ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Գարշում եմ, երբ լալիս ես՝ փոխանակ կատաղելու, կծկվում ես՝ փոխանակ լարվելու, ծալվում ես՝ փոխանակ ծալելու

Գարշում եմ, երբ լալիս ես՝ փոխանակ կատաղելու, կծկվում ես՝ փոխանակ լարվելու, ծալվում ես՝ փոխանակ ծալելու
26.06.2024 | 19:27

Սիրում եմ ես կռիվը։ Սիրում եմ կռվարարին, սիրում երկար և ամուր եղջյուրները դեմ տվող խոյին, ծվատող, պատառոտող հովազին, նույնի՛սկ ճանկռտող, ճչացող կապիկին, բայց երբեք լուռումունջ արածող ոչխարին։

Սիրում եմ նրան, ով ագոհ է, անվարվեցող, ով ըմբոստ է և հոխորտ, ով խայթող է և բռունցքն երկաթի։

Սիրում եմ ես նրան, ով հոսանքի դեմ է լողում, հոսանքն ի վեր գնում՝ ջարդվելով ալիքների դեմ։

Եվ այդ պատճառով՝ սիրում եմ կնճռոտ դեմքեր, սիրում խայթիչ լեզուն, սիրում ճիրաններ և լարված նետեր։

Եվ այդ պատճառով՝ թքում եմ ես ձեր երանավետ դեմքին, ձեր խաղաղ բարքի, հեզ բնավորության և համակերպող բարության վրա։

Եվ այդ պատճառով՝ գարշում եմ, երբ լալիս ես՝ փոխանակ կատաղելու, կծկվում ես՝ փոխանակ լարվելու, ծալվում ես՝ փոխանակ ծալելու, և միշտ, զզվացնելու չափ միշտ հառաչում՝ փոխանակ փրփրալու…

Վրթանես ՓԱՓԱԶՅԱՆ

Հ.Գ.

Հայ գրականության մեծերից մեկին` Վրթանես Փափազյանին գիտեմ դեռևս իմ դպրոցական տարիներից, իսկ ուսանողական տարիներին գրեթե լրիվությամբ կարդացել էի նրա գեղարվեստական երկերը։

Բայց չգիտեի, այդ տարիներին աչքովս չէր ընկել, միայն օրերս իմացա, որ ավելի քան մեկ դար առաջ, ինչպես մեծն Թումանյանը, նա ևս հասկացել էր ազգի` ներսից փտած լինելը։ ՈՒ զարմանքով իմացա, որ Փափազյանը, որ իր գրչակից Հովհաննես Թումանյանից երեք տարով էր մեծ և նույնպես 54 տարի է ապրել, այն տարիներին արդեն նկատել էր, հասկացել էր, որ ազգի ստվար մասը նախիր է։ Իր այդ խոստովանություններից մեկն էլ ես հայտնաբերեցի նրա արխիվում և երկու օր առաջ տեղադրեցի իմ էջում։

Այնուանենայնիվ, այնքան էլ զարմանալի չէ, որ հեռավոր այն տարիներին` 19-րդ դարում, 20-րդ դարի սկզբներին աննշան բացառությամբ տգետ ժողովուրդն այդպիսին էր` խղճուկ, վախկոտ ու ողորմելի նախիր։ Զարմանալին այն է, որ նա այդպիսին է մնացել նաև

21-րդ դարում։

ՈՒ արդեն սշխարհն է ապշած և մեր թշնամիների հետ ծիծաղում է, թե ինչպես մի այլանդակ շիմպանզե ձեռ առնելով, ծաղրելով վերացնում է սեփական երկիրը։

Գետինը մտնելիք է։

ՈՒ դեռ հոխորտում էին` «մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»։

Է՜հ, հետո՞։

Ավելի լավ չէ՞ր էլի քիչ լինեիք, բայց հութիների, չեչենների տղամարդության գոնե 0.1 տոկոսն ունենայիք, արժանապատվություն, նամուս ունենայիք։

Է՜հ...

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 2585

Մեկնաբանություններ