Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Դեկտեմբերի 31-ից կգործի թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը

Դեկտեմբերի 31-ից կգործի թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը
25.12.2020 | 16:23

Դեկտեմբերի 31-ից կգործի թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը` 6 ամիս ժամկետով, տեղեկացնում է ՊԵԿ-ը և հիշեցնում՝ ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից՝ Թուրքիայից, Վրաստանից և այլ, ներառյալ ԵԱՏՄ երկրներից ներմուծվող թուրքական ծագման նշված ապրանքների վրա։


Մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը ներմուծված ապրանքների նկատմամբ նշված արգելքը չի գործի, եթե մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ն այդ ապրանքների նկատմամբ իրականացվեն մաքսային գործառնությունները, հայտարարագրվեն «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, վճարվեն մաքսային վճարները և ապրանքները բաց թողնվեն մինչև նշված օրը։ Թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու որոշումն ընդունվել է հոկտեմբերին։

Դիտվել է՝ 10305

Մեկնաբանություններ