Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ՀՀ իշ­խա­նու­թ­յուն­նե­րը չեն հաս­կա­նում, թե ի­րա­կա­նում ինչ կա­նոն­նե­րի վրա է կա­ռուց­վում մեծ քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը

ՀՀ իշ­խա­նու­թ­յուն­նե­րը չեն հաս­կա­նում, թե ի­րա­կա­նում ինչ կա­նոն­նե­րի վրա է կա­ռուց­վում մեծ քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը
10.07.2020 | 00:49

Օ­րերս հրա­պա­րակ­վե­ցին Հա­յաս­տա­նում գոր­ծող «Գե­լափ ին­թեր­նեյշնլ» սո­ցիո­լո­գիա­կան կազ­մա­կեր­պու­թյան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը‚ ո­րոնք‚ ըստ հար­ցում­նե­րի հե­ղի­նակ­նե­րի հա­վաս­տիա­ցում­նե­րի‚ ի­րա­կա­նաց­վել էին այս տար­վա հու­նի­սին։ Այդ հե­տա­զո­տու­թյան ար­դյունք­նե­րը բա­վա­կա­նին հե­տաք­րք­րա­կան տվյալ­ներ ցու­ցա­նե­ցին։ Ե­թե հիմք ըն­դու­նենք հրա­պա­րակ­ված թվե­րը‚ ա­պա Հա­յաս­տա­նում գոր­ծերն ա­ռա­վել քան հիա­նա­լի են‚ իսկ իշ­խա­նու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը հան­րու­թյան կող­մից‚ թերևս‚ ի­դեա­լա­կան է հա­մար­վում։ Ար­ձա­նագր­ված ար­դյունք­նե­րը կա­րե­լի է գրան­ցել Գի­նե­սի գր­քում. վար­չա­պե­տի կամ իշ­խա­նու­թյան աշ­խա­տան­քը հա­վա­նու­թյան է ար­ժա­նա­նում հարց­ված­նե­րի 70-ից մինչև նույ­նիսկ 85 տո­կո­սի մոտ։


Զար­մա­նա­լի է‚ բայց ա­հա այս­պի­սի ար­դյունք­ներ են Հա­յաս­տա­նում մո­լեգ­նող ու խո­րա­ցող առն­վազն եր­կու ճգ­նա­ժա­մի պայ­ման­նե­րում‚ ո­րոնք ուղ­ղա­կիո­րեն առ­նչ­վում են հարց­վող­նե­րի կյան­քի հետ։ Ա­ռա­ջին ճգ­նա­ժա­մը կապ­ված է հա­մա­վա­րա­կի հետ‚ խն­դիր‚ որ­տեղ թու­նե­լի վեր­ջում այդ­պես էլ լույս չի նշ­մար­վում։ Այս ճգ­նա­ժամն ար­դեն քրո­նիկ բնույթ է կրում և տևում է մոտ 4-5 ա­միս։ Երկ­րորդ ճգ­նա­ժա­մը‚ որ օր օ­րի է՛լ ա­վե­լի է խո­րա­նում‚ ու հարց­ված­ներն ա­վե­լի ու ա­վե­լի են ի­րենց մաշ­կի վրա զգում‚ տն­տե­սա­կան է‚ ին­չը հան­գեց­նում է նաև սո­ցիա­լա­կան ճգ­նա­ժա­մի։ Այ­սինքն՝ ե­թե մենք հա­վա­տանք սո­ցիո­լո­գիա­կան հարց­ման ար­դյունք­նե­րին‚ ա­պա ստաց­վում է‚ որ առն­վազն այն հարց­ված­նե­րը‚ ո­րոնք մաս­նակ­ցել են հե­ռա­խո­սա­յին այդ մի­ջո­ցառ­մա­նը‚ զուրկ են բա­նա­կա­նու­թյու­նից։ Նրանց կյան­քը վեր­ջին 4-5 ամս­վա ըն­թաց­քում ա­ներևա­կա­յե­լի կեր­պով վա­տա­ցել է‚ նրանց ի­րա­վունք­նե­րը սահ­մա­նա­փակ­ված են‚ պեր­մա­նենտ գտն­վում են ին­ֆոր­մա­ցիոն և ի­րա­վա­կան ա­հա­բեկ­չու­թյան ներ­քո‚ սա­կայն միա­ժա­մա­նակ գոհ ու շնոր­հա­կալ են իշ­խա­նու­թյուն­նե­րից ու վար­չա­պե­տից։ Այս հար­ցում­նե­րի հի­ման վրա ե­թե որևէ մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն կամ այլ եր­կր­նե­րի վեր­լու­ծա­կան կենտ­րոն­ներ փոր­ձեն ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ կա­տա­րել‚ ա­պա կեզ­րա­հան­գեն‚ որ հա­յե­րը տրա­մա­բա­նու­թյու­նից ու բա­նա­կա­նու­թյու­նից զուրկ ժո­ղո­վուրդ են։


