Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Պրոֆեսիոնալիզմի համատարած պակասը լրացվում է անհրաժեշտ գործողությունների իմիտացիայով

Պրոֆեսիոնալիզմի համատարած պակասը լրացվում է անհրաժեշտ գործողությունների իմիտացիայով
23.10.2023 | 07:24

Մարդկանց վարքի, պահվածքի ու, ընդհանրապես, նրանց գործունեության իմիտացիան կյանքի ու հարատևելու պրոցեսի անբաժանելի մասն է կազմում։

Ընդհանրապես, որևէ բանի իմիտացիան կամ ձև անելը լինում է այն դեպքում, երբ որ դու ինչ-որ բան չունես, բայց քո շահից բխում է, որ դու ցույց տաս, որ դա ունես։

Լայն առումով դա վերաբերում է մարդկանց ու մարդկային բարդ համակարգերի ազդեցիկության իմիտացիային, այսինքն երբ դու իրականում ազդեցիկ ես, բայց քո շահից բխում է, որ ցույց տաս, որ ազդեցիկ չես։

Կամ էլ՝ հակառակը, իրականում դու ազդեցիկ չես, բայց ինչ որ շահ ունենալու կամ կորուստ չունենալու նկատառումներով, բոլոր ուժերով ցույց ես տալիս, թե ինչքան ազդեցիկ ես։

Դասական իրավիճակ, որի փայլուն արտահայտությունն է՝ «Ապի, կատուն բեխերիդ ճրագուն կերավ» ժողովրդական խոսքը։

Մի խոսքով, մարդկանց գործունեության իմիտացիայի նպատակը պոտենցիալ շահ ունենալու և պոտենցիալ կորուստ չունենալու հետ կապված նկատառումներն են, որոնք կարող են լինել լուրջ ու հիմնավորված և կամ էլ խաբեության վրա հիմնված, անլուրջ ու բլեֆային։

Իմիտացիան լուրջ ու հիմնավորված է և լինում է այն դեպքերում, երբ որևէ երևույթի կամ պրոցեսի ուսումնասիրումն ու կանխատեսումները անհնարին է իրականացնել համապատասխան պայմանների սկզբունքային բացակայության հետ կապված պատճառներով։

Դա կարող է լինել տիեզերքի նվաճման հետ կապված որևէ պրոբլեմի ուսոմնասիրման հետ կապված իմիտացիա, նույնը նաև երկրային պայմաններում, ինչպես նաև աշխարհքաղաքական զարգացումների ու կանխատեսումների հետ կապված պրոցեսների իմիտացիա, և այլն։

Նման դեպքերում օգնության է հասնում գիտության մեջ և տեխնիկայում լայն տարածում ստացած իմիտացիոն մոդելավորման մեթոդը։

Նույն իմիտացիան կարող է նաև հետապնդել խաբեության հետ կապված նպատակ, երբ հարուստ չես, բայց ուզում ես հարուստ ձևանալ և, հակառակը՝ երբ աղքատ չես, բայց ուզում ես աղքատ ձևանալ ու ներկայանալ։

Նույն ձևով, երբ իշխանություն ու ուժ չունես, բայց ուզում ես հակառակը ցույց տալ և նաև այն դեպքերում, երբ և իշխանություն, և ուժ ունես, բայց հակառակորդին թյուրիմացության մեջ գցելու համար թույլ ես ձևանում։

Նույնը վերաբերում է նաև մարդկանց փառքի, գիտելիքի ու հեղինակության հետ կապված հարցերին, երբ նշված բարեմասնությունները չունես, բայց փորձում ես հակառակը ցույց տալ ուրիշներին։

Լինում են նաև դեպքեր, որ այդ բարեմասնությունները ունեցողը դրանք ցույց չի տալիս ամհամապատասխան միջավայրում անհարմարություններ չստեղծելու նկատառումով։

Լինում են նաև այնպիսի այպանելի դեպքեր, երբ այդ բարեմասնություններին հեռավոր կերպով ծանոթ լինելով՝ փառքի ծարավն ու հասարակության մեջ ազդեցիկ երևալու մարմաջը ստիպում են ծակ փիլիսոփաներին ու սուտ իմաստուններին դիմել բացահայտ բլեֆային քայլերի։

Դե, մարդկանց սովորական կյանքում էլ իմիտացիան ու բլեֆն էլ կան ու կան։

Օրինակ, գործունեության իմիտացիայի վառ դեպք է պետականության իմիտացիան թույլ երկրներում․ որտեղ պրոֆեսիոնալիզմի համատարած պակասը լրացվում է անհրաժեշտ գործողությունների իմիտացիայով։

Էլ չենք խոսում, այսպես կոչված, դեմոկրատիայի ու հասարակ մարդու նկատմամբ հոգատարության համաշխարհային իմիտացիայի մասին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2038

Մեկնաբանություններ