Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Էմանուել Մակրոնը կոչ է արել չբավարարվել «բառերի բազմակողմանիությամբ»

Էմանուել Մակրոնը կոչ է արել չբավարարվել «բառերի բազմակողմանիությամբ»
24.09.2020 | 11:33

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Եվրոպային հաստատել իր ինքնիշխանությունը ԱՄՆ-ի ու Չինաստանի հետ հարաբերություններում: Նա նաև ռուս ընդդիմադիր Ալեքսանդր Նավալնիին թունավորելու համար «Նովիչոկի» օգտագործումն անվանել է «կարմիր գծերի» հատում՝ գրել է Պյոտր Սմոլյարը Le Monde-ում: ՄԱԿ-ի 75-ամյակի առիթով Գլխավոր ասամբլեային հղված ուղերձում Էմանուել Մակրոնը ներկայացրել է միջազգային հարաբերությունների իր տեսլականը սանիտարական ու տնտեսական ճգնաժամի ժամանակ: ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից 6 շաբաթ առաջ, որ պայմանավորում են բազում կենսական դոսիեների զարգացումների ընթացքը, Ֆրանսիայի նախագահը ներկայացրել է երկար ճանապարհային քարտեզ, որ ավանդաբար քննարկման է դրվում օգոստոսի վերջին դեսպանների հանդիպմանը, որն այս տարի բեկանվել է:

Ճանապարհային քարտեզը գլխավորապես նվիրված է ինքնիշխանության հասկացությանը՝ Եվրոպայի ինքնիշխանության, որ պետք է ամրապնդել՝ գոյատևելու համար ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև, և մյուս ժողովուրդների ինքնիշխանությանը, որ ապրում են Ռուսաստանի մերձակայքում ու Մերձավոր Արևելքում, որոնց օրինական ձգտումները Ֆրանսիան պատրաստ է աջակցել առանց որևէ միջամտության: Էմանուել Մակրոնը կոչ է արել ստեղծել նոր ժամանակակից կոնսենսուս և ասել է, որ այլևս անհրաժեշտություն չկա «բավարարվել բառերի բազմակողմանիությամբ, որ թույլ է տալիս ընդունել միայն նվազագույն ընդհանուր հայտարար»: Իբրև եզակի առաջաքայլ՝ Ֆրանսիայի նախագահը ողջունել է հուլիսին՝ ճգնաժամի ժամանակ ԵՄ-ի «միասնության, ինքնիշխանության և համերաշխության պատմական քայլը», որ վերականգնման նպատակ ունի: Կլիմայի հարցով Փարիզում ընդունված համաձայնագրից 5 տարի անց Մակրոնը ցանկանում է, որ ԵՄ-ն օրինակելի դառնա այդ առումով՝ հիշեցնելով ածխածնային չեզոքության հասնելու պարտավորությունը մինչև 2050-ը: Առաջնահերթ խնդիր համարելով միջուկային զենքի ու ահաբեկչության տարածման դեմ պայքարը՝ Էմանուլ Մակրոնը վերադարձել է այս պահին երկու խնդրահարույց դոսիեների՝ Իրանի միջուկային ծրագրին ու Ալեքսեյ Նավալնու թունավորմանը Ռուսաստանում:

Նախագահը հաստատել է Е3-ի երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) հաստատուն դիրքորոշումը, որ աջակցում են Ռուսաստանն ու Չինաստանը՝ Վաշինգտոնն այն «վիճակում» չէ, որ ակտիվացնի snapback մեխանիզմը և նորից ՄԱԿ-ի պատժամիջոցներ մտցնի Իրանի դեմ: «Դա կխարխլի Անվտանգության խորհրդի միասնությունը, նրա որոշումների ամբողջականությունը և կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի հետագա սրմանը»՝ ասել է Էմանուել Մակրոնը: Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու թունավորման առնչությամբ՝ «Նովիչոկ» նյարդակաթվածահարող գազի կիրառմամբ, Ֆրանսիայի նախագահը ևս մեկ անգամ կոչ է արել Մոսկվային լույս սփռել այդ հարձակման վրա «հանուն հավաքական անվտանգության»: «Պետք է արագ և անթերի պարզություն մտցնել, որպեսզի պահպանվեն մեր կարմիր գծերը»՝ նախազգուշացրել է Մակրոնը՝ ակնարկելով հնարավոր պատժամիջոցները, որ ԵՄ-ում առաջ են քաշում Փարիզն ու Բեռլինը: Բայց մինչ այդ հոկտեմբերի կեսին պետք է այդ հարցով որոշում կայացնի Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը, Ֆրանսիան հայտարարել է, որ պատրաստ է միանալ Գերմանիայի դիրքորոշմանը՝ կախված Ռուսաստանի արձագանքից:
Պյոտր Սմոլյար, Le Monde


Հ.Գ. Ի՞նչ է խանգարում, որ ինքնիշխանության հասկացությունը Ֆրանսիայի նախագահը տարածի ոչ միայն Ռուսաստանի մերձակա տարածքների ու Մերձավոր Արևելքի վրա, այլև՝ մեր տարածաշրջանի: Առաջին հայացքից՝ դա նրա պարտավորությունն է իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի նախագահ: Ինչու՞ իր նախագահության երեք տարիներին Ֆրանսիայի նախագահը զբաղվում է Բալկանյան, Մերձավորարևելյան կոնֆլիկտներով, բայց չի կատարում իր նախընտրական խոստումը՝ ակտիվ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը: Փաստացի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում միակ ակտիվ համանախագահը Ռուսաստանն է, որի գործողությունների հետագիծը ոչ միշտ է ընկալելի: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է անցկացնում Ադրբեջանի ղեկավարության հետ և տարածվում են տարատեսակ մեկնաբանություններ այդ հանդիպումներից հետո:
Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ երեկ Միլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե «Լեռնային Ղարաբաղի խնդրով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խանգարում են հակամարտության կարգավորմանը, և Ռուսաստանը կողմ է հինգ օկուպացված շրջանների վերադարձին, խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում և տրանսպորտային-կոմունիկացիոն համակարգերի վերականգնմանը»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում Լավրովի և Գաֆարովայի հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունում նշված է, որ «կողմերի ուշադրության կենտրոնում է եղել տարածաշրջանային անվտանգության հարցը, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս վիճակն ու հեռանկարները»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանել Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության կողմից ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը մեջբերելու ճշգրտությունը: «Ինչ վերաբերում է նախարարի խոսքերի մեջբերման ճիշտ լինելուն, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել և, սկզբունքորեն, այս հարցերն ուղղել այն աղբյուրներին, որտեղից ստացվել է այս տեղեկատվությունը: Հետևաբար, դրա վրա ես նույնիսկ կանգ չեմ առնելու: Դուք քաջատեղյակ եք մեր դիրքորոշմանն այս հարցի շուրջ, և մեծ խնդրանք ունենք՝ առաջնորդվեք դրանով, այլ ոչ թե տարատեսակ մեկնաբանություններով, որոնք ռուսական կողմը չի անում», - հայտարարել է Զախարովան: Ղարաբաղյան կարգավորման մասին Մարիա Զախարովան հայտարարել է, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ «քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նախկինում հնչեցված հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակային հարցերի լուծումը, դրա շուրջ տարածքների ազատումը»: Փաստացի՝ Զախարովան չի ժխտել Ադրբեջանի Միլի մեջլիսի մամուլի հաղորդագրությունը, թեպետ չի էլ հաստատել: Ու ի՞նչ: Իհարկե, շատ հարմար դիրքորոշում ունի ՀՀ ԱԳՆ-ն. «Մեզ համար Ադրբեջանի պաշտոնական մամուլի հաղորդագրությունները տեղեկատվության հավաստի աղբյուր չեն: Մենք ծանոթացել ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությանը», բայց դա ջայլամի քաղաքականություն չէ՞: Թե՞ ՀՀ ԱԳՆ-ն լավ էլ տեղյակ է ՌԴ ԱԳ նախարարի տեսակետներին, ու՝ չի զարմանում: Բայց դա հրապարակային հարթակում նվազագույնը ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ հրավիրելու առիթ է՝ հիշեցնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոնրդությամբ ընթացող բանակցություններին հակասելը: Ու գուցե հենց այդ ջայլամի քաղաքականությունն է պատճառը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահները Մինսկի խմբում պարզապես ներկայացուցիչ են ու ոչ ավելին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