Ի­հար­կե‚ այս­տեղ ոչ մի նո­րու­թյուն չկա։ Նախ­կի­նում էլ ար­ված հար­ցում­նե­րի հա­մա­ձայն՝ հայ ժո­ղո­վուր­դը‚ ան­կախ նրա­նից՝ ինչ­պես են իր հետ վար­վում‚ ինչ ապ­րուստ ու­նի‚ ըստ սոց­հար­ցում­նե­րի‚ դրա­կան գնա­հա­տա­կան է տվել գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րին։
Այ­նուա­մե­նայ­նիվ‚ ինչ­պես ցույց տվե­ցին թե­կուզ 2018 թ. ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը‚ մի բան են սոց­հար­ցում­նե­րի ար­դյունք­նե­րը‚ այլ բան՝ ի­րա­կա­նու­թյու­նը։ ՈՒ ստաց­վում է‚ որ այն նույն ժո­ղո­վուր­դը‚ որն իբրև թե հա­վա­նու­թյուն է տա­լիս օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րին‚ հա­մախ­մբ­վում է ընդ­դեմ կար­գա­խո­սի ներ­քո‚ ո­ղո­ղում է փո­ղոց­նե­րը և սր­բում-տա­նում է այն իշ­խա­նու­թյա­նը‚ ո­րին‚ ըստ սոց­հար­ցում­նե­րի‚ դեռևս մի քա­նի ա­միս ա­ռաջ բարձր վար­կա­նիշ էր տա­լիս։


