Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Պետական ռեկետ

Պետական ռեկետ
24.02.2023 | 07:26

Շատերին զարմացրել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը Ամուլսարի հանքավայրի շահագործումը թույլատրելու կառավարության որոշումը։

Այդ որոշման բանալի բառը «12․5% պետությանը» տրամադրելն է։ Հիշենք Քաջարանի կոմբինատի ոդիսականը․ դիմակավորված ոստիկանների ներխուժում կոմբինատի տարածք, ահաբեկումներ, ձերբակալություններ․․․Եվ հանկարծ կոմբինատի ղեկավարությունը «բարիանում» է և կոմբինատի բաժնետոմսերի կարծեմ 15%-ը «նվիրում» վարչապետի աշխատակազմին։ Նույնը կատարվել է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ։ Եվ քանի որ Հայաստանի պետական բյուջեն վարչապետ կոչեցյալի անձնական-ընտանեկան բյուջեն է, ապա սա կոռուպցիայի ամենաայլանդակ դրսևորումն է, որի անունն է ՊԵՏԱԿԱՆ ՌԵԿԵՏ։


Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 8337

Մեկնաբանություններ