Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ա՛յ բլբուլ կտրած անասուններ, ձեր նման որակումով փաստում եք, որ Հայաստանն ապրանք է

Ա՛յ բլբուլ կտրած անասուններ, ձեր նման որակումով փաստում եք, որ Հայաստանն ապրանք է
13.10.2023 | 17:42

Բոլոր քննարկումներում, վերլուծությունների ընթացքում,

10-ից ինն ու կեսի դեպքում հնչում է զզվելի, վիրավորական արտահայտություն.

- Ռուսաստանը ծախեց իր դաշնակից Հայաստանը:

Ա՛յ բլբուլ կտրած անասուններ, գոնե հասկանու՞մ եք, որ ձեր նման որակումով ռուսների բոստանը չեք քար նետում, այլ փաստում եք, որ Հայաստանն ապրանք է:

Ապրանքին էլ գին տվող, եթե լինում է՝ ծախում են:

Ապրանք չդարձնեիք, ավելին՝ սեփականության իրավունքով

իրենց չտայիք, չէին ծախի:

Ա՛յ անխելքներ, անուղեղ չեմ ասում, ուղեղ ցանկացած մժեղն ու սողունն էլ ունեն, կարո՞ղ եք ասել, թե ինչու ծախու ապրանք դարձավ երկիրը...

Կարո՞ղ եք ասել` ի՛նչ անել, որ ապրանքի խարանը

ջնջեք երկրի ճակատից:

Թէ չէ ծախե՜լ են...

Լավ են արել ծախել են:

Ձեր աչքն էլ հանել են:

ՈՒ հա էլ ծախելու են...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2694

Մեկնաբանություններ