ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Բակուրակերտը խոսում է «Արևմտյան Ադրբեջանից»

Բակուրակերտը խոսում է «Արևմտյան Ադրբեջանից»
06.03.2023 | 05:32

Ինչեր ասես, որ չենք լսի միջին Ասիայից ժամանած ու մեզ հարևանած քոչվոր անդեմ-անվանազուրկերից, որոնց համար ժամանակին Սովետը ստիպված էր անուն հորինել:
Ականջդ կանչի, Հեյդար Ալիև...


Մարդն անկեղծ սրտնեղում էր, տվայտվում, երբ իրենց ինչ անուն ու պիտակ ասես կպցնում էին, մինչև որոշվեց գոնե վերջիններիս կովկասյան թաթարներ անվանել:
Հետո է, որ գոնե մի նորմալ անուն ունենալու համար Պարսկական նահանգի անվանումը վերցրեցին՝ դարձնելով իրենց երկրի անունը:
Եվ այսօր այս շինծու ու արհեստածին պետության քոչվոր միավորման ղեկավարությունը, որն ընդամենը 100 տարվա աննորմալ պատմություն ունի, խոսում է ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին՝ ի նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը:
Զավեշտն այն է, որ միջինասիական յայլեքից եկած այս հորդան հերիք չէ պատմություն է մոգոնել և մոր ու մանկանը դրան հավատացրել, հիմա էլ խոսում է «հայրենիքի» մնացած մասը վերադարձնելու և իրենց պապական հողերում վերաբնակվելու մասին:
Այսպիսով, Ադրբեջանը պետական մակարդակով (ինչը, ի դեպ, հրապարակվել է փետրվարի սկզբին ու հասանելի է մի շարք բաց աղբյուրներում) օրակարգ է բերել տեղահանված ադրբեջանցիների` Հայաստան (Արևմտյան Ադրբեջան) վերադառնալու հարցը։
Խոսքը մի քանի հարյուր հազար մարդու մասին է։
Ընդ որում, ըստ այդ ծրագրի, վերադառնալու իրավունք ունեն ոչ միայն Հայաստանի տարածքում ծնվածները, այլ նաև նրանց ժառանգները:
Ավելին՝ պետական ծրագրի շրջանակներում արդեն իսկ սկսվել է հաշվառումն ու ցուցակագրումը։
Խոսքը մի քանի հարյուր հազարի մասին է։
Իսկ որ ամենազավեշտալին է՝ Հայաստանի տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցման պաշտոնական ծրագրի մեջ նշվում է, որ ադրբեջանցիների անվտանգությունը ՀՀ տարածքում պետք է ապահովեն իրենց համար վստահելի և բարեկամ երկրների ուժերը, որոնց ընձեռվելու է համապատասխան մանդատ։
Կարելի է վստահաբար ենթադրել, որ ի նկատի ունեն թուրքական բանակը։
Այս համատեքստում չեն ուշացել նաև Թուրքիայից վերջիններիս աջակցման պաշտոնական հայտարարությունները։


