Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հո­ղի շու­կա­յի ներդ­րում ՈՒկ­րաի­նա­յում՝ հա­մաշ­խար­հա­յին ճգ­նա­ժա­մի ժա­մա­նակ. իսկ ի՞նչ է լի­նե­լու Հա­յաս­տա­նում

Հո­ղի շու­կա­յի ներդ­րում ՈՒկ­րաի­նա­յում՝ հա­մաշ­խար­հա­յին ճգ­նա­ժա­մի ժա­մա­նակ. իսկ ի՞նչ է լի­նե­լու Հա­յաս­տա­նում
03.04.2020 | 00:51
Չա­րա­բաս­տիկ կո­րո­նա­վի­րու­սը կտ­րուկ կեր­պով ու­ժե­ղաց­րել է ճգ­նա­ժամն «ան­կախ» ՈՒկ­րաի­նա­յում. բա­նը հաս­նում է ա­մե­նա­տար­բեր մա­կար­դա­կի պաշ­տո­նյա­նե­րի կող­մից բա­ցա­հայտ սկան­դա­լա­յին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի։ Ին­չի մա­սին ա­սես, որ չեն խո­սում Կիևում. որ ե­կել է իշ­խա­նա­փո­խու­թյան ժա­մա­նա­կը, որ մար­դիկ «չպետք է վա­խե­նան հե­ղա­փո­խու­թյու­նից» ու նման այլ բա­ներ։ Այդ ֆո­նին ուկ­րաի­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը վեր­սկ­սել են... հո­ղի առևտու­րը։ Եվ դա նման է վա­ղօո­րոք պատ­րաստ­ված սցե­նա­րի։
Հար­ցը նոր չէ։ Քիչ թե շատ խղճմտանք ու­նե­ցող ուկ­րաի­նա­ցի­ներն առն­վազն 2015-ից տագ­նապ են հայտ­նում։ Ընդ ո­րում, ցան­կա­նում են հո­ղե­րը վա­ճա­ռել հենց ա­մե­րի­կյան ըն­կե­րու­թյուն­նե­րին։ Ի­հար­կե, այդ «նո­րա­մու­ծու­թյան» հե­ղի­նա­կը նա­խա­գահ Վլա­դի­միր Զե­լենս­կու վար­չա­կազ­մը չէ։ Դեռևս Պյոտր Պո­րո­շեն­կոն էր ո­րո­շել գոր­ծի մեջ դնել դեռ ՈՒկ­րաի­նա­յի տնօ­րին­ման տակ գտն­վող վեր­ջին իս­կա­պես ար­ժե­քա­վոր մի­ջո­ցը՝ հո­ղը։ Հենց 2014-15 թթ. ՈՒկ­րաի­նա­յում սկս­վեց հո­ղի շու­կա­յի անհ­րա­ժեշ­տու­թյան ակ­տիվ քն­նար­կու­մը։ Դա նշա­նա­կում է, որ կա­ռա­վա­րու­թյու­նը խոս­տո­վա­նում է երկ­րի տն­տե­սա­կան վի­ճա­կը նոր­մա­լաց­նե­լու իր լիա­կա­տար ա­նըն­դու­նա­կու­թյու­նը։ Չնա­յած «հո­ղի շու­կա մտց­նե­լու» ձևա­կեր­պումն իբր են­թադ­րում էր ՈՒկ­րաի­նա­յում ֆեր­մե­րա­յին խա­վի զար­գա­ցու­մը, ի­րա­կա­նում երկ­րի բնակ­չու­թյան մեծ մա­սի տն­տե­սա­կան վի­ճա­կը նրան թույլ չի տա­լիս 2020 թ. ըն­դար­ձակ հո­ղեր գնել։ Ա­վե­լին, ագ­րոար­դյու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րի դեռ ե­րեկ ար­դյու­նա­վետ աշ­խա­տող շատ ձեռ­նար­կու­թյուն­ներ գտն­վում են փակ­ման եզ­րին կամ էլ ա­վե­լի վատ վի­ճա­կում։
