Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ես չգի­տեմ

Ես չգի­տեմ
07.07.2020 | 00:14

Մեզ­նից ա­մեն մեկն ու­նի իր տխ­րու­թյան ու ու­րա­խու­թյան պատ­ճառ­նե­րը՝ անձ­նա­կան, կան և ա­նանձ­նա­կան պատ­ճառ­ներ: Ինձ միշտ թվա­ցել է, որ 1995-ի հու­լի­սի 5-ին ըն­դուն­ված ու ար­դեն 25 տա­րե­կան դար­ձած ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյու­նը, որ 10 տա­րին մեկ փո­փոխ­վեց, մեր բո­լո­րի խորթ ե­րե­խան է, ո­րին ոչ ոք չի սի­րում: Փաս­տա­ցի՝ Հիմ­նա­կան օ­րեն­քը ծնուն­դի պա­հից զո­հա­բեր­վեց ու մինչև հի­մա զո­հա­բեր­վում է օր­վա իշ­խա­նու­թյա­նը: Այդ ե­րե­խան ոչ միայն խորթ է, այլև հի­վանդ, օր­վա իշ­խա­նու­թյու­նը նրա­նից քա­մել է հնա­րա­վո­րինս հար­մա­րա­վետ գո­յատևե­լու ու վե­րար­տադ­րվե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը՝ հա­կա­սու­թյուն­նե­րի կծիկ դարձ­նե­լով ու հա­կադ­րե­լով զար­գաց­ման տրա­մա­բա­նու­թյա­նը: Ընդ­հան­րա­պես՝ ոչ ոք էլ օ­րենք չի սի­րում, օ­րեն­քը ի­րա­վուն­քի սահ­մա­նա­փա­կում է՝ կա­նո­նա­կարգ­ման նպա­տա­կով կամ այլ նպա­տակ­նե­րով, որ այն­քան էլ ակն­հայտ չեն: Բայց Սահ­մա­նադ­րու­թյու­նը Հիմ­նա­կան օ­րենք լի­նե­լուց զատ՝ սիմ­վոլ է, որ դրո­շի, օրհ­ներ­գի, զի­նան­շա­նի հետ ամ­բող­ջաց­նում է ինք­նիշ­խա­նու­թյու­նը: Իսկ մենք սիմ­վոլ­նե­րի չենք հա­վա­տում: Փաս­տա­ցի:


Սահ­մա­նադ­րու­թյան օ­րը, որ այդ­պես էլ քա­ռորդ դա­րում տոն չդար­ձավ, կե­սօ­րից հե­տո վար­չա­պե­տից ի­մա­ցանք, որ 2021-ին հան­րաք­վեով կըն­դուն­վի ժո­ղովր­դի ա­զատ կա­մար­տա­հայտ­մամբ նոր Սահ­մա­նադ­րու­թյուն: Են­թադր­վում է, որ չոր­րոր­դը չի լի­նի կի­սատ ու «լիար­ժե­քու­թյան պա­կաս» չի զգաց­վի: Նի­կոլ Փա­շի­նյա­նը միան­գա­մայն ճիշտ է, որ «Սահ­մա­նադ­րու­թյու­նը քա­ղա­քա­ցի­նե­րի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն պի­տի լի­նի քա­ղա­քա­ցի-քա­ղա­քա­ցի, պե­տու­թյուն-քա­ղա­քա­ցի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին: Պե­տա­կան կար­գը պետք է բխի քա­ղա­քա­ցի­նե­րի կամ­քից, պե­տա­կան կար­գի հիմ­քում պետք է քա­ղա­քա­ցի­նե­րի կա­մար­տա­հայ­տու­թյու­նը դր­ված լի­նի, ին­չը պե­տու­թյան ան­սա­սա­նու­թյու­նը ե­րաշ­խա­վո­րող գոր­ծոն պի­տի դառ­նա, պե­տու­թյան ճա­կա­տագ­րի հա­մար քա­ղա­քա­ցի­նե­րի ստանձ­նած պա­տաս­խա­նատ­վու­թյան ար­գա­սիք, պե­տու­թյուն ու­նե­նա­լու քա­ղա­քա­ցի­նե­րի կամ­քի ար­տա­հայ­տու­թյուն»: Բայց պատ­րա՞ստ է վար­չա­պե­տը ի­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի, որ սահ­մա­նա­փա­կե­լու են իր լիա­զո­րու­թյուն­նե­րը: Կամ՝ ե­թե ար­դեն ո­րոշ­ված է ժամ­կե­տը՝ 2021, ինչ­պե՞ս է պարզ­վե­լու, որ ե­թե նախ­կի­նում «Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը երկ­րի պե­տա­կան կար­գը հա­ճախ ի­րեն­ցը չեն հա­մա­րում, չեն տես­նում այդ կար­գի օր­գա­նա­կան կապն ի­րենց կամ­քի հետ», 2021-ին տես­նե­լու են այդ օր­գա­նա­կա­նը: Ե­թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը ա­սում է. «Նոր Սահ­մա­նադ­րու­թյու­նը պետք է ստեղծ­վի ոչ թե կոնկ­րետ ան­ձի, ան­ձանց, քա­ղա­քա­կան ու­ժի կամ խմ­բի ճա­շա­կով ու «հա­գով», ոչ թե որևէ իշ­խա­նու­թյան վե­րար­տադ­րու­թյունն ա­պա­հո­վե­լու նպա­տակ պետք է ու­նե­նա, այլ ժո­ղովր­դի իշ­խա­նու­թյունն ամ­րաց­նե­լու, ժո­ղովր­դի կամ­քից բխող պե­տա­կան կարգ ու­նե­նա­լու և պե­տու­թյուն ու­նե­նա­լու քա­ղա­քա­ցի­նե­րի կամքն ար­տա­հայ­տե­լու ռազ­մա­վա­րա­կան հար­ցը պետք է լու­ծի», ին­չու՞ չի ա­սում՝ ինչ­պե՞ս: Չի՞ ստաց­վե­լու, որ իշ­խա­նա­կան ա­ռանձ­նա­սե­նյա­կում գր­ված ևս մեկ տեքստ է ներ­կա­յաց­վե­լու, եր­կա­թե հիմ­նա­վոր­մամբ, որ իշ­խա­նու­թյու­նը գեր­լե­գի­տիմ է, ու­րեմն գեր­լե­գի­տիմ է եր­կի­րը եր­ջան­կաց­նե­լու իր կամ­քը: Ի վեր­ջո՝ ՀՀ ոչ հպարտ, ոչ շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րը պար­տա­վոր չեն ոչ ի­րա­վա­կան նր­բու­թյուն­նե­րի մաս­նա­գետ լի­նել, ոչ պե­տա­կան կար­գի՝ ի­մա կա­ռա­վար­ման կար­գի, ընտ­րու­թյան: Կվե­րա­դառ­նա՞ ՀՀ-ն նա­խա­գա­հա­կան կա­ռա­վար­ման, թե՞ կմ­նա խոր­հր­դա­րա­նա­կան հան­րա­պե­տու­թյուն, որ­տեղ չկա կա­յա­ցած կու­սակ­ցա­կան հա­մա­կարգ, և դա խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վա­րու­մը վե­րա­ծում է միա­պե­տու­թյան՝ ԱԺ-ում ի­րա­վա­կա­նո­րեն ձևա­վո­րե­լով մեկ կու­սակ­ցու­թյան բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյուն: Խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վա­րու­մը ար­դյու­նա­վետ է, երբ ընտ­րու­թյուն­նե­րում հաղ­թող ու­ժը ստա­նում է 30-35 տո­կոս ձայ­ներ և մյուս ու­ժե­րի հետ կազ­մում կոա­լի­ցիա՝ հիմ­քում ու­նե­նա­լով փո­խա­դարձ զս­պում­նե­րի ու հա­կակ­շռ­ման մե­խա­նիզմ: Ար­դար ընտ­րու­թյուն­նե­րի պա­րա­գա­յում Հա­յաս­տա­նի հա­մար կա­ռա­վա­րե­լիու­թյան տե­սա­կե­տից լա­վա­գույն մո­դե­լը նա­խա­գա­հա­կան հա­մա­կարգն է, ո­րից մենք 10 տա­րին մեկ մաս-մաս հրա­ժար­վե­ցինք: Քա­ռորդ դար անց կա՞ Հա­յաս­տա­նում այդ գի­տակ­ցու­թյու­նը, թե՞ դար­ձյալ ա­սե­լու ենք հա­վուր պատ­շա­ճը, ա­նե­լու ենք հա­կա­ռա­կը: Ես չգի­տեմ:


