Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Գերմանական պարադոքս՝ կորոնավիրուսի դեմ

Գերմանական պարադոքս՝ կորոնավիրուսի դեմ
26.03.2020 | 09:38

Գերմանիայում համաճարակի զարգացման ամենօրյա վիճակագրության ընթերցումը հասարակական առողջապահության մասնագետների հետաքրքրությունն է հարուցում: Ինչու՞ Հռենոսից այն կողմ այդքան ցածր է հիվանդների մահացության մակարդակը: Ջոն Հոպկինսի համալսարանի երեքշաբթի հրապարակած վերլուծության համաձայն՝ կորոնավիրուսից մահացել է130 գերմանացի, համեմատեք Ֆրանսիայի 860-ի ու Իտալիայի 6077-ի հետ, մինչդեռ Գերմանիայում վարակվածները ավելի շատ են (30 000, իսկ Ֆրանսիայում՝ 20149): Եթե համադրենք բնակչության թվի հետ, Հռենոսից այն կողմ 10 000 բնակչից 1,5 է կորոնավիրուսից մեռնում: Իտալիայում՝ 101-ը, Իսպանիայում՝ 49-ը, Ֆրանսիայում՝ 13-ը գրում է Պիեռ Ավրիլը Le Figaro-ում: «Այս երևույթը կարելի է բացատրել մի քանի հիպոթեզներով, բայց դրանք միայն ենթադրություններ են»՝ ասում է Ռոբերտ Կոխի ինստիտուտի աշխատակից Սյուզաննա Գլասմահերը: Նախընտրելի հիպոթեզներից մեկը վաղ բացահայտման քաղաքականությունն է, որ թույլ է տվել արագ գտնել վարակակիրներին ռիսկի խմբերին և նվազեցնել հնարավոր բարդացումները: «Գրանցված բժիշկների ասոցիացիայի (KBV) տվյալներով՝ ամեն օր Գերմանիայում 12 000 տեստավորում է արվում, այդ ծավալը հեռու է իրական օգտագործումից, չնայած գործընթացի պարզությանն ու տրամադրման պայմանների ճկունությանը: Եթե այլ երկրներում տեստերը նախատեսված են ռիսկի խմբերի համար, տրամաբանական է, որ մահացության մակարդակը բարձր է»՝ ասում է Վաշինգտոնի համալսարանի վարակաբան Բեն Կերը:


Կա ևս մեկ հիպոթեզ, որ պնդում է տարածման նշանակալից օջախի ծագումը երիտասարդ ու առողջ գերմանացիներից է, որ վարակվել են Իտալիայում ու Տիրոլում ձմեռային արձակուրդների ժամանակ: Բայց այս պնդումը չունի լուրջ վիճակագրական տվյալներ՝ զգուշացնում են փորձագետները: Բայց փաստը մնում է փաստ, որ մինչև հիմա հիվանդացածներն ավելի շատ երիտասարդներն են՝ նշում է Կոխի ինստիտուտը, իսկ նրանք պաթոլոգիկ սրացումների քիչ են ենթակա: Համբուրգի համալսարանական կլինիկայի վարակիչ հիվանդությունների բաժնի վարիչ Մերիլին Ադոն ընդգծում է Գերմանիայում վերակենդանացման բաժինների մեծ թողունակությունը: «Առողջապահության մեր համակարգը, թերևս, աշխարհում լավագույններից է»՝ վերջերս հաճույքով ասել է Անգելա Մերկելը: «Բազում գործոններ կան, այդ թվում՝ տարիքը, առողջապահության համակարգի որակը, բնակչության խտությունը»՝ ամփոփում է Ցյուրիխի համալսարանի բժշկական վարակաբանության ինստիտուտի տնօրեն Կարին Մյոլինգը: Բայց մասնագետները նաև ընդգծում են, որ Գերմանիան դեռ համաճարակի սկզբում է, ապագայում կորոնավիրուսը կարող է ընդգրկել ավելի տարիքով մարդկանց: Գերմանացիների 21% -ը մեծ է 65 տարեկանից, այսինքն՝ Գերմանիան Եվրոպայի ամենածեր բնակչություն ունեցող երկրներից է, զիջելով՝ Իտալիային ու առաջ անցնելով Ֆրանսիայից: «Համաճարակի զարգացման հետ մահացության մակարդակը կարող է փոխվել»՝ եզրակացնում է Սյուզաննա Գլասմահերը Կոխի ինստիտուտից:
Պիեռ Ավրիլ, Le Figaro


Հ.Գ. Երեկ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քննարկում էր կորոնավիրուսի պատճառով պատգամավորներին արձակուրդ գնալու հարցը; Բրեկզիտը քիչ էր Բորիս Ջոնսոնին, կորոնավիրուսն էլ ավելացավ: Պարզվեց՝ կորոնավիրուսով վարակվել է արքայազն Չառլզը, իսկ կինը՝ Կամիլան, ոչ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9356

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