Այսպիսով՝ կա ոչ միայն հստակ ծրագիր ու կոնցեպտ, թե ինչպես են իրենք պլանավորում Հայաստանի տարածքը գրավել առանց պատերազմ հայտարարելու, այլ նաև սկսել են երկարաժամկետ ծրագրի շրջանակներում, քարոզչական ու գիտական ուղղություններից զատ, աշխատել նաև դիվանագիտական, իրավական ու քաղաքական ոլորտներում ևս։
Իսկ որպես արձանագրած ամենախոշոր հաջողություն, թերևս, ՄԱԿ-ի կողմից իրենց դիմումը միջազգային հանրությանը շրջանառելն էր որպես ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի, Անվտանգության խորհրդի և Տնտեսական ու սոցիալական խորհրդի փաստաթուղթ։
Փաստաթղթի վերջում, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» պահանջում է Հայաստանի կառավարությունից, միջազգային գործընթացի շրջանակներում, հնարավորություն ընձեռել էթնիկ ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար ՀՀ ներկայիս տարածք և խնդրում է ՄԱԿ անդամ երկրներին, ՄԱԿ-ի կազմակերպությանը և բոլոր այլ համապատասխան միջազգային կազմակերպություններին աջակցել ներկայիս Հայաստանից վտարված էթնիկ ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց տները:
Հայաստանից տարածքային պահանջների համատեքստում Ադրբեջանը ակտիվորեն շրջանառում է նաև «Արևմտյան Զանգեզուր» տերմինը՝ նկատի ունենալով ՀՀ Սյունիքի մարզը, իսկ «Արևելյան Զանգեզուր» կեղծ անվան տակ հասկացվում են Արցախի Հանրապետության հարավարևմտյան այն հատվածները (Քաշաթաղի շրջան), որոնք օկուպացվել են 2020 թ. Արցախյան երրորդ պատերազմի արդյունքում։
Նույն քաղաքականությունն իրականացվում է նաև Իրանի հյուսիսարևմտյան նահանգների նկատմամբ՝ դրանք կոչելով «Հարավային Ադրբեջան»։


Այսպիսով՝ եթե Ադրբեջանը պետական մակարդակով, տարբեր մարտավարությունների կիրառմամբ կոնկրետ գիծ է առաջ տանում՝ լեգիտիմություն ապահովելով հետագա հակահայկական գործողությունների և ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ ծավալապաշտության համար, իսկ այս տերմինների անընդհատ շրջանառմամբ իր ներքին լսարանում ձևավորում հանրային պահանջատիրություն Հայաստանի ներկայիս տարածքի նկատմամբ և գեներացնում հայատյացություն, ապա մեր դեպքում ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանը չի կարողանում համարժեք պատասխանել Ադրբեջանին:
ՀՀ իշխանությունները ոչ մի անգամ պետական մակարդակով չեն արձագանքել ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը կոպտորեն ոտնահարող այս հավակնոտ հայտարարություններին, թեև դրանք գնալով վտանգավոր բնույթ են ձեռք բերում։


Կարծում եմ՝ այս խնդիրն այնքան է լրջացել ու վտանգավոր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը, մեկ օր արաջ Գերմանիայում այս թեմային անդրադառնալով, հայտարարեց, որ «մեր գնահատականն ու մտահոգությունն այն է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» նախաձեռնության մի մասն է, և որ այդ համատեքստում Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի դեմ։
Տարակուսելին միաժամանակ այն է, որ վերջինս, ի հավելումն իր մտահոգությունների, կեսլուրջ-կեսկատակ մեջբերում է, թե «Հայաստանն էլ հաշվարկում է՝ որքան հայ է տեղահանվել Ադրբեջանից։
Այսինքն, ի՞նչ է սա նշանակում։
Կարո՞ղ ենք ենթադրել, որ մի գեղեցիկ օր մարդկանց ասվելու է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, իսկ հայերն էլ թող վերադառնան Ադրբեջան։
Ինչևէ:
Ստացվում է՝ Ադրբեջանը վերադարձնում է իր հայրենակիցներին երևակայելի «հայրենիք», բայց մենք մեր պատմական Շահումյանից, Գանձակից, Շուշիից, Հադրութից, Բերձորից ու Քարվաճառից, էլ չեմ ասում՝ Բաքվից ու Սումգայիթից փախստական դարձած հայերի մասով նման պաշտոնական ծրագիր չունենք:
Նորից գալիս եմ այն համոզմանս, որ քոչվորը դարձել է հայրենիքի տեր ու ընդլայնում է այն, նստակյաց արիականը՝ դարձել է քոչվոր-անհայրենիք:
Չգիտեմ` վարչապետն իրո՞ք մտահոգված է այս ամենով, արդյո՞ք պատկերացնում է այս ահագնացող նարատիվի հետևանքները, թե ոչ, բայց որ պետք է գիտակցի պահի լրջությունը՝ հաստատ է:


Դավիթ Կարապետյան

Դիտվել է՝ 8885

Մեկնաբանություններ