Ես չգի­տեմ, թե ին­չու է մշա­կույ­թը Հա­յաս­տա­նում ա­մե­նաան­տես­վածն ու ար­հա­մարհ­վա­ծը: Լավ՝ նա­խա­րա­րու­թյու­նը վե­րաց­րինք, կցե­ցինք գի­տու­թյանն ու կր­թու­թյա­նը կաս­կա­ծե­լի ու շին­ծու հիմ­նա­վո­րու­մով: Կո­րո­նա­վի­րու­սի հետևանք­նե­րի դեմ պայ­քա­րի մի­ջո­ցա­ռում­նե­րի շր­ջա­նա­կում կա­ռա­վա­րու­թյու­նը անդ­րա­դար­ձավ հա­մա­րյա բո­լո­րին՝ բա­ցի մշա­կույ­թից: Չէ, ի­հար­կե, փակ­վե­ցին թատ­րոն­նե­րը, կի­նո­թատ­րոն­նե­րը, ցու­ցաս­րահ­նե­րը և… վերջ: Ին­չո՞վ պի­տի մշա­կույ­թի մար­դը ապ­րի կա­րան­տի­նի օ­րե­րին ու հի­մա, ոչ մե­կին չի հե­տաք­րք­րում: Ես եր­կար մտա­ծել եմ՝ ին­չու՞ են լռում մշա­կույ­թի գոր­ծիչ­նե­րը, ին­չու՞ ի­րենց խոս­քը չեն ա­սում երկ­րի ու ժո­ղովր­դի հա­մար դժ­վար օ­րե­րին՝ հու­սադ­րող, գո­տեպն­դող: Կամ՝ մե­ղադ­րող, պա­հան­ջող: Ո­ՐԵ­ՎԷ ԽՈՍՔ, որ հա­մա­խառն ներ­քին աղ­մու­կի մեջ տար­բե­րակ­վեր: Ա­սե­լիք չու­նե՞ն, ա­նե­լիք չե՞ն տես­նում: Ինք­նա­պահ­պան­մա՞ն խն­դիր են լու­ծում: Կորց­րե՞լ են կա­պը ժա­մա­նա­կի ու մար­դու հետ: Պա­տաս­խան­նե­րը, որ լո­ղում են մա­կերևույ­թին, ամ­բող­ջա­կան չեն: ՈՒ դժ­վա­րու­թյամբ, չցան­կա­նա­լով, դժ­կա­մու­թյամբ հան­գե­ցի ընդ­հա­նա­կան պա­տաս­խա­նին՝ մենք ապ­րում ենք ՀԱ­ԿԱՄ­ՇԱ­ԿՈՒ­ԹԱ­ՅԻՆ ԺԱ­ՄԱ­ՆԱԿ­ՆԵՐ: Գե­նա­յին հի­շո­ղու­թյան մեջ դաջ­վա­ծը չի հա­ջող­վի ջն­ջել, բայց այն, ինչ այ­սօ­րը պի­տի փո­խան­ցեր վաղ­վան, մեր­ժումն ու հեր­քումն է: Դա բնավ կապ չու­նի գլո­բա­լաց­ված աշ­խար­հի, տեխ­նո­լո­գիա­կան հե­ղա­փո­խու­թյուն­նե­րից դուրս չթռ­չե­լու և նման այլ «մեկ­նու­թյուն­նե­րի» հետ: Մենք այ­սօր ՊԱ­ՏԵ­ՐԱԶՄ ենք հայ­տա­րա­րել մշա­կույ­թին ու պա­հան­ջում ենք, որ մշա­կույթն ա­պա­ցու­ցի իր ԳՈ­ՅՈՒ­ԹՅԱՆ Ի­ՐԱ­ՎՈՒՆ­ՔԸ: Դա մե­ծա­գույն հի­մա­րու­թյունն է, ո­րին ըն­դու­նակ է որևէ հան­րու­թյուն, ե­թե ինք­նա­խեղ­ման ու ինք­նաոչն­չաց­ման ծրա­գիր չի ըն­դու­նել: Մենք ՊԱ­ՏԵ­ՐԱԶՄ ենք հայ­տա­րա­րել ինք­ներս մեզ ու ու­զում ենք ՀԱՂ­ԹԵԼ: ՈՒ՞մ: Մենք ոչն­չաց­րել ենք տար­րա­կան, պար­զու­նակ հար­գան­քը: Հար­գան­քը մար­դու ու բա­ռի նկատ­մամբ: Մենք դա­դա­րել ենք լսել մի­մյանց, մենք դար­ձել ենք ա­մե­նա­տես