Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Թուր­քիա և Հա­րա­վա­յին Կով­կաս. ռազ­մա­վա­րա­կան մշու­շը տա­րած­վում է

Թուր­քիա և Հա­րա­վա­յին Կով­կաս. ռազ­մա­վա­րա­կան մշու­շը տա­րած­վում է
26.06.2020 | 01:02

(Նախորդ մասը)

Ռուս և խոր­հր­դա­յին արևե­լա­գետ, մու­սուլ­մա­նա­գետ, թուր­քա­գետ Վա­սի­լի Բար­տոլ­դը Ադր­բե­ջա­նի պատ­մու­թյան հա­մա­ռոտ տե­սու­թյան մեջ գրում է, որ «կով­կա­սյան Ադր­բե­ջան» ան­վա­նու­մը գոր­ծա­ծու­թյան մեջ է մտել միայն հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո։ «Նախ­քան Ա­րաք­սից հյու­սիս գտն­վող ինչ-որ հին ադր­բե­ջա­նա­կան հո­ղե­րի մա­սին խո­սե­լը, հարկ է հի­շել, որ մինչև Դեր­բենտ այդ տա­րածք­նե­րը նախ­կի­նում ե­ղել են Ի­րա­նի մա­սը, հե­տո ան­ցել են Ռու­սա­կան կայս­րու­թյան վե­րահս­կո­ղու­թյան տակ՝ «Ան­դր­կով­կաս» ան­վա­նու­մով։ Իսկ երբ Ռու­սա­կան կայս­րու­թյու­նը ցնց­վել է հե­ղա­փո­խու­թյու­նից և քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մից, օս­մա­նյան բա­նա­կի սվին­նե­րի վրա Բաք­վում նս­տեց­վել է այդ ժա­մա­նակ ստեղծ­ված ա­ռա­ջին Ադր­բե­ջա­նա­կան Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյու­նը։ Ըստ էու­թյան, դա Ռու­սա­կան կայս­րու­թյան նկատ­մամբ ան­ջա­տո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն էր, ո­րին ա­ջակ­ցում էին թուր­քե­րը։ Եվ ե­թե դա ար­դա­րա­ցի էր, ա­պա ին­չու՞ այդ ի­րա­վուն­քից չէին կա­րող օգտ­վել հա­յե­րը՝ ի­րենց կորց­րած պե­տա­կա­նու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լով պատ­մա­կան Հա­յաս­տա­նի տա­րած­քում։ Ին­չու՞ գո­յու­թյան ի­րա­վունք չու­ներ հենց այն Մու­ղա­նի Սո­վե­տա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը (ՄՍՀ), ո­րը հռ­չակ­վել էր 1919 թ. մա­յի­սի 15-ին ռուս­նե­րի և թա­լիշ­նե­րի կող­մից։ 1918 թ. Բաք­վի կո­մու­նա­յի տա­պա­լու­մից հե­տո Թա­լիշ-Մու­ղա­նում ստեղծ­վել է սե­փա­կան՝ Մու­ղա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը, ո­րը 1919 թ. ապ­րի­լի 25-ին տա­պալ­վել է տե­ղի կո­մու­նիստ­նե­րի կող­մից։ Իսկ մա­յի­սի 15-ին հռ­չակ­վեց ՄՍՀ-ն՝ Լեն­քո­րան մայ­րա­քա­ղա­քով։ Ի տար­բե­րու­թյուն Թբի­լի­սիում Ադր­բե­ջա­նի ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյու­նը հռ­չա­կած մի եր­կու դյու­ժին մարդ­կանց՝ ՄՍՀ-ն հռ­չա­կած հան­րա­գու­մա­րին մաս­նակ­ցում էր մոտ 1000 պատ­վի­րակ, ո­րոն­ցից 600-ը տե­ղա­ցի մու­սուլ­ման էր, 300-ը՝ տե­ղա­ցի ռուս, մոտ 100-ը՝ այլ ազ­գու­թյուն­նե­րի, այդ թվում՝ հա­յե­րի, ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։ Եվ այն հռ­չակ­վում էր ոչ թե օ­տար հո­ղում, այլ Թա­լիշ-Մու­ղա­նի մայ­րա­քա­ղաք Լեն­քո­րա­նում։ ՄՍՀ-ն հռ­չակ­վել է տե­ղի ժո­ղովր­դի կա­մար­տա­հայ­տու­թյամբ, պահ­պա­նե­լով ինք­նո­րոշ­ման բո­լոր նոր­մե­րը։ Մինչև մա­յի­սի 18-ը տևած հա­մա­գու­մա­րի ըն­դու­նած բա­նաձևը հռ­չա­կում էր, որ ՄՍՀ-ն մտ­նում է ՌՍՖՍՀ-ի կազ­մի մեջ։ Այ­սինքն, ՄՍՀ-ն վե­րա­դար­ձել էր Ռու­սաս­տա­նի կազ­մի մեջ որ­պես նրա հան­րա­պե­տու­թյուն­նե­րից մե­կը։ Եվ դա օ­րի­նա­չափ էր, ո­րով­հետև այդ տա­րածք­ներն ար­դեն 200 տա­րի ռու­սա­կան պե­տու­թյան կազ­մում էին։ Տե­ղին կլի­նի նաև ըն­դգ­ծել այն փաս­տը, որ ժա­մա­նա­կին Թա­լի­շի խա­նու­թյու­նը, որն ընդ­գր­կում էր Թա­լիշ-Մու­ղա­նի տա­րածք­նե­րը, կա­մա­վոր կեր­պով մտել էր հենց Ռու­սաս­տա­նի, ոչ թե որևէ այլ պե­տու­թյան կազ­մի մեջ, և այդ պատ­ճա­ռով հենց Ռու­սաս­տանն ի­րա­վունք­ներ ու­ներ այդ տա­րածք­նե­րի նկատ­մամբ։ Այս­պի­սով, հա­կա­ռակ Ան­դր­կով­կա­սում թուր­քե­րի ծա­վա­լած ան­ջա­տո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, ՄՍՀ-ն ի­րեն հռ­չա­կեց այն պե­տու­թյան տա­րած­քում, ո­րում ե­ղել էր եր­կու դար։ Այդ նոր պե­տու­թյան վե­րաց­մանն ուղղ­ված բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, փաս­տո­րեն թշ­նա­մա­կան են ե­ղել Ռու­սաս­տա­նի հան­դեպ։ Բայց, ըստ պան­թուր­քա­կան հո­գե­բա­նու­թյան ու մտա­ծո­ղու­թյան, ոչ ոք ի­րա­վունք չու­նի ա­զա­տագր­վե­լու թուր­քա­կան տի­րա­պե­տու­թյան տա­կից, դա գնա­հատ­վե­լու է դա­վա­ճա­նու­թյուն, ոչ ոք ի­րա­վունք չու­նի ստեղ­ծե­լու իր պե­տու­թյու­նը ի վնաս նրանց պե­տու­թյուն­նե­րի, իսկ նրանք դա կա­րող են ա­նել ցան­կա­ցած այլ պե­տու­թյան նկատ­մամբ՝ որ­տեղ հնա­րա­վոր է, և այդ ժա­մա­նակ դա բո­լո­րո­վին էլ ան­ջա­տո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն չէ, այլ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քար հա­նուն իր ան­կա­խու­թյան ու պե­տա­կա­նու­թյան։ Եվ այդ ի­րա­վուն­քը միայն նրանց է տվել հենց եր­կն­քի աստ­վա­ծը՝ Մեծ Թենգ­րին... Բայց կր­կին վե­րա­դառ­նանք Է­րի­վա­նին և 1918 թ. Բա­թու­մի պայ­մա­նագ­րին»,- գրում է Զա­հի­րադ­դին Իբ­րա­հի­մին։