Ժա­մա­նա­կին հա­մա­միու­թե­նա­կան շտե­մա­րան հան­դի­սա­ցող ուկ­րաի­նա­կան գյու­ղատն­տե­սա­կան հո­ղե­րի ճա­կա­տա­գի­րը տխուր է։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, մոտ ա­պա­գա­յում նրանք կդառ­նան կամ ար­դեն դար­ձել են «արևմտյան ներդ­րող­նե­րի»՝ անդ­րազ­գա­յին, ա­մե­րի­կյան, եվ­րո­պա­կան, իս­րա­յե­լա­կան, բայց հիմ­նա­կա­նում ա­մե­րի­կյան կոր­պո­րա­ցիա­նե­րի սե­փա­կա­նու­թյու­նը։ Ի­րա­կա­նում այդ «ներդ­րում­նե­րը» են­թադ­րում են դրանց կող­մից հո­ղե­րի աս­տի­ճա­նա­կան գն­ման սկիզբ՝ հե­տա­գա­յում շա­հույթ ստա­նա­լու հա­մար։ Կոր­պո­րա­ցիա­նե­րը կի­րա­ռում են աշ­խա­տան­քի նույն­պի­սի կա­ղա­պար, ինչ ա­մե­րի­կյան, եվ­րո­պա­կան և իս­րա­յե­լա­կան քա­ղա­քա­կան կա­ռույց­ներն ու հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը. սկզ­բում հայտ­նում են ՈՒկ­րաի­նա­յի «սո­ցիա­լա­կան օ­ժան­դա­կու­թյան» ծրագ­րեր, ըստ ո­րոնց հատ­կաց­նում են գյու­ղատն­տե­սա­կան ար­տադ­րող­նե­րին օգ­նե­լու ի­րենց հա­մար ոչ այն­քան մեծ, բայց ՈՒկ­րաի­նա­յի հա­մար պատ­կա­ռե­լի դրա­մաշ­նորհ­ներ։ Տե­ղի է ու­նե­նում կոր­պո­րա­ցիա­նե­րի աս­տի­ճա­նա­կան ներգ­րավ­վա­ծու­թյուն ՈՒկ­րաի­նա­յի ագ­րոար­դյու­նա­բե­րա­կան գոր­ծա­րա­րու­թյան մեջ։ Այդ խնդ­րի հեշ­տաց­ման հա­մար ձևա­վոր­վում են ոչ­կա­ռա­վա­րա­կան հիմ­նադ­րամ­ներ և այլ կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, ո­րոնք փաս­տո­րեն քո­ղար­կում են կոր­պո­րա­ցիա­նե­րի ի­րա­կան պլան­նե­րը։ Արև­մտյան պարտ­քե­րը մա­րե­լու հա­մար ՈՒկ­րաի­նան ստիպ­ված սկ­սում է նա­խա­պատ­րաստ­վել գյու­ղատն­տե­սա­կան հո­ղե­րը վա­ճա­ռե­լուն, օ­րի­նակ, «Mon­santo» կոր­պո­րա­ցիա­յին։ Թե դրա պատ­ճա­ռով ին­չի կբախ­վեն ուկ­րաի­նա­ցի­նե­րը, ինչ­պես և նրանց մեր­ձա­կա հարևան­նե­րը, վկա­յում է թե­կուզ այն փաս­տը, որ այդ ըն­կե­րու­թյու­նը եր­կար տա­րի­ներ հա­մար­վում է գե­նե­տի­կո­րեն ձևա­փոխ­ված ար­տադ­րան­քի (ԳՁԱ) աշ­խար­հում ա­մե­նա­խո­շոր ար­տադ­րո­ղը։
«Monsanto»-ի հետևից մա­հե­րի վիթ­խա­րի ցու­ցակ է ձգ­ված։ Այն չա­րա­գու­շակ դեր է խա­ղա­ցել վիետ­նա­մա­կան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ։ Ինչ­պես հայտ­նի է, ա­մե­րի­կա­ցի­նե­րը Վիետ­նա­մի դեմ ակ­տի­վո­րեն կի­րա­ռել են պա­տե­րազ­մի բո­լոր թույ­լատր­ված ու չթույ­լատր­ված ե­ղա­նակ­նե­րը, չեն խոր­շել նաև քի­միա­կան նյու­թե­րի կի­րա­ռու­մից։ Այս­պես, Հնդ­կա­չի­նում ա­մե­րի­կա­ցի­նե­րի կող­մից քի­միա­կան զենք օգ­տա­գոր­ծե­լու ա­մե­նա­հայտ­նի օ­րի­նակ­նե­րից մե­կը «Ranch Hand» գոր­ծո­ղու­թյունն էր։ Նրա նպա­տակն էր Հա­րա­վա­յին Վիետ­նա­մի և Լաո­սի լայ­նա­տա­րած բու­սա­կա­նու­թյան ոչն­չա­ցու­մը, ո­րով­հետև ջունգ­լի­նե­րը դժ­վա­րաց­նում էին ա­վիա­ցիա­յի և զին­վո­րա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րի օգ­տա­գոր­ծու­մը հա­րավ­վիետ­նամ­ցի պար­տի­զան­նե­րի դեմ։ Հա­րա­վա­յին Վիետ­նա­մում ջունգ­լի­նե­րը ոչն­չաց­նե­լու հա­մար քի­միա­կան նյու­թեր օգ­տա­գոր­ծե­լու հրա­մանն ստո­րագ­րել էր ան­ձամբ ԱՄՆ-ի նա­խա­գահ Քե­նե­դին, ին­չից հե­տո հա­րավ­վիետ­նա­մա­կան ինք­նա­թիռ­ներն ու ուղ­ղա­թիռ­ներն սկ­սե­ցին տերևա­զեր­ծիչ­ներ փո­շեց­րել Սայ­գո­նի մեր­ձա­կա ան­տառ­նե­րում, Կա­մաու նա­հան­գում, այ­նու­հետև ողջ Հա­րա­վա­յին Վիետ­նա­մի վրա։ 1962 թ. հուն­վա­րից մինչև 1971 թ. դեկ­տեմ­բեր, 10 տա­րի, ա­մե­րի­կա­ցի­նե­րը կի­րա­ռել են «այր­ված հո­ղի» մար­տա­վա­րու­թյուն՝ թու­նա­վո­րե­լով ու ոչն­չաց­նե­լով վիետ­նա­մա­կան ու լաո­սյան ան­տառ­նե­րը։ Ա­մե­րի­կյան ա­վիա­ցիան Հնդ­կա­չի­նում փո­շեց­րել է 72 մլն լիտր «նարն­ջա­գույն» տերևա­զեր­ծիչ, նե­րա­ռյալ 44 մլն լիտր դիոք­սի­նը։ Վեր­ջինս, ընկ­նե­լով մար­դու օր­գա­նիզ­մի մեջ, ա­ռա­ջաց­նում է ա­ռող­ջու­թյան բազ­մա­թիվ խն­դիր­ներ, ո­րոնք ազ­դում են նաև հե­տա­գա սե­րունդ­նե­րի վրա. ծն­վում են այ­լան­դակ­ներ ու հաշ­ման­դամ­ներ, քայ­քայ­վում են մար­դու լյարդն ու ե­րի­կամ­նե­րը։ Վիետ­նա­մում դիոք­սի­նի զոհ է դար­ձել 8,4 մլն մարդ, տու­ժել են նաև Լաո­սի քա­ղա­քա­ցի­ներ, ո­րոնց վրա նույն­պես ա­մե­րի­կյան ա­վիա­ցիան քի­միա­կան նյու­թեր է փո­շեց­րել։
Թու­նա­վոր նյու­թերն ա­մե­րի­կյան Պեն­տա­գո­նը հենց «Monsanto» ըն­կե­րու­թյու­նից էր գնում։ Վիետ­նա­մում և Լաո­սում պա­տե­րազ­մի ա­վար­տից 10 տա­րի հե­տո ըն­կե­րու­թյունն ստիպ­ված էր դա­տա­րա­նի վճ­ռով հա­տու­ցում վճա­րե­լու Վիետ­նա­մում պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վե­տե­րան­նե­րին, ո­րոն­ցից շա­տե­րը տու­ժել էին դիոք­սի­նով թու­նա­վոր­վե­լուց։ Ինչ վե­րա­բե­րում է վիետ­նամ­ցի­նե­րին, ա­պա նրանց որևէ հա­տու­ցում չի վճար­վել։ Այդ էր պա­կաս, չէ՞ որ հայ­ցե­րը բա­վա­րա­րե­լու դեպ­քում ըն­կե­րու­թյու­նը կս­նան­կա­նար, ո­րով­հետև պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին փո­շեցր­ված դիոք­սին­նե­րի պատ­ճա­ռով մի­լիո­նա­վոր վիետ­նամ­ցի ե­րե­խա­ներ ու դե­ռա­հաս­ներ հաշ­ման­դամ էին դար­ձել։ Բայց «Monsanto»-ն ծայ­րա­հեղ ար­հա­մար­հա­կան վե­րա­բեր­մունք է դրսևո­րել նաև հենց ԱՄՆ-ի քա­ղա­քա­ցի­նե­րի ու տա­րած­քի հան­դեպ։ Այս­պես. եր­կար տաս­նա­մյակ­ներ Ա­լա­բա­մա նա­հան­գի Ա­նիս­թոն քա­ղա­քում գոր­ծում էր ըն­կե­րու­թյան քի­միա­կան գոր­ծա­րա­նը, որն ար­տադ­րու­թյան մնա­ցուկ­նե­րը թա­փում էր տե­ղա­կան գե­տը։ Ջրի աղ­տոտ­ման հետևանքն էին դար­ձել քա­ղա­քի բնա­կիչ­նե­րի հի­վան­դու­թյուն­ներն ու զանգ­վա­ծա­յին մա­հե­րը։ Միայն 2002 թ. ա­մե­րի­կյան դա­տա­րան­ներն ըն­կե­րու­թյա­նը պար­տադ­րել էին մա­հա­ցած ու հի­վանդ մարդ­կանց հա­րա­զատ­նե­րին վճա­րել 700 մլն դո­լա­րի հա­տու­ցում։ Ի դեպ, Հա­յաս­տա­նում 2018 թ. «ապ­րի­լյան հե­ղա­փո­խու­թյու­նից» հե­տո, որն իր սցե­նա­րով շատ էր նման ՈՒկ­րաի­նա­յի 2014 թ. ձմե­ռա­յին «մայ­դան­նե­րին», մի ժա­մա­նակ տե­ղե­կու­թյուն էր տա­րած­վում, որ «Monsanto»-ն ու­զում է մտ­նել նաև Հա­յաս­տան։ Դա խո­սակ­ցու­թյուն էր, թե ոչ, բայց վի­ճակն այն­քան լուրջ էր, որ նույ­նիսկ ԱՄՆ-ի քա­ղա­քա­ցի, հայտ­նի ռոք ե­րա­ժիշտ Սերժ Թան­կյա­նը, ո­րը բուռն կեր­պով պաշտ­պա­նում էր Հա­յաս­տա­նի «ապ­րի­լյան հե­ղա­փո­խու­թյու­նը», լսե­լով «Monsanto»-ի պլան­նե­րի մա­սին, հա­տուկ հայ­տա­րա­րու­թյամբ դի­մեց Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դին և նոր իշ­խա­նու­թյուն­նե­րին, որ «ոչ մի դեպ­քում չըն­դու­նեն «Monsanto»-ի գոր­ծա­կալ­նե­րին», և ման­րա­մաս­նո­րեն պատ­մեց մարդ­կու­թյան դեմ այդ մա­հաս­փյուռ ըն­կե­րու­թյան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին։
Այն­պես որ հարց է, թե ինչ պտուղ­ներ են հն­ձե­լու ՈՒկ­րաի­նա­յի հարևան­ներն այն բա­նից հե­տո, երբ Կիևի իշ­խա­նու­թյուն­նե­րը վեր­ջաց­նեն ա­մե­րի­կյան և այլ ըն­կե­րու­թյուն­նե­րին ուկ­րաի­նա­կան հո­ղա­հան­դե­րի ծախծ­խու­մը։ Դա վե­րա­բե­րում է ոչ միայն Ռու­սաս­տա­նին ու Բե­լա­ռու­սին, այլև ԵՄ-ի մի շարք ան­դամ եր­կր­նե­րի։ «Mon­san­to»-ի ին­չի՞ն են պետք ուկ­րաի­նա­կան սևա­հո­ղե­րը։ Դառ­նա­լով Արևմուտ­քի գյու­ղատն­տե­սա­կան գա­ղու­թը՝ ՈՒկ­րաի­նան ստիպ­ված կլի­նի առն­վազն վա­ճա­ռե­լու «Monsanto»-ին է­ժան ԳՁ ար­տադ­րանք ա­ճեց­նե­լու հա­մար։ Հաս­կա­նա­լի է, որ դա մի շարք բա­ցա­սա­կան հետևանք­ներ կու­նե­նա։ Նախ, այդ ար­տադ­րան­քի է­ժա­նու­թյու­նը կհան­գեց­նի ուկ­րաի­նա­կան գյու­ղատն­տե­սու­թյան վերջ­նա­կան ա­ղե­տի։ Տե­ղա­կան ար­տադ­րող­նե­րը դուրս կմղ­վեն ուկ­րաի­նա­կան, ռու­սա­կան, եվ­րո­պա­կան շու­կա­նե­րից։ Երկ­րորդ, ԳՁԱ-ն ինք­նըս­տին­քյան լուրջ հար­ցեր է ա­ռա­ջաց­նում սպա­ռող­նե­րի ա­ռող­ջու­թյան հա­մար նրա անվ­տան­գու­թյան ա­ռու­մով։ Եր­րորդ, ռու­սա­կան և այլ շու­կա­ներ ըն­կե­րու­թյան թա­փան­ցու­մը, որն ան­խու­սա­փե­լիո­րեն կհետևի ուկ­րաի­նա­կան է­ժան գյու­ղատն­տե­սա­կան ար­տադ­րան­քի ար­տադ­րու­թյա­նը, հա­ման­ման խն­դիր­ներ կս­տեղ­ծի և՛ Ռու­սաս­տա­նի, և՛ մյուս եր­կր­նե­րի հա­մար։ Այս­պի­սով, ուկ­րաի­նա­կան հո­ղե­րի վա­ճառ­քը «Mon­san­to» ըն­կե­րու­թյա­նը ի­րա­կան վտանգ է ոչ միայն ՈՒկ­րաի­նա­յի, այլև նրա բո­լոր հարևան­նե­րի հա­մար։
Դա­տե­լով ա­մեն ին­չից, «Mon­san­to»-ն ե­ղել է նաև ՈՒկ­րաի­նա­յում 2014 թ. ա­րյու­նոտ իշ­խա­նա­փո­խու­թյան նա­խա­ձեռ­նող­նե­րից ու հո­վա­նա­վոր­նե­րից մե­կը։ Այն ժա­մա­նակ­վա օ­րի­նա­կան կա­ռա­վա­րու­թյան և նա­խա­գահ Վիկ­տոր Յա­նու­կո­վի­չի տա­պալ­մամբ ըն­կե­րու­թյան շա­հագր­գռ­ված լի­նե­լու պատ­ճա­ռը բխում է վեր­ջի­նիս տն­տե­սա­կան շա­հե­րից։ Եվ դրա հետևում նկատ­վում է, ա­մե­նից ա­ռաջ «եր­րորդ աշ­խար­հի» եր­կր­նե­րի և նախ­կին ԽՍՀՄ-ի պե­տու­թյուն­նե­րի հաշ­վին, մո­լո­րա­կի բնակ­չու­թյան քա­նա­կը կր­ճա­տե­լու ուղ­ղու­թյամբ ա­մե­րի­կյան պլան­նե­րի ի­րա­կա­նաց­ման մեջ այդ ըն­կե­րու­թյան չա­րա­գու­շակ դե­րը։ 2013 թ. վեր­ջին Վ. Յա­նու­կո­վի­չը հրա­ժար­վեց մի­ջազ­գա­յին տա­րադ­րա­մա­յին հիմ­նադ­րա­մի ա­ռա­ջար­կած 17 մլրդ դո­լա­րի վար­կից և հա­մա­ձայ­նեց ռու­սա­կան 15 մլրդ դո­լա­րի օգ­նու­թյա­նը։ Այն ժա­մա­նակ ուկ­րաի­նա­կան օ­րեն­սդ­րու­թյունն ար­գե­լում էր ՈՒկ­րաի­նա­յի տա­րած­քը ԳՁ մշա­կա­բույ­սե­րի ա­ճեց­ման հա­մար օգ­տա­գոր­ծե­լը։ Երկ­րի կա­ռա­վա­րու­թյունն ար­դա­րա­ցիո­րեն կար­ծում էր, որ ա­ռանց ԳՁ սեր­մե­րի էլ ուկ­րաի­նա­կան գյու­ղատն­տե­սու­թյու­նը, պե­տա­կան անհ­րա­ժեշտ օ­ժան­դա­կու­թյամբ, ըն­դու­նակ է ար­դյու­նա­վե­տո­րեն զար­գա­նա­լու։ Սա­կայն ԱՄՆ-ի կա­ռա­վա­րող վեր­նա­խա­վը և «Monsanto»-ի տե­րերն այլ պլան­ներ ու­նեին ՈՒկ­րաի­նա­յի տա­րած­քի վե­րա­բե­րյալ։ Նրանց հա­մար ՈՒկ­րաի­նան ¥ինչ­պես նաև Ռու­սաս­տանն ու ողջ նախ­կին ԽՍՀՄ-ը¤ հիա­նա­լի տա­րա­ծու­թյուն էր փոր­ձար­կե­լու հա­մար ԳՁ ար­տադ­րան­քը, ո­րի հետևանք­նե­րը մարդ­կա­յին օր­գա­նիզ­մի և նրա սե­րունդ­նե­րի հա­մար դեռևս բա­ցա­հայտ­ված չեն։ Հայտ­նի չէ, թե ժա­մա­նա­կա­յին եր­կա­րատև հե­ռան­կա­րում ինչ է սպա­սում սնն­դի մեջ ԳՁԱ օգ­տա­գոր­ծած մարդ­կանց ու նրանց սե­րունդ­նե­րին։ Այդ բո­լոր հար­ցե­րը պա­տաս­խան չու­նեն։ Մինչ­դեռ 2013 թ. ըն­կե­րու­թյու­նը հայ­տա­րա­րել էր, որ նպա­տակ ու­նի ՈՒկ­րաի­նա­յում ընդ­լայ­նե­լու իր ներ­կա­յու­թյու­նը, ա­ռա­ջին հեր­թին, ե­գիպ­տա­ցո­րե­նի սեր­մե­րի շու­կա­յում։ Դրա հա­մար ո­րո­շել է գոր­ծա­րան կա­ռու­ցել ե­գիպ­տա­ցո­րե­նի սո­վո­րա­կան սեր­մե­րի ար­տադ­րու­թյան հա­մար։ Բայց ար­ժե՞ հա­վա­տալ այն ըն­կե­րու­թյա­նը, ո­րին բա­ժին է ընկ­նում ԱՄՆ-ի և աշ­խար­հի ԳՁ ար­տադ­րան­քի շու­կա­յի 80 %-ը։ ԳՁԱ-ի ներ­դր­ման գոր­ծու­նեու­թյու­նը «Monsanto»-ն բա­ցատ­րում է բա­րի նպա­տակ­նե­րով։ Իբր ա­մե­րի­կա­ցի բա­րի կա­պի­տա­լիստ­նե­րը շատ են ան­հան­գս­տա­ցած պա­րե­նա­յին այն վի­ճա­կով, ո­րին բախ­վում է մարդ­կու­թյունն իր թվա­քա­նա­կի ա­ճի պատ­ճա­ռով, զգում են այդ խն­դի­րը լու­ծե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։ Ի­րա­կա­նում այդ ըն­կե­րու­թյան գոր­ծու­նեու­թյու­նը մար­դա­տյաց փոր­ձար­կում է։
Ի դեպ, 2010 թվա­կա­նից հայտ­նի է, որ «Monsanto» ըն­կե­րու­թյան խո­շո­րա­գույն բաժ­նե­տե­րե­րից մե­կը ոչ ան­հայտ պա­րոն Բիլ Գեյթսն է։ Բազ­մա­մի­լիար­դա­տեր ա­մե­րի­կա­ցին հռ­չակ­վել է նրա­նով, որ չի թաքց­նում երկ­րագն­դի բնակ­չու­թյան թի­վը կր­ճա­տե­լու իր պլան­նե­րը։ Մաս­նա­վո­րա­պես, իր դա­սա­խո­սու­թյուն­նե­րից մե­կում նա հայ­տա­րա­րել է, որ «վե­րար­տադ­րո­ղա­կան ա­ռող­ջու­թյան բնա­գա­վա­ռում նոր պատ­վաս­տա­նյու­թե­րի, ա­ռող­ջա­պա­հու­թյան, ծա­ռա­յու­թյուն­նե­րի ա­ռա­ջըն­թա­ցի» շնոր­հիվ Երկ­րի բնակ­չու­թյու­նը կա­րող է կր­ճատ­վել 10-15 %-ով։ Ակն­հայ­տո­րեն հենց այն­պես չէ, որ Գեյթսն զգա­լի մի­ջոց­ներ է ներդ­նում ԳՁ ար­տադ­րան­քի ար­տադ­րու­թյու­նը և «եր­րորդ աշ­խար­հի» եր­կր­ներ նրա մա­տա­կա­րա­րում­նե­րը զար­գաց­նե­լու հա­մար։ Երկ­րագն­դի բնակ­չու­թյու­նը կր­ճա­տե­լու գոր­ծում ա­մե­րի­կա­ցի քաղ­գոր­ծիչ­նե­րի և գոր­ծա­րար­նե­րի շա­հագ­րգ­ռու­թյունն ակն­հայտ է։ «Նոր աշ­խար­հա­կար­գի» ջա­տա­գով­նե­րը հա­մա­րում են, որ «եր­րորդ աշ­խար­հի» եր­կր­նե­րում ծնե­լու­թյան չա­փա­զանց բարձր մա­կար­դա­կը և խոր­հր­դա­յին նախ­կին հան­րա­պե­տու­թյուն­նե­րի «ան­հար­մար» բնակ­չու­թյան առ­կա­յու­թյունն զգա­լի ան­հար­մա­րա­վե­տու­թյուն են ստեղ­ծում «ոս­կի մի­լիար­դի» եր­կր­նե­րի հա­մար։ ՈՒս­տի աշ­խար­հի բնակ­չու­թյան թի­վը կար­գա­վոր­ման կա­րիք ու­նի, այդ թվում՝ նաև ԳՁ ար­տադ­րան­քի, դե­ղա­գոր­ծա­կան հա­տուկ պատ­րաս­տուկ­նե­րի, եր­բեմն նաև ար­հես­տա­կա­նո­րեն ստեղծ­վող հա­մա­ճա­րակ­նե­րի և սո­վո­րա­կան պա­տե­րազմ­նե­րի մի­ջո­ցով։ Ինչ­պես տես­նում ենք, դա այն նույն Գեթսն էր, ո­րը 2017-ին աշ­խար­հին հրա­պա­րա­կայ­նո­րեն «նա­խազ­գու­շաց­նում էր» ա­պա­գա ինչ-որ «մա­հա­բեր հա­մա­ճա­րա­կի» մա­սին, իսկ 2020-ին ակ­տի­վա­ցավ ու «բա­ցա­հայտ­վեց» իբրև կո­րո­նա­վի­րու­սից ինչ-որ «հա­մափր­կիչ» պատ­վաս­տա­նյու­թի սե­փա­կա­նա­տեր։ Դե ինչ, կար­ծես թե ա­մեն ինչ տեղն ըն­կավ, այն­պես չէ՞...
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 8797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