Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Իրանն ա­հա­բեկ­չու­թ­յան դեմ հա­մաշ­խար­հա­յին պայ­քա­րի կարևոր օ­ղակ է

Իրանն ա­հա­բեկ­չու­թ­յան դեմ հա­մաշ­խար­հա­յին պայ­քա­րի կարևոր օ­ղակ է
18.09.2020 | 00:50

Հա­յաս­տա­նի հարևան­ներն են ոչ միայն թշ­նա­մա­կան Թուր­քիան և «Ապ­շե­րո­նյան խա­նու­թյու­նը», այլև Վրաս­տանն ու հզոր Ի­րա­նը։ Եվ չտես­նել, որ Ի­րանն ու­ժեղ թա­փով պատ­րաստ­վում է տա­րա­ծաշր­ջա­նի ինչ-որ կտ­րուկ փո­փո­խու­թյուն­նե­րի, կն­շա­նա­կի շատ հե­ռու լի­նել քա­ղա­քա­կա­նու­թյու­նից։ Մենք ա­մեն ինչ չենք կա­րող ընդ­գր­կել, բայց Ի­րա­նի ներ­կա­յիս ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հիմ­նա­կան դրույթ­նե­րը բո­լորս պետք է նկա­տի ու­նե­նանք։ Հույս ու­նենք, որ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը կհա­մա­ձայ­նի մեր եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րին։

Ամ­ռա­նը գրել էինք, որ Ի­րա­նը Չի­նաս­տա­նի հետ 25-ա­մյա ժամ­կե­տով ռազ­մա­վա­րա­կան պայ­մա­նա­գիր է կն­քել, ինչ­պես նաև եր­կա­րաձ­գել է նույ­նա­տիպ պայ­մա­նա­գի­րը Ռու­սաս­տա­նի հետ։ ԱՄՆ-ը դժ­գո­հու­թյուն ու մտա­հո­գու­թյուն է ար­տա­հայ­տել Ի­րա­նի, Չի­նաս­տա­նի և Ռու­սաս­տա­նի այդ ո­րո­շում­նե­րի կա­պակ­ցու­թյամբ։ Բայց պարզ­վել է, որ ա­մե­նա­վա­խե­ցածն այժմ Իս­րա­յելն է։ Իս­րա­յե­լա­կան «Ջե­րու­զա­լեմ փոստ» թերթն Ի­րա­նի և Չի­նաս­տա­նի հա­մա­պար­փակ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին պայ­մա­նագ­րի կն­քու­մը վատ նո­րու­թյուն է հա­մա­րել սիո­նա­կան վար­չա­կար­գի հա­մար, ա­վե­լաց­նե­լով, որ այդ հա­մա­ձայ­նա­գի­րը չե­զո­քաց­նում է Ի­րա­նի վրա ԱՄՆ-ի ա­ռա­վե­լա­գույն ճնշ­ման ար­դյու­նա­վե­տու­թյու­նը։ Ա­յո, Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը և նույ­նիսկ նրա ո­րոշ եվ­րո­պա­կան գոր­ծըն­կեր­ներ փոր­ձում են հա­կա­հե­ղա­փո­խա­կան ո­րոշ ԶԼՄ-նե­րի (Ի­րա­նից դուրս գոր­ծող) ստի­պել, որ վի­ժեց­նեն Ի­րա­նի և Չի­նաս­տա­նի հա­մա­պար­փակ պայ­մա­նա­գի­րը և օգ­տա­գոր­ծեն ի­րան­ցի­նե­րի հայ­րե­նա­սի­րա­կան զգաց­մունք­նե­րը՝ խան­գա­րե­լու հա­մար Եվ­րա­սիա­յի եր­կու հս­կա պե­տու­թյուն­նե­րի ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը։ Ի­րան­ցի վեր­լու­ծա­բան-փոր­ձա­գետ Մոհ­սեն Ա­հա­դին «Մեհր նյուզ» գոր­ծա­կա­լու­թյան հա­մար վեր­լու­ծու­թյուն է ա­րել, թե ին­չու է Իս­րա­յելն այդ­պես վա­խե­ցած ու տա­ռա­ցիո­րեն տագ­նապ է հն­չեց­նում։