Այ­նու­հետև Ա­լիևի վար­չա­կար­գի քն­նա­դա­տու­թյունն ու­ժե­ղա­նում է, ընդ ո­րում, Իբ­րա­հի­մին ոչ ո­քի չի խնա­յում. «Հենց ադր­բե­ջան­ցի պատ­մա­բան­նե­րի հա­վաստ­մամբ, ԱՀ-ի կա­ռա­վա­րու­թյու­նը Բաք­վում կարգ­վել է 1918 թ. Բա­թու­մի պայ­մա­նագ­րից հե­տո։ Դա ար­վել է այն բա­նից հե­տո, երբ Օս­մա­նյան Թուր­քիան Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյանն ստի­պել է հրա­ժար­վել Է­րի­վա­նի մար­զի նկատ­մամբ հա­վակ­նու­թյուն­նե­րից, ո­րի տա­րած­քը ճա­նաչ­վել է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան մաս։ ՈՒս­տի Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը, ո­րը գո­յու­թյուն ու­ներ դեռ թղ­թի վրա, կա­րող էր միայն խնդ­րել թուր­քե­րին, քա­նի որ այդ ժա­մա­նակ լոկ նրանք կա­րող էին ո­րո­շել ԱՀ-ին տալ այս կամ այն տա­րածք­նե­րը։ Բայց ի­զուր. Բա­թու­մի պայ­մա­նագ­րով Թուր­քիա­յին ան­ցան նաև Նա­խիջևա­նի, Սուր­մա­լուի գա­վառ­նե­րը, Շա­րուր-Դա­րա­լա­գյա­զի գա­վա­ռի մի մա­սը և մի շարք այլ տա­րածք­ներ, ո­րոնց հա­վակ­նում էր Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը։ Վեր­ջինս հա­վակ­նում էր նաև Նոր Բա­յա­զե­տի, Էջ­միած­նի և Ա­լեք­սանդ­րա­պո­լի գա­վառ­նե­րի մի մա­սին, Թիֆ­լի­սի նա­հան­գի ողջ Ա­խալց­խա­յի գա­վա­ռին և, բա­ցի դրա­նից, Բոր­չա­լուի գա­վա­ռին, Բա­թու­մի և Կար­սի նա­հանգ­նե­րին (վեր­ջինս նույն­պես ան­ցավ Թուր­քիա­յին)։ Դար­ձյալ կրկ­նենք, որ այդ մա­սին գրում են հենց ադր­բե­ջան­ցի պատ­մա­բան­նե­րը։ ՈՒս­տի Ա­լիևը պետք է ի­մա­նար, որ նշ­ված բո­լոր մար­զե­րը Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյան աչ­քում ու­նեին ի­րենց ա­պա­գա պե­տու­թյա­նը պատ­կա­նե­լու նույն­պի­սի կար­գա­վի­ճակ, ինչ­պի­սին ու­ներ Է­րի­վա­նի ողջ գա­վա­ռը։ Բա­ցի դրա­նից, պետք է հաշ­վի առ­նել ևս մեկ ոչ պա­կաս կարևոր գոր­ծոն. առ­կա էր հայ­կա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը՝ հայ­կա­կան բա­նա­կով։ Այն ի­րա­կան ուժ էր, ո­րը ծանր ու ան­հա­վա­սար պայ­ման­նե­րում պա­տե­րազ­մում էր թուր­քե­րի հետ։ Հենց Բա­թու­մի բա­նակ­ցու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ե­րեք ճա­կա­տա­մարտ ե­ղավ հայ­կա­կան և թուր­քա­կան բա­նակ­նե­րի միջև՝ Սար­դա­րա­պա­տի (մա­յի­սի 21-28), Բաշ Ա­պա­րա­նի (մա­յի­սի 23-29), Ղա­րա­քի­լի­սա­յի (մա­յի­սի 26-28) ճա­կա­տա­մար­տե­րը։ Թեև Ղա­րա­քի­լի­սա­յի ճա­կա­տա­մար­տում հա­յե­րը նա­հան­ջե­ցին, բայց լուրջ կո­րուստ­ներ հասց­րին թուր­քե­րի գե­րակ­շիռ ու­ժե­րին։ Սա­կայն Սար­դա­րա­պա­տի և Բաշ Ա­պա­րա­նի ճա­կա­տա­մար­տե­րում հա­յե­րը հաղ­թա­նակ­ներ տա­րան։ Հայ պատ­մա­բան­նե­րի կար­ծի­քով, հենց Սար­դա­րա­պա­տի ճա­կա­տա­մար­տում տա­րած հաղ­թա­նա­կի շնոր­հիվ Արևե­լյան Հա­յաս­տա­նի զգա­լի մա­սը փրկ­վել է թուր­քե­րի նվա­ճու­մից, և պայ­ման­ներ են ստեղծ­վել հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման հա­մար։ Նրա­նից