Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Լուկաշենկո Ալեքսանդրը սկսեց փակագծեր բացել և Փաշինյան Նիկոլին гнида (ոջիլի ձու` անիծ) անվանեց

Լուկաշենկո Ալեքսանդրը սկսեց փակագծեր բացել և Փաշինյան Նիկոլին гнида (ոջիլի ձու` անիծ) անվանեց
16.06.2024 | 18:01

Պարզվում է` թունդ արևմտամետ Փաշինյան Նիկոլն ուշ գիշերով զանգահարել է Լուկաշենկո Ալեքսանդրին և վերջինիս խնդրել է իրեն բարիշեցնել Պուտին Վլադիմիրի հետ:

Լուկաշենկո Ալեքսանդրին հաջողվել է և Փաշինյան Նիկոլն ու Պուտին Վլադիմիրը բարիշել են, սակայն վերջինս, այնուամենայնիվ, նշել է, որ «Փաշինյան Նիկոլն իրեն հոգնեցրել է (заколебал)»:

Կարծում եմ` բացահայտումների շղթան դեռ չի ավարտվել և, ըստ այդմ, առաջարկում եմ պահեստավորել գարեջուր ու չիփսերի տեսականի և հետևել Լուկաշենկո Ալեքսանդր-Փաշինյան Նիկոլ մենամարտին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ.

Լուսանկարում սովորական ձվադիր ոջիլ է պատկերված:

Դիտվել է՝ 4117

Մեկնաբանություններ