ու ա­մե­նա­գետ՝ լի­նե­լով չտես ու տգետ: Մենք այ­սօր սահ­մա­նա­փա­կում ենք դպ­րոց­նե­րում ու բու­հե­րում ՀԱ­ՅԵ­ՐԵ­ՆԻ ի­մա­ցու­թյան ի­րա­վունք­նե­րը՝ դնե­լով ման­կուր­տա­կա­նու­թյան հիմ­քե­րը: Ա­ղան­դա­վո­րի մո­լուց­քով ժխ­տում ենք Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու դերն ու նշա­նա­կու­թյու­նը, սահ­մա­նա­փա­կում գոր­ծու­նեու­թյու­նը: ՈՒ՞ր ենք հաս­նե­լու այդ ճա­նա­պար­հով:՝ Ես չգի­տեմ:


Ես չգի­տեմ, թե ինչ­պես կա­րող է ՀՀ-ում ստեղծ­ված ու գոր­ծող քա­ղա­քա­կան ու­ժի ղե­կա­վա­րը հայ­տա­րա­րել. «ՈՒ­զում եմ միան­շա­նակ փաս­տել, որ ես՝ որ­պես ՀՀ ա­մե­նա­մեծ ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան ու­ժի՝ ԲՀԿ նա­խա­գահ, որ­պես քա­ղա­քա­կան գոր­ծիչ, որ­պես քա­ղա­քա­ցի, կա­նեմ ա­մեն ինչ՝ կան­խե­լու մեր երկ­րում հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի ստեղծ­մա­նը նպա­տա­կաուղղ­ված սադ­րանք­նե­րը»: Օ­րի­նակ՝ ի՞նչ է ա­նե­լու Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը: Ա­ռա­վել ևս, երբ հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի գե­նե­րա­ցու­մը Հա­յաս­տա­նում միշտ կա­տար­վում է Մոսկ­վա­յի նա­խա­ձեռ­նու­թյամբ: Ռու­սաս­տա­նը, ինչ­պես աշ­խար­հի որևէ այլ եր­կիր, ոչ հայրդ է, ոչ մայրդ, ոչ ա­մու­սինդ, ոչ զա­վակդ, որ ապ­րիո­րի ու ան­բա­ցատ­րե­լի սի­րես: Սի­րել կամ չսի­րե­լու հիմ­քում ՓՈԽ­ՀԱ­ՐԱ­ԲԵ­ՐՈՒ­ԹՅՈՒՆՆ է: Երբ տես­նում ես, որ տաս­նա­մյակ­նե­րով հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ա­տաղ­ձը ե­ղել է՝ հա­կա­ռակ պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի առ ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, շար­քա­յին շա­հա­գոր­ծու­մը, ի՞նչ մտա­ծես: Ի՞նչ մտա­ծես, երբ 1921-ին Մոսկ­վա­յի հա­մա­ձայ­նագ­րով եր­կիրդ կիս­վեց ու նվիր­վեց Թուր­քիա­յին, ի՞նչ մտա­ծես, երբ Ար­ցախն ու Նա­խիջևա­նը ըն­ծայ­վե­ցին Ադր­բե­ջա­նին, երբ 1924-1937-ին գլ­խատ­վեց մտա­վո­րա­կա­նու­թյու­նը, իսկ ԽՍՀՄ-ի փլու­զու­մից հե­տո նոր ժա­մա­նակ­նե­րում «Կոլ­ցո» գոր­ծո­ղու­թյամբ հո­ղեր նվիր­վե­ցին Ադր­բե­ջա­նին, երբ «Գույք պարտ­քի դի­մա­ցով» պաշտ­պա­նա­կան ար­դյու­նա­բե­րու­թյու­նը զար­գաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը խլ­վեց, երբ է­ներ­գա­կիր­նե­րի ռազ­մա­վա­րա­կան ո­լոր­տը «դար­ձավ» ռու­սա­կան՝ սկ­սած ՀԷՑ-ե­րի սե­փա­կա­նաշ­նոր­հու­մից մինչև Ի­րան-Հա­յաս­տան