14.06.2024|
07:39
Յուրաքանչյուր նորաստեղծ ու դեռևս անավարտ պատերազմի մեջ գտնվող պետականության գոյության անբեկանելի նախապայմաններից մեկն ուժեղ և կենտրոնաձիգ իշխանություն ունենալն է կամ, ավելի դաժան, բայց ուղղակի արտահայտությամբ՝ ազգակենտրոն բռնապետության առկայությունը: Հայկական նորագույն շրջանի պետականությունն իր ավելի քան 30-ամյա կենսագոյության ընթացքում, ունենալով չորս ղեկավարներ, գրեթե միշտ էլ առաջնորդվել է հենց այդ սկզբունքով: Սակայն, եթե առաջին երեքի դեպքում բռնապետությունը, իր ճչացող թերություններով հանդերձ, եղել է ազգակենտրոն, ապա չորրորդի դեպքում այն ազգակործան է: