Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Պուտին. Պետք է նավթի հանույթը կրճատել օրական 10 միլիոն բարել

Պուտին. Պետք է նավթի հանույթը կրճատել օրական 10 միլիոն բարել
05.04.2020 | 11:42

Ռուսաստանն անհրաժեշտ է համարում նվազեցնել ՕՊԵԿ+ երկրների նավթի հանույթը օրական 10 միլիոն բարել՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գլոբալ էներգետիկ շուկաների իրավիճակին նվիրված խորհրդակցությունում: Նրա խոսքով՝ նավթի ցածր գները բացասաբար են ազդում տնտեսության վրա, բայց հանույթի կրճատումը հնարավոր է «միայն գործընկերաբար»: Պուտինի կարծիքով՝ նավթի գնի ու հանույթի ծավալների անկման պատճառը նախևառաջ կորոնավիրուսն է և այդ պատճառով՝ արտադրության կրճատումը: Երկրորդ պատճառ նա համարում է Սաուդյան Արաբիային: «Գնանկման երկրորդ պատճառը Սաուդյան Արաբիայից մեր գործընկերների դուրս գալն է ՕՊԵԿ+ գործարքից, նրանց՝ նավթի հանույթը մեծացնելն ու միաժամանակ հայտարարությունը, որ պատրաստ են զեղչեր անել գնի մեջ»՝ հայտարարել է ՌԴ նախագահը: Նավթի գները գահավիժեցին կորոնավիուսի զանգվածային տարածումից հետո, իսկ ՕՊԵԿ+-ի գործարքի ձախողումից հետո գները փլուզվեցին: ԶԼՄ-ները հաղորդեցին, որ գործարքի ձախողման պատճառը նավթի հանույթը լրացուցիչ չկրճատելու Մոսկվայի որոշումն է: Դրանից հետո Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ մտադիր է ավելացնել նավթի հանույթի մակարդակը՝ համաշխարհային շուկա մատակարարել 12,3 միլիոն բարել օրական և այդ մակարդակը հնարավորինս երկար պահել:


Հինգշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր կարծիքով՝ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան կարող են փոխզիջում գտնել: «Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան ելքեր են որոնում, և յուրաքանչյուրը գիտի, որ կործանում է արդյունաբերությունը, դա վնասակար է և Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի համար: Ես ասել եմ, որ պետք է թուլացնել (նվազեցնել հանույթի մակարդակը) 10 միլիոն բարելով, գուցե ավելի, քան 10: Գուցե 15»՝ ասել է Թրամփը մամլո ասուլիսում: «Դուք գիտեք, որ շուկայում հիմա մատակարարումների վիթխարի գերկուտակում է, դա եղել է վիրուսից առաջ, բայց երբ վիրուսը եկավ, նրանք (Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան) կորցրին համաշխարհային շուկայի 35-40%-ը: Այնպես որ և Ռուսաստանի, և Սաուդյան Արաբիայի համար լավ կլինի լուծումներ գտնելը, և ես հույս ունեմ, որ դա շուտով կլինի: Հույս ունեմ, որ նրանք շուտով հայտարարություն կանեն»՝ հավելել է ԱՄՆ նախագահը: The Wall Street Journal-ը հղում անելով Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներին՝ հաղորդել է, որ թագավորությունը պատրաստ է սահմանափակել իր հանույթը օրական 9 միլիոն բարելից ցածր, պայմանով, որ G20-ի մյուս երկրները ևս կկրճատեն հանույթը: Նվազեցումը կարող է հասնել օրական 6 միլիոն բարելի: 10 միլիոն բարելի մասին խոսակցությունները համարվել են չափազանցություն: Այնուհանդերձ, Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո նավթի գները արագ բարձրացան: Հինգշաբթի նավթի գինը բարձրացավ 20%, իսկ ուրբաթ Brent նավթի գինը ևս 9,5% աճեց՝ հասնելով բարելի դիմաց до 32,78 դոլարի:
BBC


Հ.Գ. Al Arabiya հեռուստաալիքը, հղում անելով սաուդյան SPA գործակալությանը, տեղեկացրել է, որ թագավորությունը ՕՊԵԿ+ և այլ երկրների շուտափույթ հանդիպման կոչ է արել՝ արդարացի համաձայնագրի հասնելու համար, որը կվերականգնի ցանկալի հավասարակշռությունը նավթային շուկայում: Սաուդյան Արաբիան ընդգծել է, որ անցած շրջանում հնարավորն արել է համաձայնության հասնելու ՕՊԵԿ+ խմբում, սակայն ջանքերը հաջողության չեն բերել: Թագավորությունը ղեկավարվում է ստեղծված բարդ իրավիճակում համաշխարհային տնտեսությանն աջակցելու անհրաժեշտությամբ, նաև «ի նշան հարգանքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սաուդյան Արաբիայի ամերիկացի բարեկամների նկատմամբ հարգանքի»: Բացի այդ՝ Սաուդյան Արաբիան հերքել և սուտ է որակել Կրեմլի պնդումները, թե նավթի արդյունահանումը կրճատելու համաձայնությունը ձեռք չի բերվել սաուդցիների պատճառով: ԱԳՆ-ն պնդում է, որ Մոսկվան է հրաժարվել սահմանափակել արտահանումը` դեմ գնալով OPEC-ի անդամներին: «Մեր դիրքորոշումը հստակ է և հայտնի ամբողջ աշխարհին», - ասել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը` հորդորելով Ռուսաստանին ճիշտ որոշում կայացնել կազմակերպության` երկուշաբթի նախատեսված արտահերթ նիստում:
Ավելի վաղ OPEC-ի` նավթ արտահանող երկրների կազմակերպության բանակցություններին մասնակցած դիվանագետներից մեկը «Բլումբերգ»-ին պատմել էր` երբ Ռուսաստանի նախարարը հայտարարել է գործարքից դուրս գալու մասին, մյուս երկրների ներկայացուցիչներն այնպիսի շոկի մեջ են եղել, որ չեն կարողացել շարունակել քննարկումը: Տարաձայնությունների պատճառով նավթի գինն անցած ամիս ռեկորդային անկում արձանագրեց` մեկ օրում հասնելով վերջին 30 տարվա մեջ ամենացածր ցուցանիշին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