հե­տո 1918 թ. մա­յի­սի 28-ին հռ­չակ­վել է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը։ Բրի­տա­նա­ցի պատ­մա­բան Քրիս­տո­ֆեր ՈՒոլ­քե­րի կար­ծի­քով, ե­թե հա­յե­րը տա­նուլ տա­յին այդ ճա­կա­տա­մար­տը, ա­պա լիո­վին հնա­րա­վոր է, որ «Հա­յաս­տան» բա­ռը մնա­ցած լի­ներ միայն որ­պես պատ­մա­կան աշ­խար­հագ­րու­թյան տեր­մին։ Բա­ցի դրա­նից, մի քա­նի օր ա­վե­լի ուշ՝ հու­նի­սի 2-ին, տե­ղե­կու­թյուն­ներ ե­կան Է­րի­վա­նի շր­ջա­կայ­քում հայ­կա­կան ու­ժե­րի նոր հաղ­թա­նակ­նե­րի մա­սին»։
Ան­կաս­կած հա­ճե­լի է, որ ոչ հա­յերն սկ­սե­ցին խո­սել թուր­քե­րի նկատ­մամբ 1918 թ. Հա­յաս­տա­նի հաղ­թա­նակ­նե­րի մա­սին, բայց դա միա­ժա­մա­նակ նաև զգաս­տա­ցու­ցիչ է։ Հաս­կա­նում ենք, որ դա լավ կյան­քից չէ, ո­րով­հետև նախ­կի­նում մեր հայ­կա­կան խն­դիր­ներն աշ­խար­հում շատ քչե­րին են հե­տաք­րք­րել։ Այ­նուա­մե­նայ­նիվ, շա­րու­նա­կենք հետևել Զ. Իբ­րա­հի­միի մտ­քին։ Մեջ­բե­րում. «Հաշ­տու­թյան ու բա­րե­կա­մու­թյան մա­սին ար­դեն հու­նի­սի 4-ին կնք­ված Բա­թու­մի պայ­մա­նա­գի­րը, բա­ցի Է­րի­վա­նից, Հա­յաս­տա­նին թո­ղեց նաև Նոր Բա­յա­զե­տի գա­վա­ռը և Ա­լեք­սանդ­րա­պո­լի, Է­րի­վա­նի, Էջ­միած­նի և Շա­րուր-Դա­րա­լա­գյա­զի գա­վառ­նե­րի արևե­լյան մա­սե­րը։ Մի քա­նի ա­միս անց, 1918 թ. նո­յեմ­բե­րին, Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մում «Քա­ռյակ միու­թյան» պար­տու­թյու­նը թուր­քե­րին ստի­պեց վե­րա­դառ­նա­լու 1914 թ. սահ­ման­նե­րին և Հա­յաս­տա­նին թույլ տվեց ոչ միայն վե­րա­կանգ­նել մինչ այդ կորց­րած վե­րահս­կո­ղու­թյու­նը Զան­գե­զու­րի նկատ­մամբ, այլև իր կազ­մի մեջ ընդ­գր­կել Կար­սի նա­հան­գը։ Ի տար­բե­րու­թյուն հայ­կա­կան կա­ռա­վա­րու­թյան, ԱԺՀ-ի կա­ռա­վա­րու­թյու­նը չու­ներ իր բա­նա­կը, որն ընդ­հան­րա­պես կա­րո­ղա­նար կա­տա­րել ար­դյու­նա­վետ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ, վե­րահս­կել ինչ-որ տա­րածք­ներ և, վեր­ջա­պես, պաշտ­պա­նել իր բնակ­չու­թյա­նը մինչև Բա­թու­մի պայ­մա­նագ­րի ստո­րագ­րու­մը։ Հա­նուն ար­դա­րու­թյան պետք է նշել և այն, որ պա­տե­րազ­մից, հա­յե­րի հետ, տա­ռա­պում էր նաև մահ­մե­դա­կան բնակ­չու­թյու­նը։ Իսկ թուր­քե­րին պետք էր ա­րա­գաց­նել ի­րենց ա­ռաջ­խա­ղա­ցու­մը դե­պի Բա­քու, ո­րի հա­մար հիմք էր հար­կա­վոր, ո­րը նրանց տա­լիս էր ԱՀ-ի կա­ռա­վա­րու­թյու­նը։ ՈՒս­տի թուր­քե­րին մնում էր միայն այդ ձեռ­նա­սուն կա­ռա­վա­րու­թյա­նը ստի­պել, որ ստո­րագ­րի Բա­թու­մի պայ­մա­նա­գի­րը ի­րենց թե­լադ­րած պայ­ման­նե­րով։ Միայն դրա­նից հե­տո թուր­քա­կան զոր­քերն