Կլինի ԱՄՆ-ի դեսպան, թե այլ երկրի մեկ այլ ռանգի չինովնիկ՝ Արցախի ադրբեջանական լինելու մասին բոլոր հայտարարություններն անընդունելի են։
Բայց պետք է հիշենք, որ մեզնից ավելի Հայ լինել ոչ ոքից իրավունք չունենք պահանջելու։ Ուստի այս հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր խնդիրները գտնվում են Երևանի կենտրոնում, և դավաճանների ռեժիմը տապալումից բացի մնացած բոլոր օրակարգերը կեղծ են։
Նման հայտարարությունները նաև ի ցույց են դնում ցանկացած տիպի մետությունների ոչ ազգային լինելու բնույթը։ Արևմտամետները կամ ռուսամետները, ունենալով կանխակալ աշխարհայացքներ, փորձում են ազգային օրակարգը «ճխտել» արևմտյան կամ ռուսական օրակարգերի մեջ, ինչն էլ, բնականաբար, արհեստական է և ոչ միշտ է «ճխտվում», քանի-որ մեր սեփական շահերը ոչ ամեն ինչում են համընկնում Արևմուտքի կամ Ռուսաստանի շահերի հետ։
Այստեղ է հենց ազգայինի և ոչ ազգայինի հայեցակարգային տարբերությունը։
- Ազգայինի դեպքում ԱՌԱՋԻՆԸ սահմանվում է մեր ազգային օրակարգը, իսկ մնացածը հարմարեցվում է մեր օրակարգը սպասարկելուն։
- Ոչ ազգայինի դեպքում ԱՌԱՋԻՆԸ սահմանվում է, որ մենք պետք է լինենք X բլոկի կազմում, իսկ հետո նոր ազգային օրակարգը հարմարեցվում է այդ բլոկի պայմաններին։
Դրա համար ոչ մի Մեծ Հայ երբեք մետություններ չի ունեցել։ Ավոն երբեք չի ասել՝ պետք է լինենք ռուսամետ կամ արևմտամետ։ Նժդեհը, տեսնելով, որ թուրքի դեմ կարող է օգտագործել ռուսներին, կամավոր մտել է ռուսական բանակի շարքեր ու կռվել թուրքերի դեմ։ Հետո, երբ ռուսների շահը չի համընկել մեր շահի հետ, կռվել է ռուսների դեմ, հետո, հանուն Հայաստանի, համագործակցել է նաև գերմանացիների հետ։
Ռուսամետ թե արևմտամետ՝ Ազգը պառակտող դիլեմա է։ Արդյունքը աչքներիս առաջ է։
Կա Հայաստան և մնացած Աշխարհը։
Վահրամ Մարտիրոսյան