Իս­կա­պես, բո­լո­րին պարզ է, որ 1979 թ. Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյունն Ի­րա­նը դուրս հա­նեց Արևմուտ­քի դաշ­նա­կից­նե­րի ու «ստ­րուկ­նե­րի» ո­լոր­տից դե­պի սե­փա­կան ան­կախ քա­ղա­քա­կա­նու­թյան ո­լորտ։ Հի­շեց­նենք՝ տն­տե­սու­թյան նավ­թի և գա­զի ար­դյու­նա­հան­ման ո­լորտ­ներն ազ­գայ­նաց­վել են։ Ա­հա թե Ի­րա­նին ին­չը չեն կա­րող «նե­րել» հրեա­նե­րը։ Իսկ ԱՄՆ-ը վեր­ջին 42 տա­րում ա­մեն տե­սա­կի պատ­ժա­մի­ջոց­ներ է կի­րա­ռել Ի­րա­նի կա­ռա­վա­րու­թյան ու ժո­ղովր­դի դեմ։ 2015 թ. ի­րա­նա­կան մի­ջու­կա­յին հա­մա­ձայ­նագ­րից դուրս գա­լով՝ ԱՄՆ-ը փոր­ձում էր ա­ռաջ տա­նել Ի­րա­նի ա­ռա­վե­լա­գույն ճնշ­ման ու մե­կու­սաց­ման իր քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Ի­րա­նի գծով ԱՄՆ-ի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Բրա­յան Հու­քը հաս­կաց­րել է, որ Ի­րա­նը եր­կու տար­բե­րակ ու­նի. կամ պայ­մա­նա­վոր­վել, այ­սինքն՝ հան­ձն­վել, կամ սպա­սել իր փլուզ­մա­նը։ Պարզ է, որ Ի­րանն ըն­դու­նել է ա­մե­րի­կա­ցի­նե­րի ու սիո­նիստ­նե­րի մար­տահ­րա­վե­րը։

Ա­հա թե ին­չու, երբ Ի­րանն ու Չի­նաս­տանն սկ­սե­ցին եր­կա­րա­ժամ­կետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ռազ­մա­վա­րա­կան փաս­տաթղ­թի կնք­ման բա­նակ­ցու­թյուն­նե­րը, դա գործ­նա­կա­նում նկատ­վեց որ­պես Ի­րա­նը մե­կու­սաց­նե­լու ԱՄՆ-ի քա­ղա­քա­կա­նու­թյան տա­պալ­ման նշան։ Այդ առն­չու­թյամբ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախ­կին դես­պան Հեյ­լին գրել է «Թվի­թե­րում». «Չի­նաս­տա­նը հա­մա­գոր­ծակ­ցում է Ի­րա­նի հետ՝ վերջ դնե­լով Ի­րա­նի մի­ջազ­գա­յին մե­կու­սաց­մա­նը»։ Ի­րա­նի ա­ռա­վե­լա­գույն ճնշ­ման իր ար­շա­վի տա­պա­լու­մը կան­խե­լու հա­մար ԱՄՆ-ը փոր­ձում է բոր­բո­քել Ի­րա­նի ժո­ղովր­դի հայ­րե­նա­սի­րա­կան զգաց­մունք­նե­րը և ի­րա­նա-չի­նա­կան պայ­մա­նա­գի­րը հա­մե­մա­տում է Ի­րա­նի և Ռու­սաս­տա­նի միջև 1828 թ. կնք­ված Թուրք­մեն­չա­յի պայ­մա­նագ­րի հետ, ո­րով Ի­րա­նից պոկ­վե­ցին կով­կա­սյան վեր­ջին տա­րածք­նե­րը։ ԱՄՆ-ի քա­րոզ­չու­թյան յու­րօ­րի­նակ նր­բե­րանգ է, այն­պես չէ՞։ Վա­շինգ­տո­նի հա­մար խն­դիրն այն է, որ այ­սօր XXI դարն է, իսկ Չի­նաս­տանն ու Ռու­սաս­տա­նը ոչ թե Ի­րա­նի մր­ցա­կից­ներն են, այլ գոր­ծըն­կեր­նե­րը մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում։ «Նյու Յորք թայմս» թեր­թը հու­լի­սի 11-ի «ԱՄՆ-ի հա­կազ­դե­ցու­թյու­նը Չի­նաս­տա­նին և Ի­րա­նին առևտրի և ռազ­մա­կան գոր­ծըն­կե­րու­թյան ո­լոր­տում» հոդ­վա­ծում ի­րա­նա-չի­նա­կան պայ­մա­նա­գի­րը բա­ցա­հայ­տո­րեն սպառ­նա­լիք է հա­մա­րել Ա­մե­րի­կա­յի հա­մար։ Բայց չէ՞ որ Վա­շինգ­տո­նը հա­կա­մար­տու­թյան մեջ է պայ­մա­նագ­րի մյուս կող­մի՝ Չի­նաս­տա­նի հետ և ցան­կա­ցած հնա­րա­վո­րու­թյուն օգ­տա­գոր­ծում է Պե­կի­նի քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան շա­հե­րին հար­ված հասց­նե­լու հա­մար։ Ար­դեն գաղտ­նիք չէ, որ ԱՄՆ-ի և Չի­նաս­տա­նի մր­ցակ­ցու­թյունն ու­ժե­ղա­ցել է վեր­ջին տա­րի­նե­րին, և նրա օ­բյեկ­տիվ դրսևո­րու­մը կա­րե­լի է նկա­տել եր­կու եր­կր­նե­րի առևտրա­յին առ­ճա­կատ­ման մեջ, ո­րը հայտ­նի է որ­պես «սա­կագ­նա­յին պա­տե­րազմ»։ Վեր­լու­ծա­բան Մոհ­սեն Ա­հա­դին դա բա­ցատ­րում է՝ հաշ­վի առ­նե­լով Թեհ­րա­նի ու Պե­կի­նի հա­տուկ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։

«Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը վա­ղուց գի­տի, որ նախ­կին աշ­խար­հա­կար­գը, երբ ԱՄՆ-ը, որ­պես գեր­տե­րու­թյուն, ձգ­տում էր բո­լոր մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը փո­խե­լու ի շահ ի­րեն, փլուզ­վում է։ Այդ նույն ժա­մա­նակ Չի­նաս­տա­նը կա­րո­ղա­ցավ աս­տի­ճա­նա­բար հաս­տատ­վել որ­պես մե­ծու­թյամբ աշ­խար­հի երկ­րորդ տն­տե­սու­թյուն՝ վա­րե­լով տն­տե­սա­կան ճիշտ քա­ղա­քա­կա­նու­թյուն, և այժմ դար­ձել է ԱՄՆ-ի տն­տե­սա­կան գե­րիշ­խա­նու­թյան մր­ցա­կի­ցը։ Շատ փոր­ձա­գետ­նե­րի կար­ծի­քով՝ Չի­նաս­տա­նի ար­տա­քին առևտրի ծա­վալն այժմ նույ­նիսկ գե­րա­զան­ցում է ԱՄՆ-ի նույն ցու­ցա­նի­շը։ Այդ պատ­ճա­ռով շատ վեր­լու­ծա­բան­ներ կար­ծում են, որ 2035 թ. Չի­նաս­տա­նը կդառ­նա աշ­խար­հի ա­մե­նահ­զոր տն­տե­սու­թյունն ու­նե­ցող եր­կի­րը։ Տեխ­նո­լո­գիա­նե­րի ապ­շե­ցու­ցիչ ա­ճի շնոր­հիվ Չի­նաս­տանն ա­ռա­ջին ան­գամ ար­տո­նագ­րե­րի թվով գե­րա­զան­ցել է ԱՄՆ-ին։ Տեխ­նո­լո­գիա­կան այդ ա­ռա­ջըն­թա­ցը եվ­րո­պա­կան շատ եր­կր­նե­րի ստի­պել է դի­մե­լու չի­նա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րին՝ խնդ­րե­լով նո­րաց­նե­լու ի­րենց հա­մա­ցան­ցը մինչև 5G»,- ա­սել է Ա­հա­դին։

Ի­րա­նա-չի­նա­կան առևտրի պա­լա­տի նա­խա­գահ Մա­ջիդ Ռե­զա Խա­բի­րին հա­մոզ­ված է, որ Չի­նաս­տա­նում 6G հա­մա­ցան­ցի գծով տե­սա­կան հե­տա­զո­տու­թյուն­ներն ար­դեն ա­վարտ­ված են, և եր­կի­րը շա­հա­գործ­ման է պատ­րաս­տում 6G հա­մա­ցան­ցը, մինչ­դեռ Արևմուտ­քում այդ­պի­սի ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ դեռ չեն ար­վել։ ԱՄՆ-ը ցան­կա­ցած հնա­րա­վո­րու­թյուն օգ­տա­գոր­ծում է Չի­նաս­տա­նը քայ­քա­յե­լու հա­մար, և քա­նի որ սո­վոր է ա­հա­բե­կե­լու և իր զո­րու­թյու­նը չա­րա­շա­հե­լու մար­տա­վա­րու­թյա­նը, փոր­ձում է չի­նա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րը մր­ցակ­ցու­թյու­նից հե­ռու պա­հել պատ­ժա­մի­ջոց­նե­րի կամ դա­տա­կան գոր­ծըն­թաց­նե­րի մի­ջո­ցով։ Վա­շինգ­տո­նը փոր­ձում է Պե­կի­նի վրա քա­ղա­քա­կան ճն­շումն ու­ժե­ղաց­նել նաև այն­պի­սի հար­ցե­րում, ինչ­պի­սիք են Հոն­կոն­գի կամ Տի­բե­թի խն­դիր­նե­րը։ «ՈՒոլ սթ­րիթ ջոռ­նե­լը» հու­լի­սի 11-ի հոդ­վա­ծում գրել էր, որ «Ի­րանն ու Չի­նաս­տա­նը ձգ­տում են ամ­րապն­դե­լու լայ­նա­մասշ­տաբ գոր­ծըն­կե­րու­թյու­նը, ո­րը հետ կմ­ղի ԱՄՆ-ի տն­տե­սա­կան ճն­շու­մը և կթու­լաց­նի Թեհ­րա­նի հա­մընդ­հա­նուր մե­կու­սա­ցու­մը»։ Ա­հա թե ին­չու Թեհ­րա­նի և Պե­կի­նի միջև հա­մա­գոր­ծակ­ցու­թյան փաս­տաթղ­թի ստո­րագր­ման մա­սին բա­նակ­ցու­թյուն­նե­րի ա­վար­տից և Ի­րա­նի ու Չի­նաս­տա­նի վրա ազ­դե­լու լծակ­նե­րի կորս­տից հե­տո ԱՄՆ-ի ջան­քե­րը նոր փուլ են մտել՝ ա­սում է փոր­ձա­գետ Ա­հա­դին։

