Կորոնավիրուսը կենսաբանական պատերա՞զմ է
31.03.2020 | 01:10
Ըստ էության, ավելացնելու բան չկա։ Ինչ վերաբերում է Չինաստանին (իսկ կորոնավիրուսի բռնկումն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ )մարտի 11-ին հայտարարել է համաճարակ), ապա այնտեղ էլի ինչ-որ բան է եղել։ Մենք ոչինչ չենք պնդում, ինչպես և իրանցի գեներալներն առայժմ չեն պնդում։ Սակայն փետրվարի 6-ին համաշխարհային տեղեկադաշտում սկսեց մի անհավանական վարկած տարածվել։ Ինչպես հաղորդել է թուրքական «Faktxeber» համացանցային լրատվամիջոցը, ՉԺՀ-ն հետաքրքիր տնտեսական մարտավարություն է կիրառել և մի քանի օրում վաստակել ավելի քան 20 մլրդ դոլար։ Բացի դրանից, վերադարձրել է հենց սեփական չինական մենատիրությունների բաժնետոմսերի մոտ 30 %-ը։ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը գեղեցիկ կերպով հիմարացրել է ԵՄ-ը և Ամերիկան։ Փորձենք «Faktxeber»-ի օգնությամբ Հայաստանի քաղաքացիներին բացատրել, թե որն է կորոնավիրուսի ծագման նոր վարկածի էությունը։ Պարզվում է, որ նախկինում չինական տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի մի մասը պատկանում էր արտասահմանցի, հիմնականում՝ ամերիկացի ու եվրոպացի ներդրողներին, իսկ դա նշանակում է, որ ծանր ու քիմիական արդյունաբերության եկամուտների գրեթե կեսը գնում էր ոչ թե Չինաստանի գանձարան, այլ Արևմուտքի «ֆինանսական շնաձկների» հաշիվներին։ Եվ, ինչպես ենթադրում է լրատվամիջոցը, նաև Իսրայելի որոշ քաղաքացիների հաշիվներին...
ՈՒհանի իրադրության կապակցությամբ չինական դրամը՝ յուանը, սկսեց կտրուկ անկում ապրել, բայց ՉԺՀ-ի կենտրոնական բանկը ոչինչ չէր անում յուանի փոխարժեքը պահելու համար։ Նույնիսկ լուրեր տարածվեցին, թե Չինաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար դիմակներ չունի։ Այդ լուրերը Սի Ցզինպինի այն հայտարարությունները, թե ինքը պատրաստ է պաշտպանելու ՈՒհանի բնակչությանը, հանգեցրին Չինաստանի տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի գնի մեծ անկման, և արևմտյան ու իսրայելական «ֆինանսական շնաձկներն» սկսեցին բաժնետոմսերը վաճառել, քանի դեռ նրանք լրիվ չեն արժեզրկվել։ Սի Ցզինպինն այդ ժամանակ սպասեց մի շաբաթ և միայն ժպտում էր մամուլի կոնֆերանսների ժամանակ, իսկ երբ գինն ընկավ թույլատրելի ամեն մակարդակից ներքև, նա կարգադրեց միաժամանակ գնել եվրոպացիների, ամերիկացիների և իսրայելցիների բաժնետոմսերը։ Մինչ այդ «շնաձկները» գլխի ընկան, որ իրենց խաբել են, արդեն ուշ էր. բաժնետոմսերը Չինաստանի ղեկավարության ձեռքում էին։ Բացի այն, որ Չինաստանն այդ օրերին ոչ միայն 20 մլրդ դոլար վաստակեց, այլև վերադարձրեց իր ընկերությունների բաժնետոմսերը։ Եվ այժմ տեխնիկայի ու