Այժմ դի­տար­կենք‚ թե ին­չով են զբաղ­ված իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում։ Ի­րա­կա­նում այն բա­նից հե­տո‚ երբ հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րի կա­րան­տի­նա­յին մե­թո­դը ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը շռն­դա­լից տա­պա­լե­ցին‚ մոտ եր­կու ամ­սով ամ­բող­ջո­վին կանգ­նեց­րին տն­տե­սու­թյու­նը‚ մինչ օրս ուշ­քի չեն գա­լիս և գտն­վում են խոր դեպ­րե­սիա­յի մեջ։ Ի­րա­կա­նում այն‚ ինչ ի­րենք ա­նընդ­հատ ա­սում են մա­յի­սի կե­սե­րից՝ թու­թա­կի պես կրկ­նե­լով՝ դի­մակ կրել‚ պահ­պա­նել սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը‚ հա­ճախ լվա­նալ ձեռ­քե­րը‚ ի­րա­կա­նում հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րի ի­մի­տա­ցիա է‚ ինչն իշ­խա­նու­թյուն­նե­րը լավ մտած­ված ա­նում են՝ հաս­կա­նա­լով‚ որ դա խն­դի­րը լու­ծե­լու նվա­զա­գույն քայլն է‚ ո­րը կախ­ված է ժո­ղովր­դից։ Սա­կայն այն հար­ցե­րում‚ ո­րոնք կախ­ված են իշ­խա­նու­թյուն­նե­րից‚ որևէ մար­տա­վա­րու­թյուն‚ ա­ռա­վել ևս ռազ­մա­վա­րու­թյուն գո­յու­թյուն չու­նի։ Ա­վե­լի շուտ՝ գո­յու­թյուն ու­նի. ճիշտ է‚ իշ­խա­նու­թյուն­նե­րը չեն խոս­տո­վա­նում‚ սա­կայն նրանք գոր­ծի են դրել‚ այս­պես կոչ­ված‚ շվե­դա­կան մո­դե­լը‚ ո­րը Շվե­դիա­յում և Բե­լա­ռու­սում մա­սամբ կի­րառ­վեց՝ հիմն­վե­լով խոր ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի վրա‚ հաշ­վար­կե­լով հնա­րա­վոր կո­րուստ­ներն ու քա­ղա­քա­կան հնա­րա­վոր հետևանք­նե­րը։ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը սար­քած ի­մի­տա­ցիա­նե­րի հետևում մեկ նպա­տակ են հե­տապն­դում՝ ա­նընդ­հատ գոր­ծո­ղու­թյուն ցույց տա­լով՝ սպա­սել‚ թե ի­րա­կա­նում‚ կեն­սա­բա­նա­կան օ­րենք­նե­րի հա­մա­ձայն‚ Հա­յաս­տա­նում երբ հա­մա­վա­րա­կը կհա­տի ի­մու­նա­յին շե­մը‚ ո­րից հե­տո կո­րո­նա­վի­րու­սի ագ­րե­սի­վու­թյու­նը կն­վա­զի‚ ու բնա­կա­նոն կեր­պով ի­րա­վի­ճա­կը կմեղմ­վի։ Մոտ եր­կու ա­միս է‚ ինչ մենք այդ գոր­ծըն­թա­ցի մեջ ենք։ Եվ ինչ­պես այ­սօր­վա ա­ռող­ջա­պա­հու­թյան կազ­մա­կեր­պիչ­նե­րին ու մաս­նա­վո­րա­պես‚ վա­ղուց ծաղ­րի ա­ռար­կա դար­ձած ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րին ընդ­դի­մա­խոս մաս­նա­գետ­ներն են նշում‚ ա­մեն ինչ ըն­թա­նում է կեն­սա­բա­նա­կան կամ բժշ­կա­կան օ­րենք­նե­րի հա­մա­ձայն‚ այլ ոչ թե այն կա­նոն­նե­րով‚ որ իբրև թե սահ­մա­նել են ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան կազ­մա­կեր­պիչն ու իր վար­չա­պե­տը։ Այժմ գլ­խա­վոր խն­դի­րը խո­ցե­լի խմ­բե­րին վե­րահս­կելն է‚ որ­պես­զի հս­կո­ղու­թյան տակ պա­հեն նաև ող­բեր­գա­կան դեպ­քե­րը։ Քա­նի որ կեն­սա­բա­նա­կան օ­րենք­նե­րը չեն են­թարկ­վում քա­ղա­քա­կան օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րին կամ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­նոն­նե­րին‚ պարզ է‚ որ մոտ ժա­մա­նակ­ներս ո­րո­շա­կի կա­յու­նու­թյուն ար­ձա­նագր­վե­լու է‚ ի դեպ‚ ար­դեն իսկ նկա­տե­լի է այդ կա­յու­նու­թյու­նը‚ ին­չը բնա­կա­նա­բար‚ իշ­խա­նու­թյուն­նե­րը փոր­ձե­լու են վե­րագ­րել ի­րենց հան­ճա­րեղ քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։ Այ­սինքն՝ ե­թե ան­գամ Հա­յաս­տա­նում չլի­ներ իշ­խա­նու­թյուն‚ չի­րա­կա­նաց­վեր ոչ մի մի­ջո­ցա­ռում‚ ա­պա կեն­սա­բա­նա­կան այդ օ­րեն­քը գոր­ծե­լու էր։ Սա­կայն ղե­կա­վա­րու­թյան ան­գոր­ծու­թյան պայ­ման­նե­րում ա­ռա­ջին հեր­թին տու­ժել և տու­ժե­լու է սո­ցիա­լա­պես խո­ցե­լի խա­վը‚ ո­րը Նի­կոլ Փա­շի­նյա­նի ընտ­րա­զանգ­վա­ծում‚ ինչ­պես ի­րենք են շատ դի­պուկ ան­վա­նել‚ պո­ղոս­նե­րի շար­քե­րում գե­րակ­շիռ մաս է կազ­մում։


ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը բա­ցար­ձա­կա­պես չեն տի­րա­պե­տում ի­րա­վի­ճա­կին. մար­դիկ զբաղ­ված են ինք­նա­բու­ժու­թյամբ‚ յու­րա­քան­չյուրն իր դե­ղերն է գնում։ ՈՒ շատ դեպ­քե­րում դրանք մար­զե­րի բնա­կիչ­ներն են‚ ո­րոնց կեն­սա­մա­կար­դա­կը‚ որ­պես կա­նոն‚ ա­վե­լի ցածր է լի­նում։ Խո­սել այն բա­նի մա­սին‚ որ հան­րու­թյան այս հատ­վա­ծը‚ որ տու­ժում է իշ­խա­նու­թյուն­նե­րի ան­ճա­րու­թյու­նից ու ա­պի­կար քա­ղա­քա­կա­նու­թյու­նից‚ հա­վա­նու­թյուն է տա­լիս իշ­խա­նու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյա­նը‚ կն­շա­նա­կի‚ որ մենք պո­ղոս­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րում ի­ռա­ցիո­նա­լիզմ ենք տես­նում։
Ինչ­պես վե­րը նշե­ցինք‚ այս ճգ­նա­ժա­մը ժա­մա­նա­կի ըն­թաց­քում‚ կեն­սա­բա­նու­թյան օ­րենք­նե­րի հա­մա­ձայն‚ այս կամ այն չա­փով լուծ­վե­լու է։ Շատ ա­վե­լի բարդ է ի­րա­վի­ճա­կը երկ­րորդ՝ սո­ցիալ-տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի հետ‚ ո­րը բխում է ա­ռա­ջին ճգ­նա­ժա­մից։ Այս­տեղ խն­դիր­նե­րը շատ ա­վե­լի բարդ են‚ քա­նի որ անհ­րա­ժեշտ են իշ­խա­նու­թյուն­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Մինչ­դեռ իշ­խա­նու­թյու­նը‚ ինչ­պես տես­նում ենք‚ ա­միս­ներ շա­րու­նակ բա­ցար­ձա­կա­պես ա­նար­դյու­նա­վետ է գոր­ծում‚ ի վի­ճա­կի չէ ո­չինչ ա­նե­լու։ Տար­բեր ծրագ­րե­րի ոչ ի­րա­կա­նաց­ման ոչ հա­մա­կար­գա­յին‚ ան­հաս­կա­նա­լի մե­թո­դո­լո­գիա է կի­րա­ռում‚ ո­րոնք իբրև թե հաշ­վարկ­ված են‚ որ­պես­զի խիստ հաս­ցեա­կան լի­նեն‚ և հան­կարծ մի լու­մա ոչ նպա­տա­կա­յին չծախս­վի։ Սա­կայն ի­րա­կա­նում դժ­վար է գտ­նել որևէ մե­կին‚ ո­րը կկա­րո­ղա­նա գլուխ հա­նել այդ բազ­մա­թիվ խճճ­ված ծրագ­րե­րից։ Այս ա­ռու­մով պարզ է‚ որ հս­կա­յա­կան մի­ջոց­նե­րը‚ որ դր­վել են ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար և իբրև թե ու­նեն սո­ցիա­լա­կան հաս­ցեագր­ված ու ճգ­նա­ժա­մի պայ­ման­նե­րում բիզ­նե­սը զար­գաց­նե­լու նպա­տակ‚ ի­րա­կա­նում փո­շիաց­վել են և որևէ ար­դյունք չեն տա­լիս։ Դա ակն­հայտ է դառ­նում տն­տե­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րը դի­տար­կե­լիս։