սկ­սե­ցին այդ ժա­մա­նակ Բաք­վի կո­մու­նա­յին են­թա­կա տա­րածք ներ­խու­ժե­լու ի­րենց գոր­ծո­ղու­թյու­նը։ Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը, հնա­րա­վո­րու­թյուն չու­նե­նա­լով իր իշ­խա­նու­թյու­նը հաս­տա­տե­լու նա­խա­պես ի­րե­նը հայ­տա­րա­րած տա­րածք­նե­րում, դա ի­րա­գոր­ծեց օս­մա­նյան բա­նա­կի ու­ժե­րով, ո­րոնց սվին­նե­րի վրա Թբի­լի­սիից տե­ղա­փոխ­վել էր Ե­լի­զա­վետ­պոլ (Գյան­ջա), հե­տո՝ Բա­քու։ Փաս­տո­րեն, Թուր­քիան ԱՀ-ի վա­սալ կա­ռա­վա­րու­թյու­նը պա­հում և օգ­տա­գոր­ծում էր, որ նրանց հա­վակ­նու­թյուն­նե­րը կր­ճա­տե­լու հաշ­վին, նրանց իսկ ձեռ­քով, տա­րա­ծաշր­ջա­նում լու­ծի տա­րած­քա­յին հար­ցե­րը՝ ստի­պե­լով ստո­րագ­րե­լու այս կամ այն փաս­տաթղ­թե­րը։ Իսկ նրանք հա­մա­ձայ­նում էին, ո­րով­հետև, ի տար­բե­րու­թյուն հա­յե­րի, սե­փա­կան ու­ժեր չու­նեին և ամ­բող­ջու­թյամբ են­թա­կա կա­ռա­վա­րու­թյուն էին։ Նրանք պատ­րաստ էին ցան­կա­ցած տա­րածք­նե­րից հրա­ժար­վե­լու, միայն թե իշ­խա­նու­թյու­նը հաս­տա­տեն Բաք­վում և այդ նավ­թա­յին քա­ղա­քը հռ­չա­կեն մայ­րա­քա­ղաք։ Հե­տաքր­քիր է և այն, որ թուր­քերն ԱԺՀ-ի կա­ռա­վա­րու­թյու­նից պա­հան­ջել են տա­րածք­նե­րից հրա­ժար­վել նաև հօ­գուտ Վրաս­տա­նի։ Իսկ վեր­ջի­նից ու­զում էին պո­կել Բա­թու­մը և մի շարք այլ տա­րածք­ներ։ Այդ մա­սին գրում են նաև այն ժա­մա­նակ­վա պատ­մու­թյան ադր­բե­ջան­ցի հե­տա­զո­տող­նե­րը։ Բո­լո­րո­վին վեր­ջերս LAF TV-ով նման բա­ցա­հայ­տում­ներ ա­րեց այդ թե­մա­յով ադր­բե­ջան­ցի ա­ռա­ջա­տար փոր­ձա­գետ­նե­րից մե­կը՝ Վա­սիֆ Գա­ֆա­րո­վը։ Ա­յո, թուր­քերն ա­րել են, ինչ ցան­կա­ցել են և ա­վե­լի ուշ ներ­կա­յիս Ադր­բե­ջա­նի տա­րածք մտ­նե­լուց հե­տո նույ­նիսկ ստի­պել են ցրել ԱՀ Ազ­գա­յին խոր­հուր­դը։ Թուր­քա­կան զոր­քե­րը գլ­խա­վո­րող Նու­րի փա­շան ա­վե­լի ուշ ա­հա­բեկ­չու­թյուն է սկ­սել տե­ղի բնակ­չու­թյան այն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի դեմ, ով­քեր ե­լույթ էին ու­նե­նում նրա և նրա գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դեմ։


Ա­ռա­ջին Ադր­բե­ջա­նա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը հռ­չակ­վել է 1918 թ. մա­յի­սի 28-ին, բայց Ազ­գե­րի լի­գա չի ըն­դուն­վել, ո­րով­հետև, ինչ­պես բա­ցատր­վում էր Ազ­գե­րի լի­գա­յի գլ­խա­վոր քար­տու­ղա­րի հու­շագ­րում, «Ադր­բե­ջա­նի տա­րած­քը ե­ղել է Ռու­սա­կան կայս­րու­թյան մի մա­սը, ին­չի պատ­ճա­ռով հարց է ա­ռա­ջա­նում, թե բա­վա­րա՞ր է ան­կա­խու­թյան և դաշ­նա­կից պե­տու­թյուն­նե­րի կող­մից ճա­նաչ­վե­լու մա­սին