գա­զա­տար, Գազպ­րո­մի հետ 2013-ի հա­մա­ձայ­նա­գիրն էլ չա­սեմ: Երբ տաս­նա­մյակ­նե­րով Ռու­սաս­տա­նը Հա­յաս­տա­նը (ինչ­պես հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քի այլ պե­տու­թյուն­ներ), դա­տար­կել է՝ կա­ռուց­վե­լու ու շե­նա­նա­լու հա­մար՝ ոչ ա­ռանց Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի «բա­րի­կա­մե­ցո­ղու­թյան»՝ ձևա­վո­րե­լով վար­ձու աշ­խա­տող-տրանս­ֆերտ «փոխ­շա­հա­վետ» հա­մա­կար­գը, որ փոքր եր­կր­նե­րում դեգ­րա­դա­ցիա­յի ու ժո­ղովր­դագ­րա­կան ա­ղե­տի պատ­ճառ է: Ի՞նչն է ու­զում փր­կել Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը:


ՌԴ դես­պա­նա­տան ո­ճով նրա հայ­տա­րա­րու­թյան ի­րա­կան հե­ղի­նակն ու հաս­ցեա­տերն ո՞վ է: Հա­կա­հայ­կա­կան ու հա­կա­պե­տա­կան ի՞նչ ու­ժեր են երևա­ցել կո­րո­նա­վի­րու­սով հի­վանդ ԲՀԿ նա­խա­գա­հի աչ­քին: Գու­ցե ինքն ի­րե՞ն է ու­զում փր­կել: Ես չգի­տեմ:
Ես չգի­տեմ՝ որևէ խե­լա­միտ մարդ Հա­յաս­տա­նում հա­վա­տու՞մ է սոց­հար­ցում­նե­րին:
GALLUP International Association-ի Հա­յաս­տա­նում լիի­րավ ան­դամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօ­րեն Ա­րամ Նա­վա­սար­դյա­նը հրա­պա­րա­կել է տվյալ­ներ, որ հե­ռա­խո­սով հարց­ված քա­ղա­քա­ցի­նե­րի 85 տո­կո­սը հա­վա­նու­թյուն է տվել վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի գոր­ծու­նեու­թյա­նը: Հար­ցու­մը անց­կաց­վել է հու­նի­սի 10-27-ը, մաս­նակ­ցել է 1200 քա­ղա­քա­ցի: Սամ­վել Ֆար­մա­նյա­նը հա­վաս­տում է, որ Նի­կոլ Փա­շի­նյանն ու­նի 11-13 % վար­կա­նիշ, իսկ ֆո­կու­սը մե­թո­դո­լո­գիան է՝ հար­ցում­նե­րի ժա­մա­նակ քա­ղա­քա­ցի­նե­րի 60-65 %-ը հրա­ժար­վում է հար­ցու­մից: Ես չգի­տեմ՝ որ­տե­ղից գի­տի Սամ­վել Ֆար­մա­նյա­նը՝ քա­նի՞ տո­կոսն է հրա­ժար­վել: Սոց­հար­ցում­նե­րը հա­սա­րա­կու­թյան տրա­մադ­րու­թյուն­նե­րի կարևո­րա­գույն ցու­ցիչ են, քա­ղա­քա­կա­նու­թյուն են ուղ­ղոր­դում ու զար­գաց­ման ու­ղի­ներ ո­րո­շար­կում, ե­թե պե­տու­թյու­նը կա­յա­ցած է, և ի­րոք ար­տա­հայ­տում են հարց­ված­նե­րի տրա­մադ­րու­թյուն­նե­րը, ոչ թե հարց­նող­նե­րի ցան­կու­թյուն­նե­րը: Հա­յաս­տա­նում սոց­հար­ցում­նե­րը ոչ ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ, ոչ հի­մա, ոչ էլ ա­ռա­ջի­կա­յում ի­մաստ չեն ու­նե­նա­լու. նախ չեն ար­տա­ցո­լում ի­րա­կա­նու­թյու­նը, հե­տո՝ չեն ազ­դում ի­րա­կա­նու­թյան վրա: Մենք ապ­րում ենք ի­րա­կա­նու­թյան և ի­րա­կա­նու­թյան մա­սին պատ­կե­րա­ցում­նե­րի մի­ջա­կայ­քում՝ յու­րով­սանն մեկ­նա­բա­նե­լով թե ի­րա­կա­նու­թյու­նը, թե ի­րա­կա­նու­թյան պատ­կե­րա­ցու­մը: Սոց­հար­ցու­մը կդառ­նա ի­րա­կան, երբ այդ եր­կու աշ­խարհ­նե­րը հան­դի­պեն:

Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. Ադր­բե­ջա­նի պե­տա­կան անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նը հու­լի­սի 3-ին՝ Էլ­մար Մա­մե­դյա­րո­վի 60-ա­մյա­կի հա­ջորդ օ­րը, մտավ ԱԳՆ։ Հա­կա­կո­ռուպ­ցիոն գոր­ծո­ղու­թյան շր­ջա­նա­կում ձեր­բա­կալ­վե­ցին ԱԳՆ պաշ­տո­նյա­ներ: Կա վար­կած, որ ԱԳՆ ո­րոշ պաշ­տո­նյա­ներ գոր­ծել են պե­տա­կան շա­հի դեմ: Էլ­մար Մա­մե­դյա­րո­վի պաշ­տո­նան­կու­թյան լու­րե­րը պար­բե­րա­բար շր­ջա­նառ­վում են: Մեկ տա­րի ա­ռաջ Իլ­համ Ա­լիևը փո­խեց ի­րա­վա­պահ և ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­նե­րին, սպաս­վում էր նաև Մա­մե­դյա­րո­վի պաշ­տո­նան­կու­թյու­նը, նրան փր­կեց Լավ­րո­վը: Ադր­բե­ջա­նում պայ­քար է՝ Ա­լիևնե­րի նա­խիջևա­նյան ու Փա­շաևնե­րի ապ­շե­րո­նյան կլան­նե­րի միջև: Չի բա­ցառ­վում, որ այս ան­գամ զո­հա­բեր­վի նա­խիջևան­ցի Մա­մե­դյա­րո­վը, որ պաշ­տո­նա­վա­րում է 2004-ից՝ 16 տա­րի, ու չկա­րո­ղա­ցավ սուբս­տան­տիվ բա­նակ­ցու­թյուն­նե­րը կյան­քի կո­չել, ա­պա­հո­վել «օ­կու­պաց­ված» շր­ջան­նե­րի բա­նակ­ցա­յին վե­րա­դար­ձը: Քա­վու­թյան նո­խազ դարձ­նե­լով Մա­մե­դյա­րո­վին՝ Իլ­համ Ա­լիևը հնա­րա­վո­րու­թյուն է ստա­նում նրա վրա բար­դել Ար­ցա­խյան խնդ­րի չլուծ­ված մնա­լը ու հատ­կա­պես 2016-ի ռազ­մա­կան ու դի­վա­նա­գի­տա­կան ձա­խո­ղու­մը: Նշա­նա­կու՞մ է, որ Ա­լիևը պատ­րաստ­վում է նոր էջ բա­ցել բա­նակ­ցու­թյուն­նե­րում կամ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ: Հա­զիվ թե: Գու­ցե Մա­մե­դյա­րո­վը նո­րից մնա ջրի ե­րե­սին: Ա­ռա­վել կարևոր է Ար­ցա­խի ԱԳՆ-ի հայ­տա­րա­րու­թյու­նը՝ «Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը վե­րա­հաս­տա­տում են վճ­ռա­կա­նու­թյու­նը՝ հե­տա­մուտ են լի­նե­լու Ար­ցա­խի «բռ­նա­զավթ­ված տա­րածք­նե­րի օ­կու­պա­ցիա­յի դա­դա­րեց­մանն» ու «տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­մա­նը»՝ Մար­տա­կեր­տի, Մար­տու­նու շր­ջա­նի մի մա­սը և Շա­հու­մյա­նը՝ ամ­բող­ջու­թյամբ՝ 1000 քա­ռա­կու­սի կի­լո­մետր տա­րածք: Ողջ լե­րուք:

Դիտվել է՝ 6753

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