քիմիայի եկամուտը մնալու է Չինաստանում, յուանը բարձրանալու է ինքնըստինքյան, նրա պաշտպանության համար պետք չէ ծախսել երկրի ոսկու և տարադրամի պաշարները, իսկ «ֆինանսական շնաձկները» ձեռնունայն մնացին։ Հաշված րոպեների ընթացքում նրանցից «ջրի գնով» գնեցին միլիարդավոր դոլարների եկամուտ բերող բաժնետոմսերը։ Արժեթղթերի շուկայի պատմության մեջ դեռ նման փայլուն գործողություն չէր եղել, պնդում են «Faktxeber»-ի փորձագետները։
Մենք կավելացնեինք ահա թե ինչ։ Խնդիրը միայն այն չէ, թե հնարավոր է, որ «կորոնավիրուսի շնորհիվ» Չինաստանը 20 մլրդ դոլար է վաստակել, ինչպես նաև տեխնոլոգիաների ու քիմիայի բնագավառներում վերադարձրել իր օբյեկտների բաժնետոմսերի հսկիչ փաթեթները։ Կարևորը նաև այն է, որ վերադարձնելով այդ հսկողությունը՝ ՉԺՀ-ն ԱՄՆ-ին ու Իսրայելին զրկել է անհրաժեշտ «Իքս ժամին» Չինաստանի, ասենք, տեխնոլոգիական ընկերությունների ոլորտը կաթվածահարելու հնարավորություններից։ Այսինքն՝ Չինաստանի ողջ տնտեսությունը կազմալուծելու հնարավորությունից։ Ահա թե իրականում ինչ է նշանակում «Faktxeber»-ի տեղեկատվությունը։ Այնուամենայնիվ, դա պետք է ընդունել այսպիսի վերապահությամբ. «Եթե, իհարկե, այդ տեղեկատվությունը հավաստի է»։
Այսօր կորոնավիրուսը հաղթականորեն ընթանում է առաջ ողջ մոլորակով։ Դա արդեն նման չէ միայն Չինաստանի իշխանությունների «հաջողված գործողության»։ Վարակի դեպքեր են գրանցված արդեն աշխարհի 199 երկրներում, Իտալիան ռեկորդակիր է կորոնավիրուսից մահացածների քանակով։ Վարակվածների քանակը սրընթաց ավելանում է ԱՄՆ-ում։ Վիրուսից զերծ չեն մնացել Ռուսաստանը, մեր հարևան 4 երկիրը։ Իրանը չի էլ թաքցրել, որ էպիկենտրոնը եղել է Ղում քաղաքը՝ աշխարհի շիաների ուխտագնացության կենտրոնը։ Իրանի քաղաքացիներին վարակել է «հարևան երկրներից մեկից» եկած զբոսաշրջիկը, հայտնել են իրանական իշխանությունները։ Այստեղ մենք դադար կտանք...
Երբ հրապարակավ հանդես է գալիս ԱՀԿ-ն, դա իրական վտանգի նշան է դառնում։ Այդպես է եղել Ասիայի, Աֆրիկայի մի շարք երկրներում։ Այժմ կարծես այլ պատկեր է. կորոնավիրուսը տարածվել է և՛ Եվրոպայում, և՛ Ամերիկայում։ ՈՒստի այն «հեքիաթները», թե իբր չինացիներն ուտում են «շարժվող ամեն բան», և հենց դրանից է ամեն ինչ Չինաստանից սկսվել, արդեն ակնհայտ կեղծիք են թվում։ Եկեք ուշադրություն դարձնենք. Ֆրանսիայում հանկարծ սկսեցին խոսել, որ հարկավոր է վերացնել ՆԱՏՕ-ն և նրա փոխարեն պաշտպանական դաշինք կազմել... Ռուսաստանի հետ, ու դրանից մեկ-երկու շաբաթ հետո Ֆրանսիայում կորոնավիրուս հայտնաբերվեց։ Իտալիայում Եվրամիությանը պաշտոնապես կոչ արեցին դուրս գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից, և կրկին մեկ-երկու շաբաթ հետո հայտնաբերվեց այդ վիրուսը։ Այդ «ցուցակից» դուրս են մնում ԱՄՆ-ը և Իսպանիան, բայց դա՝ միայն առաջին հայացքից։ Այդ երկրների ներսում էլ բազմաթիվ խնդիրներ ու հարցական նշաններ կան։