Վար­չա­պետ Փա­շի­նյանն այ­սօր որ­պես տն­տե­սու­թյա­նը հնա­րա­վոր ա­ռա­վե­լա­գույն վնաս նշում է լոք­դաու­նի պայ­ման­նե­րում Հա­յաս­տա­նում մոտ 72 հա­զար աշ­խա­տա­տե­ղի փակ­վե­լը‚ ո­րից մոտ 50 հա­զա­րը‚ Նի­կոլ Փա­շի­նյա­նի պնդ­մամբ‚ մա­յի­սի 4-ից հե­տո‚ երբ տն­տե­սու­թյու­նը պաշ­տո­նա­պես սկ­սեց աշ­խա­տել‚ վե­րա­կան­գն­վեց։ Ի­րա­կա­նում դա սո­վո­րա­կան մի բլեֆ է և որևէ փաս­տար­կով հիմ­նա­վոր­ված չէ։ Այս պայ­ման­նե­րում հու­մո­րի ժան­րից են հն­չում ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի այն գնա­հա­տա­կան­նե­րը‚ թե 2020 թվա­կա­նին Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան ան­կու­մը լի­նե­լու է 2-2,4 տո­կո­սի շր­ջա­նակ­նե­րում։ Սա ֆան­տաս­տի­կա­յի ժան­րից է և ցույց է տա­լիս‚ որ ՀՀ կա­ռա­վա­րու­թյունն ա­դեկ­վատ չէ օր­վա մար­տահ­րա­վեր­նե­րին։ Եվ ե­թե գնա­հա­տա­կան­նե­րում այս­պի­սի թվեր են ար­ձա­նագր­վում‚ ե­թե իշ­խա­նու­թյուն­ներն ի­րոք նման կար­ծիք ու­նեն‚ ա­պա մենք տա­րե­վեր­ջին ա­վե­լի վատ ցու­ցա­նիշ կա­րող ենք ու­նե­նալ‚ քան 2008-ի ճգ­նա­ժա­մից հե­տո‚ երբ տն­տե­սու­թյան մեջ ար­ձա­նագ­րե­ցինք 14 տո­կոս ան­կում‚ այն դեպ­քում‚ որ նա­խա­տես­վում էր մոտ 9 տո­կոս տն­տե­սա­կան աճ։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ ի­րա­վի­ճա­կը 2020-ին շատ ա­վե­լի բարդ է լի­նե­լու‚ իսկ թվա­յին սխա­լը՝ շատ ա­վե­լի մեծ։ Այդ մա­սին խո­սում են նաև տն­տե­սա­գետ­նե­րը։ Նախ­կին վար­չա­պետ Հրանտ Բագ­րա­տյա­նը մշ­տա­պես բարձ­րա­ձայ­նում է այս հար­ցը‚ նրա գնա­հա­տա­կան­նե­րում իշ­խա­նու­թյուն­նե­րը մշ­տա­պես քա­ղա­քա­կան բա­ղադ­րիչ են տես­նում‚ սա­կայն այս հար­ցը օ­րերս բարձ­րաց­րեց նաև մի մաս­նա­գետ՝ ֆի­նանս­նե­րի նախ­կին նա­խա­րար Վար­դան Ա­րա­մյա­նը‚ ո­րին ա­մեն դեպ­քում դժ­վար է քա­ղա­քա­կան որևէ շա­հարկ­ման մեջ կաս­կա­ծել։ Ըստ Վար­դան Ա­րա­մյա­նի՝ տն­տե­սու­թյան ցու­ցա­նի­շի 2,4 տո­կոս անկ­ման մա­սին կան­խա­տե­սում­նե­րը չա­փից ա­վե­լի լա­վա­տե­սա­կան սպա­սում­ներ են։ Ա­րա­մյա­նի կար­ծի­քով՝ ներ­կա զար­գա­ցում­նե­րի և ա­ռող­ջա­պա­հա­կան ի­րա­վի­ճա­կի պահ­պան­ման դեպ­քում շատ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան է‚ որ Հա­յաս­տա­նում այս տա­րի տն­տե­սա­կան ան­կումն ար­տա­հայտ­վի երկ­նիշ թվե­րով։


Տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի մեջ ամ­բողջ ո­լորտ­ներ են հայ­տն­վել՝ զբո­սաշր­ջու­թյուն‚ ռես­տո­րա­նա­յին բիզ­նես‚ սնն­դի‚ ալ­կո­հո­լա­յին խմիչք­նե­րի ար­տադ­րու­թյուն և այլն։ Այ­սինքն՝ Հա­յաս­տա­նին ոչ թե սպա­սում են այն պատ­րանք­նե­րը‚ որ հան­րու­թյա­նը‚ այդ թվում պո­ղոս­նե­րին‚ ներ­կա­յաց­նում է իշ­խա­նու­թյու­նը‚ այլ շատ ա­վե­լի լուրջ ճգ­նա­ժամ։ Եվ ե­թե զար­գա­ցում­նե­րը նույ­նիսկ չհան­գեց­նեն սո­վի‚ ինչ­պես կան­խա­տե­սել էր խո­շոր սե­փա­կա­նա­տեր Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը‚ ա­պա ի­րա­վի­ճա­կը շատ ա­վե­լի լուրջ է լի­նե­լու‚ այն էլ ան­կա­րող‚ ոչ պրո­ֆե­սիո­նալ իշ­խա­նու­թյան պայ­ման­նե­րում։ Եվ դա ար­դեն իսկ զգաց­վում է։ Ֆոր­մալ գոր­ծազր­կու­թյան կող­քին մենք ու­նենք նաև ոչ ֆոր­մալ գոր­ծազր­կու­թյան մեծ ցու­ցա­նիշ‚ ո­րը վաղ թե ուշ փո­ղոց է հա­նե­լու մարդ­կանց։ Հենց այն մարդ­կանց‚ ո­րոնք ըստ «Գե­լափ ին­թեր­նեյ­շն­լի»՝ իբրև թե հա­վա­նու­թյուն են տա­լիս կա­ռա­վա­րու­թյան տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։ Սա վտան­գա­վոր մի­տում է‚ քա­նի որ նման հար­ցում­նե­րը շատ դեպ­քե­րում ընկ­նում են Հա­յաս­տա­նի‚ այս­պես կոչ­ված‚ գոր­ծըն­կեր­նե­րի ձեռ­քը‚ ո­րոնք կա­րող են բա­վա­կա­նին հե­տաքր­քիր եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի հան­գել մեր ժո­ղովր­դի մտա­վոր կա­րո­ղու­թյուն­նե­րի‚ բա­նա­կա­նու­թյան ու տրա­մա­բա­նու­թյան վե­րա­բե­րյալ։


Ի­հար­կե‚ չենք ու­զում հա­վա­տալ‚ որ 5 հա­զար տար­վա պատ­մու­թյուն ու­նե­ցող ժո­ղո­վուր­դը այս կերպ կդրսևո­րի ի­րեն։ Նման սոց­հար­ցում­նե­րը գու­ցե անհ­րա­ժեշտ են Նի­կոլ Փա­շի­նյա­նին‚ որ­պես­զի իր ար­տա­քին գոր­ծըն­կեր­նե­րին‚ մաս­նա­վո­րա­պես‚ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյա­նը ցույց տա‚ որ ին­քը‚ ի հե­ճուկս ընդ­դի­մա­խոս­նե­րի պն­դում­նե­րի կամ այն տպա­վո­րու­թյուն­նե­րի‚ ո­րոնք ստա­նում են աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ո­րոշ կենտ­րոն­ներ‚ շա­րու­նա­կում է վա­յե­լել ժո­ղովր­դի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյան վս­տա­հու­թյունն ու սե­րը։ Գու­ցե ար­տա­քին լսա­րա­նի հա­մար նա­խա­տես­ված այս հար­ցում­նե­րը ի հայտ ե­կան հենց այն ժա­մա­նակ‚ երբ ՀՀ ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը գրե­թե բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով վա­տա­գույն սանդ­ղա­կի վրա են‚ և ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քը բո­լոր վեկ­տոր­նե­րից ան­լր­ջա­ցել է‚ և ոչ ոք չի ցան­կա­նում եր­կա­րատև ծրագ­րեր ու­նե­նալ ՀՀ գոր­ծող ղե­կա­վա­րու­թյան հետ։ Այս պայ­ման­նե­րում նման սոց­հար­ցու­մը‚ իշ­խա­նու­թյուն­նե­րի կար­ծի­քով‚ կա­րող է ամ­րաց­նել ի­րենց դիր­քե­րը ար­տա­քին քա­ղա­քա­կան աս­պա­րե­զում։ Սա­կայն այս վար­քա­գի­ծը ևս մեկ ան­գամ ցույց է տա­լիս ՀՀ կա­ռա­վա­րու­թյան միամ­տու­թյունն ու այն‚ որ մե­րոնք պար­զա­պես չեն հաս­կա­նում‚ թե ի­րա­կա­նում ինչ կա­նոն­նե­րի վրա է կա­ռուց­վում մեծ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։

Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 7396

Մեկնաբանություններ