Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Աշխարհը միշտ էլ եղել է քաղաքակրթություն կերտողների ու նրանց ուղեկցողների խառնուրդ

Աշխարհը միշտ էլ եղել է քաղաքակրթություն կերտողների ու նրանց ուղեկցողների խառնուրդ
27.05.2024 | 13:42

Մեր ժամանակներում մարդկության կյանքին ուղեկցող հիմնական հակասություններից մեկը վերաբերում է կրթական համակարգ կոչեցյալին։

Բանն այն է, որ մարդկության հետագա առաջընթացի համար պետք են մեծ թվով ուսյալ ու առաջադեմ մենթալիտետով պրոֆեսիոնալներ մարդկային գործունեության բոլոր ոլորտներում, որի համար պետք է ունենալ բարձրորակ կրթական ու դաստիարակչական նպատակներ հետապնդող հաստատություններ՝ սկսած մանկապարտեզներից մինչև համալսարաններ։

Մյուս կողմից էլ, հնուց եկող հայտնի փաստ է, որ ինչքան մեծ թիվ են կազմում հասարակության մեջ ուսյալ ու առաջադեմ մարդիկ, այնքան նման հասարակությունները ավելի դժվար կառավարելի են, և այնքան ավելի մեծ թվով անկայունության աղբյուրներ ունեն նրանց պետությունները։

Այսինքն, կրթական քաղաքականության և համապատասխան պլանավորումների ոլորտը պետք է հաշվի նստի մի կողմից առաջընթացի անհրաժեշտության գործոնի և մյուս կողմից էլ դրա հետ հակասության մեջ գտնվող պետական մակարդակի անկայունության գործոնի հետ։

Ինչպես ամեն ինչում, այստեղ էլ վերպետական կապիտալի կողմից կառավարվող և դեպի բիզնեսի շահն ու կապիտալի առավելագույն գեներացումը միտված պետական քաղաքականությունը հարցի կոմպրոմիսային լուծումը փնտրում է այդ երկու ծայրահեղ պահանջների միջև։

Եվ այստեղ հարցի լուծմանը խառնվում են ոչ պակաս կարևոր այլ նկատառումներ ևս, որոնց մեջ առաջին տեղերում կանգնած են երկրագնդի դեմոգրաֆիական ծանրաբեռնվածության և կյանքի ապահովման համար անհրաժեշտ բնական ու գեներացվող ռեսուրսների սահմանափակության պրոբլեմները։

Այս իրավիճակում սկսում է ուրվագծվել մեր ժամանակների հիմնական դժվարություններից մեկը, այն է՝ գիտական ու տեխնոլոգիական առաջընթացի ֆոնին և հնարավոր համատարած ռոբոտիզացիայի ու, ավելի կարևոր ոլորտներում, արհեստական բանականության օգտագործման աճող հնարավորությունների պայմաններում մարդկության մի մասի քաղաքակրթական իմաստով ավելորդ դառնալու պրոբլեմը։

Հենց այս պրոբլեմի հետ են կապված այն զգուշ փորձերը, երբ պլանավորվում է նման պոտենցիալ ձևով ավելորդ համարվող մարդկանց տալ մինիմալ կենսապայմաններ ապահովող դրամական միջոցներ, այն էլ՝ առանց աշխատելու։

Այս հանգամանքը կարող է թելադրել սկզբունքորեն նոր լուծումներ կրթության ոլորտում, ըստ որոնց, կարիք կլինի ունենալ կրթական բազմաստիճան համակարգ, որում մարդկության տարբեր հատվածների համար տարբեր կլինեն կրթական պահանջները։

Մյուս կողմից էլ, գործող կրթական համակարգում արդեն վաղուց կան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են հանրակրթական ու մասնավոր դպրոցները, սովորական ու էլիտային համալսարանները, և այլն, որոնց զարգացումը կլինի սպասվող կրթական համակարգը։

Ամեն ինչ դեռ առջևում է, կապրենք՝ կտեսնենք, չնայած այստեղ էլ, համալսարանական քաղաք սարքելով, մենք, ինչպես միշտ, համարյա թե առաջ ենք ընկնում մյուսներից, կամ էլ, լրիվ հնարավոր է, որ դա մեզ միայն թվում է, դե, ինչպես մնացած ամեն ինչում։

Դե, աշխարհն էլ միշտ եղել է քաղաքակրթություն կերտողների ու նրանց ուղեկցողների խառնուրդ և այդպիսին էլ կմնա նաև առաջիկայում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