Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ԱՄՆ-ի 2020-ի հուլիսի 4-ը

ԱՄՆ-ի 2020-ի հուլիսի 4-ը
05.07.2020 | 10:32

ԱՄՆ անկախության օրվա առիթով, որ նշվում է հուլիսի 4-ին, Դոնալդ Թրամփը ելույթ ունեցավ Հարավային Դակոտայում Ռաշմոր լեռան վրա ԱՄՆ նախագահների նշանավոր հարթաքանդակի մոտ ու հարձակվեց նրանց վրա, որ ռասիզմի դեմ բողոքի Black Lives Matter շարժման ժամանակ ավերում էին հուշարձանները: ԱՄՆ-ի սիմվոլներից մեկը դարձած հարթաքանդակին դիմելով՝ Թրամփնն ասաց, որ «հուշարձանը կանգուն է մնալու իբրև հավերժ հարգանք մեր նախապապերին ու մեր ազատությանը»: «Այս հուշարձանը երբեք չի պղծվի, այս հերոսների դեմքերը երբեք չեն այլանդակվի»՝ խոստացավ նախագահը: «Մեր երկիրը դարձավ ականատեսը մեր պատմության ոչնչացման անխիղճ արշավի, մեր հերոսների փառազրկման, մեր արժեքների ոչնչացման և մեր երեխաների գաղափարակզրկման,-հայտարարեց Թրամփը: -Զայրացած ամբոխը փորձում է ոչնչացնել մեր հիմնադիրների արձանները, պղծել մեր ամենասրբազան հուշահամալիրները և լցնել մեր քաղաքները հանցագործություններով ու բռնությամբ: Մեր բերանը չեն փակի»:


Black Lives Matter արշավի շրջանակներում ամբողջ աշխարհում բազմաթիվ հանրահայտ մարդկան հուշարձաններ են պղծվել, որոնց ակտիվիստները համարել են ստրկավաճառությանը մասնակից կամ սևամորթների շահագործման մեղավոր: Սևամորթ Ջորջ Ֆլոյդի՝ սպիտակ ոստիկանի ձեռքով սպանությանն ի պատասխան բողոքի մասնակիցները պայքարում են հարավային նահանգներում1860-ականների քաղաքացիական պատերազմի համադաշնության գեներալմերի ու աինվորների հուշարձանների դեմ:
Իր ելույթում Թրամփը գործնականում չխոսեց կորոնավիրուսի պանդեմիայի մասին, որին իր արձագանքի համար նրան քանիցս քննադատել են և որն արդեն 130000 ամերիկացու կյանք է խլել: Ռաշմոր լեռան վրա Թրամփը ելույթ ունեցավ 7500 մարդու առաջ: Չնայած բժիշկների նախազգուշացումներին, մասնակիցները պարտավորված չէին դիմակ կրել և սոցիալական հեռավորություն պահպանել:
Անցյալ ուրբաթ ԱՄՆ-ում նոր բռնկում արձանագրվեց, երկրում արդեն կա կորոնավիրուսի 2,5 միլիոն հաստատված դեպք, դա ավելին է աշխարհում որևէ այլ երկրից: Ընտրության վայրն իսկ հարուցեց ոչ միանշանակ արձագանք՝ Ռաշմորի հարթաքանդակում պատկերված նախագահներից երկուսը՝ Ջորջ Վաշինգտոնն ու Թոմաս Ջեֆերսոնը, ստրկատեր են եղել: Ռաշմորը բնիկ հնդկացի լակոտա-սիու ցեղի ռարածքն է, որ ԱՄՆ կառավարությունը խլել է 19-րդ դարասկզբին:


ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ ազգային ժառանգության սիմվոլների վրա հարձակվողները ամբողջությամբ կպատասխանեն օրենքի առաջ: Նրա խոսքով՝ նրանց սպառնում է 10 տարվա ազատազրկում՝ հուշարձանների պահպանության համար իր վերջերս ստորագրած հրամանով: Անկախության օրվա պատվին հրավառություն եղավ երաժշտության ուղեկցությամբ: Այդ վայրում 10 տարուց ավելի հրավառություն չէր կազմակերպվում՝ արգելված էր Բլեկ Հիլսի լեռնային անտառային հրդեհների հարուցումը կանխելու համար, որտեղ կառուցված է հարթաքանդակը: Հարավային Դակոտայի նահանգապետ, հանրապետական Քրիստի Նոյեմը երկրորդելով նախագահին՝ մեղադրեց ցուցարարներին, որ փորձում են «ջնջել պատմության դասերը: Դա արվում է դիտմամբ, որ փառազրկվեբ Ամերիկայի հիմնարար սկզբունքները»՝ հայտարարեց նահանգապետը:


Ամերիկացի հնդկացիները քննադատեցին Թրամփի այցը՝ զանգվածային հավաքները հիմա, նրանց խոսքով, առողջության սպառնալիք են: Նրանք համաձայն չէին նաև ԱՄՆ անկախության օրը բնիկների սրբազան վայրում նշելու գաղափարին: Շատ բնիկ ամերիկացիներ անկախության օրը չեն նշում, որովետև նրանց համար իրենց հողերի գաղութացման և մշակութային ազատությունից զրկվելու օրն է: Ռաշմորի հարթաքանդակը ստեղծվել է 1927- 1941-ին, իսկ Բլեկ Հիլսի լեռները հնդկացիներից վերցվել են դեռ 19-րդ դարում: «Նախագահը մեր ցեղի անդամներին դնում է վտանգավոր իրավիճակում՝ մեզ համար սրբազան վայրում ֆոտոսեսիա կազմակերպելով»՝ ասել է սու ցեղի ներկայացուցիչ Հարոլդ Ֆրեյջերը: Հանրահավաքից առաջ գերազանցապես հնդկացիներից կազմված խումբը արգելափակել էր հուշարձան տանող հիմնական ճանապարհը՝ սպիտակ ֆուրգոններ շարելով, որ հանգեցրեց ոստիկանության հետ դիմակայության:
Ոստիկանությունը Ազգային գվարդիայի աջակցությամբ օգտագործել է ծխառումբեր ու գազային բալոններ մարդկանց ցրելու համար: Ֆուրգոնները հեռացվեցին, իսկ ցուցարարներից մի քանիսը ձերբակալվեցին, երբ ոստիկանությունը ճանապարհը փակելը հայտարարեց «անօրինական հավաք»:
BBC


Հ.Գ. Ճակատագիրը չար կատակ խաղաց միլիարդատեր Դոնալդ Թրամփի հետ երկու անգամ: Առաջին անգամ՝ 2016-ին նա ընտրվեց ԱՄՆ նախագահ, պատրաստ չլինելով մեծ քաղաքականությանը և գերտերության նախագահ դառնալուն: Երկրորդ հարվածը ստացավ 4 տարի անց՝ 2020-ին, երբ ամբողջ թափով ու հմայքով սլանում էր վերընտրություն, նրա սլացքը կասեցրեց կորոնավիրուսը: Նախ՝ Թրամփը կորցրեց վարկանիշը, կարանտինի պատճառով՝ գլխավոր հաղթաթուղթը՝ գործազրկության նվազումը, և երրորդ՝ ԱՄՆ նախագահը կորոնավիրուսի պատճառով չի կարողանում ընտրարշավ անցկացնել: Կորոնավիրուսի վտանգին ԱՄՆ նախագահը սկզբում արձագանքեց գերթեթևամիտ, իսկ հետո՝ գերուշացած, հիմա նրա ճգնաժամային քայլերը նույնիսկ՝ ինչպես 3 ամսով կորոնավիրուսի բուժման համար արդյունավետ ճանաչված «Ռեմդեսիվիր» դեղի ամբողջ խմբաքանակի գնումը, ամերիկացիներին 1000-ական դոլար բաժանելը գրեթե չեն ազդում նրա վարկանիշի վրա, որ տարեվերջին կարող է լինել տարեսկզբի կեսը, եթե ոչ ավելի քիչ: Նրա միակ հույսը… Ջո Բայդենն է, որ ցանկալի մրցակից է ցանկացած նախագահի թեկնածուի համար՝ ելնելով տարիքից և բնավորությունից: Դեմոկրատները իրենց շարքերից Ջո Բայդենից ավելի լավ թեկնածու չգտան, ու դա Թրամփի համար լավ լուրն էր, իսկ վատ լուրը, որ նույնիսկ Բայդենը կարող է իրեն հաղթել, եթե կորոնավիրուսը գոնե մինչև սեպտեմբեր ԱՄՆ-ում չնահանջի: Համենայն դեպս՝ ԵՄ-ն հաճույքով սպասում է Թրամփի պարտությանը, թեպետ պիտի նրան խորին շնորհակալություն հայտներ եվրոպացու ինքնության նույնականացման փայլուն շանսի համար, որ տրամադրեց Թրամփը՝ փչացնելով ԱՄՆ-ԵՄ հարաբերությունները և երկկողմ հարաբերությունները ԵՄ գերտերությունների՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի հետ, դուրս գալով միջուկային սպառազինության վերահսկողության և ոչնչացման իր նախորդների կնքած պայմանագրերից, Իրանի հետ կնքած պայմանագրից ու պահանջելով ավելի մեծ ծախսեր անել սեփական պաշտպանության համար ՆԱՏՕ-ի բյուջեում: Թրամփի վերընտրությունը ԵՄ-ի համար վերջապես կայացման ու հզորացման տարբերակ կլինի, եթե 2021-ին Անգելա Մերկելի հեռանալուց հետո Գերմանիան չթուլանա և 2022-ին Ֆրանսիայում վերընտրվի Էմանուել Մակրոնը: Այլ տարբերակներում ԵՄ-ում ևս սկսվելու է տուրբուլենտություն պոպուլիզմի ու ազգայանականության ալիքների վրա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