հայ­տա­րա­րու­թյու­նը, որ­պես­զի Ադր­բե­ջանն ի­րա­վա­պես հա­մար­վի լիո­վին ինք­նա­կա­ռա­վար­վող պե­տու­թյուն»։ Եվ, ի­հար­կե, դա բա­վա­րար չե­ղավ. ար­դեն 1920 թ. ապ­րի­լին հան­րա­պե­տու­թյու­նում սկ­սե­ցին սո­վե­տա­կան կար­գեր հաս­տա­տել։ Օս­մա­նյան կայս­րու­թյու­նը պար­տու­թյուն կրեց Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մում, և հա­մա­ձայն Մուդ­րո­սի պայ­մա­նագ­րի, թուր­քե­րը պետք է զոր­քե­րը հա­նեին Ան­դր­կով­կա­սից։ Ստամ­բու­լում ԱՀ-ի ար­տա­կարգ դես­պա­նորդ Ա­լի­մար­դան բեկ Թոփ­չի­բաշևը վար­չա­պետ Ֆա­թա­լի խան Խո­յե­ցուն հոկ­տեմ­բե­րի 31-ի իր նա­մա­կում հա­մա­ռո­րեն խոր­հուրդ էր տա­լիս բա­նակ­ցու­թյուն­ներ սկ­սել Ռաշ­տում և Էն­զե­լիում տե­ղա­վոր­ված անգ­լիա­ցի­նե­րի հետ։ Այդ պատ­ճա­ռով ար­դեն 1918 թ. նո­յեմ­բե­րի ա­ռա­ջին օ­րե­րին շտապ կար­գով Էն­զե­լի է ուղևոր­վում մի պատ­վի­րա­կու­թյուն, ո­րի կազ­մում էին Նա­սիբ բեկ ՈՒ­սուբ­բե­կո­վը, Ահ­մեդ բեկ Ա­ղաևը և Մու­սա բեկ Ռա­ֆիևը, և բա­նակ­ցու­թյուն­ներ սկ­սում Հյու­սի­սա­յին Ի­րա­նում գտն­վող անգ­լիա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան հետ։ Բա­նակ­ցու­թյուն­նե­րը գե­նե­րալ Թոմ­սո­նի հետ, ո­րը վերջ­նագ­րա­յին հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց, ծանր էին ըն­թա­նում։ Բա­քուն պետք է մաքր­վեր թուր­քա­կան և ադր­բե­ջա­նա­կան զոր­քե­րից, ին­չից հե­տո բրի­տա­նա­ցի­նե­րը քա­ղա­քը և բո­լոր նավ­թա­հան­քե­րը վերց­նում էին ի­րենց վե­րահս­կո­ղու­թյան տակ։ ՈՒի­լյամ Թոմ­սո­նը դառ­նում էր Բաք­վի գե­նե­րալ-նա­հան­գա­պետ, քա­ղա­քա­յին ոս­տի­կա­նու­թյու­նը ևս անգ­լիա­ցի էր գլ­խա­վո­րում։ Հե­տաքր­քիր է, որ գտն­վե­լով Էն­զե­լիում, անգ­լիա­կան զոր­քե­րի հրա­մա­նա­տար, գե­նե­րալ-մա­յոր Թոմ­սոնն ա­մեն կերպ ջա­նում էր հա­մո­զել ռուս դաշ­նա­կից­նե­րին, որ Մեծ Բրի­տա­նիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը հան­դես է գա­լիս հօ­գուտ Ռու­սաս­տա­նի վե­րա­կան­գն­ման նրա 1914 թ. սահ­ման­նե­րում և չի ճա­նա­չում Հա­րա­վա­յին Կով­կա­սի նո­րաս­տեղծ պե­տա­կան կազ­մա­վո­րում­նե­րը։ Այս­պես, ըստ վերջ­նագ­րի, ռու­սա­կան զո­րա­մա­սե­րը, գե­նե­րալ Լա­զար Բի­չե­րա­խո­վի գլ­խա­վո­րու­թյամբ, նույն­պես Բա­քու մտան բրի­տա­նա­կան զոր­քե­րի հետ։
