Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ինչի կհան­գեց­նի դրա­մի ար­ժեզր­կու­մը

Ինչի կհան­գեց­նի դրա­մի ար­ժեզր­կու­մը
24.12.2020 | 23:55

Ար­դեն ա­վե­լի քան մեկ ա­միս է՝ ա­կա­նա­տես ենք դրա­մի ար­ժեզ­րկ­ման։ Մաս­նա­գետ­նե­րը դա բա­ցատ­րում են նրա­նով‚ որ Հա­յաս­տան ա­վե­լի քիչ քա­նա­կու­թյամբ ար­տար­ժույթ է մտ­նում։ Բա­ցի այդ‚ մա­մու­լում տե­ղե­կու­թյուն­ներ տա­րած­վե­ցին‚ թե մեծ քա­նա­կու­թյամբ դրամ է հայ­տն­վել ո­մանց ձեռ­քում‚ և սկ­սել են ար­տար­ժույթ գնել‚ ինչն էլ ա­ռա­ջաց­րել է ար­տար­ժույ­թի դե­ֆի­ցիտ և արժևո­րում։ Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը տն­տե­սու­թյու­նում հան­գեց­նե­լու է բա­ցա­սա­կան հետևանք­նե­րի և գնա­ճի։


Դրա­մի ար­ժեզր­կու­մը պայ­մա­նա­վոր­ված է նաև տն­տե­սու­թյու­նում առ­կա բա­ցա­սա­կան սպա­սում­նե­րով։ Այ­սինքն, հետ­պա­տե­րազ­մյան զար­գա­ցում­նե­րը‚ հա­սա­րա­կու­թյան տրա­մադ­րու­թյուն­նե­րը‚ քա­ղա­քա­կան ան­կա­յու­նու­թյունն ար­տա­ցոլ­վել են մեր կյան­քում։ Մար­դիկ թե­կուզ փոք­րիկ խնա­յո­ղու­թյուն­նե­րը վե­րա­ծում են դո­լա­րի‚ ին­չի հետևան­քով մե­ծա­նում է դո­լա­րի պա­հան­ջար­կը‚ և ար­ժեզ­րկ­վում է մեր ազ­գա­յին ար­ժույ­թը։
Հի­շեց­նենք‚ որ մարտ ամ­սին՝ կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման մեկ­նար­կին զու­գա­հեռ‚ նույն­պես դրա­մի ար­ժեզր­կում ար­ձա­նագր­վեց։ Այդ ժա­մա­նակ էլ հա­սա­րա­կու­թյան մեջ բա­ցա­սա­կան սպա­սում­ներ կա­յին‚ ո­րո­շա­կի շո­կա­յին ի­րա­վի­ճակ‚ ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ էր հայ­տա­րար­ված տն­տե­սու­թյան մեջ‚ և այդ ա­մենն օ­բյեկ­տի­վո­րեն բե­րեց դրա­մի ար­ժեզ­րկ­ման‚ հե­տա­գա­յում փո­խար­ժե­քը կա­յու­նա­ցավ, սա­կայն գար­նա­նից ի վեր տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րը են­թադ­րում են դրա­մի ար­ժեզր­կում։
Ի՞նչ կա­րող է ա­նել Կենտ­րո­նա­կան բանկն այս ի­րա­վի­ճա­կում։ Սահ­մա­նադ­րու­թյամբ ԿԲ-ին վե­րա­պահ­ված չէ փո­խար­ժե­քի կա­յու­նաց­ման գոր­ծա­ռույթ։ Փո­խար­ժե­քը ձևա­վոր­վում է շու­կա­յում‚ և պա­հան­ջարկ-ա­ռա­ջարկ հա­րա­բե­րակ­ցու­թյամբ ձևա­վոր­վում է փո­խար­ժե­քա­յին այն կուր­սը‚ ո­րը տվյալ օր­վա հա­մար ար­ձա­նագր­վում է։


Դո­լա­րի արժևո­րու­մը‚ բնա­կա­նա­բար‚ հան­գեց­նե­լու է գնե­րի բարձ­րաց­ման։ Ներ­մուծ­վող ապ­րանք­նե­րի գնե­րը‚ ո­րոնք դո­լա­րով են ձեռք բեր­վել‚ դո­լա­րով ար­տա­հայտ­ված՝ ա­վե­լի թանկ են լի­նե­լու։ Բա­ցի այդ‚ տե­ղա­կան ար­տադ­րող­ներն էլ‚ օգտ­վե­լով ա­ռի­թից‚ բարձ­րաց­նում են գնե­րը։ Այս մի­տում­նե­րը շա­րու­նակ­վե­լու դեպ­քում գնա­ճա­յին լուրջ խն­դիր­ներ կա­ռա­ջա­նան‚ իսկ գնա­ճա­յին հար­ցե­րը կար­գա­վո­րե­լու հա­մար Կենտ­րո­նա­կան բանկն ա­նե­լիք­ներ ու­նի։
Մաս­նա­գետ­նե­րը նշում են‚ որ ի­րա­վի­ճա­կը շտ­կե­լու հա­մար քայ­լեր պետք է ձեռ­նարկ­վեն տն­տե­սու­թյան աշ­խու­ժաց­ման ուղ­ղու­թյամբ‚ և պետք է ի­րա­կա­նաց­վի ակ­տիվ տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն։


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 39267

Մեկնաբանություններ