Քա­ղա­քա­կան բո­լոր ա­ռա­ջա­տար և ան­կախ փոր­ձա­գետ­նե­րը հա­մոզ­ված են, որ Ի­րա­նը բարձր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան և աշ­խար­հատն­տե­սա­կան դիր­քեր է զբա­ղեց­նում Արևմտյան Ա­սիա­յում, և մի­ջազ­գա­յին բարձ­րա­գույն տն­տե­սու­թյուն մուտք գոր­ծե­լու հա­մար ԱՄՆ-ի և Չի­նաս­տա­նի մր­ցակ­ցու­թյու­նում ցան­կա­ցած եր­կիր, ո­րը կա­րող է հա­տուկ տն­տե­սա­կան ու քա­ղա­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տել Ի­րա­նի հետ, նույն­պես ներգ­րավ­վե­լու է ա­պա­գա աշ­խար­հի կոշտ մր­ցակ­ցու­թյան մեջ։ Եվ ա­հա ա­ռա­ջա­տար թեր­թե­րից մե­կը, ըստ էու­թյան՝ Իս­րա­յե­լի իշ­խա­նու­թյուն­նե­րի խո­սա­փող «Ջե­րու­զա­լեմ փոս­տը», նույն­պես բա­ցա­հայ­տո­րեն միա­ցել է ԱՄՆ-ի և սիո­նիզ­մի հա­կաի­րա­նա­կան «ար­շա­վին»։ Իս­րա­յել­ցի­նե­րը նշում են, որ Ի­րա­նում չի­նա­կան ներդ­րում­նե­րը մեծ նշա­նա­կու­թյուն կու­նե­նան ա­ռա­վե­լա­գույն ճնշ­ման ա­մե­րի­կյան «ար­շա­վի» ոչն­չաց­ման գոր­ծում։ «Իս­րա­յե­լի հա­մար այդ պայ­մա­նագ­րից բխող կո­րուստն ակն­հայտ է»,- գրում է թեր­թը։ Չի­նաս­տա­նում Ի­րա­նի նախ­կին դես­պան Ջա­վադ Ման­սու­րին «Մեհր նյու­զի» հետ հար­ցազ­րույ­ցում հայ­տա­րա­րել է. «Ի­րա­նի և Չի­նաս­տա­նի՝ որ­պես եր­կու ան­կախ պե­տու­թյուն­նե­րի, սերտ հա­րա­բե­րու­թյուն­ներն ակն­հայտ սպառ­նա­լիք են ԱՄՆ-ի գե­րիշ­խա­նու­թյանն ու հա­մաշ­խար­հա­յին մե­ծամ­տու­թյա­նը, և նրա այ­սօր­վա հա­կազ­դե­ցու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է հենց այդ ան­հան­գս­տու­թյամբ ու եր­կյուղ­նե­րով»։ Իսկ փոր­ձա­գետ Մոհ­սեն Ա­հա­դին հա­մոզ­ված է. «ԱՄՆ-ը գի­տի, որ Ի­րա­նի և Չի­նաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան մեր­ձա­վո­րու­թյու­նը, հաշ­վի առ­նե­լով Արևմտյան Ա­սիա­յում Թեհ­րա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քը, ինչ­պես նաև Պե­կի­նի տն­տե­սա­կան հզո­րու­թյու­նը, օ­գուտ են բե­րում մեր եր­կր­նե­րին, ի­րա­կան սպառ­նա­լիք ստեղ­ծում սիո­նիս­տա­կան վար­չա­կար­գի հա­մար և ա­րա­գաց­նում ԱՄՆ-ի ան­կու­մը։ Ա­հա թե ին­չու ԱՄՆ-ի և նրա դաշ­նա­կից­նե­րի վեր­ջին մի­ջո­ցա­ռում­նե­րը հարկ է դի­տար­կել որ­պես ճահ­ճում խեղդ­վող մար­դու գոր­ծո­ղու­թյուն­ներ»։

(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 10072

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