Այս­պի­սով, բրի­տա­նա­ցի գե­նե­րալն սկզ­բում ընդ­հան­րա­պես բա­ցա­ռում էր «Ադր­բե­ջան» ան­վա­նու­մով պե­տու­թյան գո­յու­թյու­նը։ Բայց եր­կա­րատև բա­նա­վե­ճե­րից հե­տո նա հայ­տա­րա­րեց. «Ըստ մեր տե­ղե­կու­թյուն­նե­րի, չկա ադր­բե­ջան­ցի ողջ ժո­ղովր­դի կա­մար­տա­հայ­տու­թյամբ ստեղծ­ված հան­րա­պե­տու­թյուն, այլ կա միայն թուր­քա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան մե­քե­նա­յու­թյուն­նե­րի շնոր­հիվ կազմ­ված կա­ռա­վա­րու­թյուն։ Բայց քա­նի որ դուք հա­մա­ռո­րեն հա­կա­ռակն եք պն­դում, մենք տե­ղում ա­մեն ինչ կս­տու­գենք և հա­մա­պա­տաս­խան վճիռ կկա­յաց­նենք»։ Եվ իս­կա­պես այդ­պես է ե­ղել։ Այդ հայ­տա­րա­րու­թյու­նը բա­ցատր­վում է նրա­նով, որ, ա­ռա­ջին. գե­նե­րալ Թոմ­սո­նը դեռ շա­րու­նա­կում էր ցու­ցադ­րել դաշ­նա­կից­նե­րին, թե ին­քը «միաս­նա­կան ու ան­բա­ժա­նե­լի» Ռու­սաս­տա­նի կողմ­նա­կից է, երկ­րորդ. թուր­քե­րի հե­ռա­նա­լուց հե­տո Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան ա­պա­գան ո­րոշ­վե­լու է տե­ղա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րը հաշ­վի առ­նե­լով։ Ըստ էու­թյան, բրի­տա­նա­ցի­ներն Օս­մա­նյան կայս­րու­թյու­նից Ադր­բե­ջա­նը ստա­ցան ոչ թե որ­պես ճա­նաչ­ված ան­կախ պե­տու­թյուն, այլ որ­պես ռազ­մա­վար։ Ստամ­բու­լից 1918 թ. մար­տի 5-ին Ա­լի­մար­դան բեկ Թոփ­չի­բաշևի զե­կույ­ցում հս­տակ երևում է, որ թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյունն այն ժա­մա­նակ փաս­տո­րեն չէր ճա­նա­չում Ադր­բե­ջա­նա­կան Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյու­նը և հրա­ժար­վում էր Բա­թու­մի պայ­մա­նա­գի­րը վա­վե­րաց­նե­լուց։ Զե­կույ­ցում Թոփ­չի­բաշևը գրում էր. «Հա­վե­լեմ, որ ի­րա­վա­բա­նո­րեն, նույ­նիսկ մինչև զի­նա­դա­դա­րը, Ադր­բե­ջա­նա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը պաշ­տո­նա­պես ճա­նաչ­ված չէր թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան կող­մից, ինչ­պես նաև վա­վե­րաց­ված չէր դեռ Բա­թու­մում կնք­ված բա­րե­կա­մու­թյան պայ­մա­նա­գի­րը»։ Նա զար­մա­ցած էր նաև նրա­նից, որ 1918 թ. Մուդ­րո­սի զի­նա­դա­դա­րը կն­քե­լիս Թուր­քիան իր սե­փա­կա­նու­թյան պես էր տնօ­րի­նում Ադր­բե­ջա­նի ճա­կա­տա­գի­րը, իսկ այդ առն­չու­թյամբ վեր­ջի­նիս բո­ղոք­նե­րը ոչ ոք հաշ­վի չէր առ­նում։ Ինչ­պես տես­նում ենք, Ադր­բե­ջա­նա­կան Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյու­նը կաս­կա­ծի տակ է դր­վել ա­ռա­ջին հեր­թին թուր­քե­րի կող­մից, ո­րոնց հա­մար այդ եր­կի­րը, ըստ էու­թյան պրո­տեկ­տո­րատ էր։ Ինչ­պես ար­դեն նշել ենք, ի­րա­կա­նում նա­խա­պատ­րաստ­վում էր Ադր­բե­ջա­նի միա­ցու­մը Օս­մա­նյան Թուր­քիա­յին՝ Մեծ Թու­րա­նի ստեղծ­ման շր­ջա­նա­կում»։
(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 13366

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