«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Պանդորայի արկղ բացվեց աշխարհի համար

Պանդորայի արկղ բացվեց աշխարհի համար
15.10.2023 | 12:29

«Տարածքային ամբողջականության» հարցը ռազմական ճանապարհով լուծելը, բնիկ ժողովրդին իր դարավոր տարածքներից բռնի կերպով քշելը, էթնիկ զտումներն ու նոր գենոցիդի կիրառումը Արցախում Պանդորայի արկղ բացեցին աշխարհի համար:

Ու այդ վարակը հիմա տարածվելու է աշխարհով մեկ: Վրաստանը նույնպես կցանկանա ռազմական ճանապարհով միացնել Հարհավային Օսեթիան ու Աբխազիան, Մոլդովան՝ Մերձդնեստրը, Ուկրաինան առանց այդ էլ կռվում է Ղրիմի ու Դոնբասի համար, Գազան սկսել է կռվել իր նախկին տարածքների համար, որոնցից զրկել էր Իսրայելը: Հետո կսկսեն Ճապոնիան ու Չինաստանը, և այդպես շարունակ:

Աշխարհի բոլոր երկրներն էլ իրար հանդեպ ունեն տարածքային պահանջներ, և ամեն մեկը կձգտի վերականգնել իրենը համարող տարածքները:

«Երկրների տարածքային ամբողջականության» ապահովումը դա մի սատանայական սկզբունք է, որը մարդկությանը կանգնեցնելու է կործանարար անդունդի առաջ:

Վահրամ Օհանջանյան

Դիտվել է՝ 2670

Մեկնաբանություններ