Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Մենք այդպես էլ չձևավորեցինք ազգային պետականություն

Մենք այդպես էլ չձևավորեցինք ազգային պետականություն
25.08.2023 | 08:16

Ամենադժվար բանը ներքին գնահատման և ճշմարտության կապը պարզելն ու ապահովելն է, հատկապես, երբ այս հարցը քննարկում ենք հանրության և ազգային ինքնության համատեքստում։ Այն մոտեցումը, որ որդեգրել ենք, իբր թե, «մասնագիտական խմբերի եզրակացություն» անվան տակ, ամենևին չի առնչվում ազատ ու անկախ մասնագիտական գնահատականին և մեր ինքնությանը։ Անհատական մակարդակում արված մեր եզրահանգումները մնում են խմբային շահերի դաշտում, տարերային են և անչափելի։

Մենք այդպես էլ չձևավորեցինք ազգային պետականություն, մեր առջև չդրեցինք դեպի մարդու և հանրության զարգացումը տանող նպատակներ։ Խոստովանենք, որ մեր փորձագետները չունեցան առաքինի վարք, իսկ նրանց եզրահանգումները պատվերով էին: Նույնն է նաև դատական և մնացած գրեթե բոլոր ոլորտներում։ Արդյունքում ունենում ենք ռեսուրսների անիմաստ վատնում և ձախողումներ բոլոր ոլորտներում: Օրինակ` կրթական բարեփոխումներն անիմաստ են, եթե չունենք այն տեսլականը, որով ուզում ենք դաստիարակել հայ մարդուն, չունենք մեր ինքնությանը բնորոշ ժամանակակից ձևակերպումներ։

Հավատացե՛ք, որ հենց այդ, իբր, մասնագիտական և փորձագիտական եզրակացություններով քանդվեց ու սեփականաշնորհվեց մեր սիրելի մայրաքաղաքը:

Նույնը կարող ենք ասել բանակի մասին, տնտեսության, մարդու իրավունքների, մեր պատմության, ընտանեկան ու բարոյական արժեքների և այլն։

Վերջապես մեզ հարց տանք՝ ո՞ւմ համար են բոլոր այդ բարեփոխումները, միջազգային կոնվենցիաները: Մարդո՛ւ համար են, սիրելինե՛րս, մարդու։ Ցավոք, մենք ամենուրեք անտեսել ենք մեր ինքնության ու մշակույթի հիմնական կրողին` մարդուն, հետևաբար, նաև նրա` բարերջանիկ կյանքով ապրելու իրավունքը։ Սա մեծ բացթողում է, որը լրացնելուն պետք է ուղղվեին մեր ունեցած ողջ ռեսուրսը և մեր ներուժը։ Ահա թե ինչու կրկնում ու կրկնում եմ՝ համախմբենք մեր ուժերը հանուն իրական բարեփոխումների և անկասելի ուժով հաստատենք մեր ինքնության ու հայրենական իրավունքները։ Այլապես, մեր այս երկտակված բնօրրանում մեր ազատ ապրելն անգամ վտանգված է:

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 2703

Մեկնաբանություններ