«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ամո՛թ, բոլոր այն ուսուցիչներին, ովքեր կդասավանդեն 2023-ին տպագրվելիք զիբիլով, որը դասագիրք են կոչում

Ամո՛թ, բոլոր այն ուսուցիչներին, ովքեր կդասավանդեն 2023-ին տպագրվելիք զիբիլով, որը դասագիրք են կոչում
13.06.2023 | 14:23

Չգիտեմ` նոր դասագրքերն ովքեր են գրելու, բայց այդ գրողները հավերժական ամոթի խարանի են արժանանալու ու մասնակից են լինելու պետական դավաճանությանը։

Չի՛ կարող` Հայկական Լեռնաշխարհը «Անատոլիական բարձրավանդակ», Արևմտյան Հայաստանն էլ «Արևելյան Անատոլիա» գրողը ազգային պարսավանքի չարժանանալ, չի՛ կարող Արատտան, Միտաննին, Արմանին, Կուտիական (Կորդվաց) երկիրը, Հայասան, Նաիրին պատմության դասագրքերից հանողը, Վանի Արարատյան (ՈՒրարտու) թագավորությունը ոչ հայկական համարողը, Դրոյի, Քեռու, Անդրանիկի անունները (որպես թուրքերին թշնամական կերպարներ) պատմության դասագրքերից հանողը, հայոց ցեղասպանություն բառը «ողբերգական իրադարձություններ» եզրույթով փոխարինողը, որպես դավաճան չընկալվել ու ազգի նզովքին չարժանանալ։

Եթե լիլիթ-մկրտչյանները (միջակից էլ ցածր մակարդակի «պատմաբան»), մարիա-կարապետյաններն ու էլի նման թրքամեռ կենդանիները պետք է պատմության դասագիրք գրեն, ուրեմն չզարմանք, որ նրանց բստրած հաջորդ «դասագրքում» Թալեաթը հերոս լինի, իսկ Թեհլիրյանը ահաբեկիչ-հանցագործ։

Ամո՛թ, բոլոր այն ուսուցիչներին, ովքեր չեն ըմբոստանա ու կդասավանդեն 2023-ին տպագրվելիք զիբիլով, որը դասագիրք են կոչում:

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4834

Մեկնաբանություններ