Հայաստանը պարզապես չի կարող իրեն համամոլորակային տարածությունից դուրս զգալ։ Ահա թե ինչու մեր երկրում և՛ հետաքրքրություն, և՛ վախ կա այդ կորոնավիրուսի հետ կապված իրադրության զարգացման նկատմամբ։ ԱՄՆ-ը, ինչպես գիտի ողջ աշխարհը, ֆաշիստական Գերմանիայից ժառանգել է «մարդկային հումքի» հետ աշխատելու բոլոր տեխնոլոգիաները. և՛ տանջանքները, և՛ կենսաբանական, և՛ կլիմայական, և՛ հոգեբանական զենքերը։ Եվ միջազգային հանրությունը վաղուց լռելյայն համարում է, որ բոլոր անհայտ հիվանդությունները, օրինակ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, ծնվում են լաբորատորիաներում և կարող են կողմնորոշված լինել դեպի մարդը։ Փետրվարի սկզբներին արդեն տարածվում էր, թեկուզ ոչ պաշտոնական մակարդակով, այն միտքը, որ կորոնավիրուսը գենետիկ, կենսաբանական զենքի նոր տեսակ է։ Համարվում էր, որ դա զենք է միայն չինացիների դեմ, որովհետև Չինաստանն այսօր իսկապես ԱՄՆ-ի գլխավոր տնտեսական մրցակիցն է։ Բայց ինչ-որ բան կասկածներ է հարուցում, թե Իրա՞նն այստեղ ինչ գործ ունի։ Հազիվ թե Ղում գնացած վիրուսակիր ուխտագնացը չինացի լինի, թեև Չինաստանում կան մուսուլմաններ։ Բայց նրանք ոչ չինացի են, ոչ շիա...
Ճիշտ է, հիմա գրում են, որ կարծես թե կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստանյութ կա։ Եվ այստեղ հիշեցինք ամերիկա-գերմանական «V-ն նշանակում է վենդետա» գեղարվեստական կինոնկարը։ Սյուժեն դասական ամերիկյան է, չնայած գործողությունը կատարվում է կարծես Անգլիայում։ «Ինչ-որ» քաղգործիչներ վարակում են աշխարհը՝ սկսելով իրենց գլխավոր թշնամուց, այնուհետև սկսում են բոլորին վաճառել վաղօրոք պատրաստված կախարդական հաբերը։ Մի ծանր պահի համադարման են դուրս հանում։ Վարակողներն ու հաբեր արտադրողները մի «թիմ» են, մի հանցախումբ՝ սկսած երկրի ղեկավարներից... Համեմատենք կորոնավիրուսի իրավիճակի հետ։ Այդքան կարճ ժամանակում գործուն պատվաստանյութ ստեղծելը շատ քիչ է հավանական, եթե իսկապես ոչ ոք չէր սպասում հենց այդ վիրուսի տարածման բռնկում։ Մնացածի մասին թող ընթերցողները դատեն և պատասխան փնտրեն այն հարցին, թե դա համաճարա՞կ է, թե՞, այնուամենայնիվ, կենսաբանական պատերազմ։ Մենք ոչինչ չենք պնդում կամ ենթադրում, բայց հիշեցնում ենք իրանցի գեներալ Ջալալիի ասածը. «Անհրաժեշտ են հետագա լաբորատոր փորձեր՝ հասկանալու համար, թե դա պատերա՞զմ է»։ Սակայն խորհուրդ ենք տալիս՝ դիտեք «V-ն նշանակում է վենդետա» կինոնկարը...
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