Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ֆեյս­բու­քից դուրս ի­րա­կա­նու­թ­յու­նում հար­ցե­րը ֆեյք լու­ծում­ներ չեն ըն­դու­նում

Ֆեյս­բու­քից դուրս ի­րա­կա­նու­թ­յու­նում հար­ցե­րը ֆեյք լու­ծում­ներ չեն ըն­դու­նում
10.03.2020 | 00:40
Մար­տի 8-ն էլ ան­ցավ: Չգի­տես ին­չու՝ ոչ ոք չի խո­սում, որ սկս­վել է կա­նանց մե­կամ­սյա­կը: Հա­մա­րյա մո­ռաց­ված ա­վան­դույթ: Ամ­բողջ աշ­խար­հում հի­մա կա մեկ զբաղ­մունք՝ պայ­քար կո­րո­նա­վի­րու­սի դեմ: Թա­գա­կիր վա­րա­կը մահ­վան ե­ղա­նով շր­ջում է աշ­խար­հում ու գոհ է իր մա­հա­ցու ճա­նա­պար­հոր­դու­թյու­նից: Կա մխի­թա­րու­թյուն՝ կո­րո­նա­վի­րու­սը հասց­րել է մու­տա­ցիա ա­նել ու բա­ժան­վել եր­կու խմ­բի. մե­կը, որ մնա­ցել է Չի­նաս­տա­նում, ծանր ու կար­ճատև է, մյու­սը, որ շր­ջում է աշ­խար­հում, ա­րագ տա­րած­վող է, բայց անց­նում է թեթև ու լե­տալ ելք չու­նի:
Ա­վիաըն­կե­րու­թյուն­ներն այս տա­րի կա­րող են 100 մի­լիարդ դո­լա­րի ե­կա­մուտ կորց­նել տոմ­սե­րի պա­հան­ջար­կի կտ­րուկ անկ­ման պատ­ճա­ռով: Ե­կա­մուտ­նե­րի հնա­րա­վոր կո­րուստ­նե­րը տա­տան­վում են 63-113 մի­լիարդ դո­լա­րի մի­ջա­կայ­քում: Սանկտ Պե­տեր­բուր­գի ա­մե­նա­մյա տն­տե­սա­կան ֆո­րու­մը չե­ղարկ­վել է: Իս­րա­յե­լի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Նաֆ­տա­լի Բե­նեթն ար­գե­լել է Բեթ­ղե­հեմ ելքն ու մուտ­քը կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման սպառ­նա­լի­քի պատ­ճա­ռով: Պա­ղես­տի­նի նա­խա­գահ Մահ­մուդ Ա­բա­սը մեկ ամ­սով ար­տա­կարգ դրու­թյան ռե­ժիմ է հայ­տա­րա­րել, վար­չա­պետ Մու­հա­մեդ Շտե­յան 30 օ­րով փա­կել է ու­սում­նա­կան բո­լոր հաս­տա­տու­թյուն­նե­րը: ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փը հա­մոզ­ված է, որ կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կա­րող է ո­րո­շա­կի վնաս հասց­նել ԱՄՆ տն­տե­սու­թյա­նը, բայց հույս ու­նի, որ հա­մա­ճա­րա­կը եր­կար չի տևի: ԵԽԽՎ 38-րդ նս­տաշր­ջա­նը Ստ­րաս­բուր­գում չե­ղարկ­վել է: Տո­կիո­յի Օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի չե­ղար­կու­մից Ճա­պո­նիա­յի տն­տե­սու­թյու­նը 74,2 մի­լիարդ դո­լա­րի կո­րուստ կու­նե­նա, վա­րակ­ված­նե­րի թի­վը Ճա­պո­նիա­յում անց­նում է 1000-ը, մա­հա­ցած­նե­րի­նը` 12-ը: ԱՀԿ-ի փո­խանց­մամբ՝ կո­րո­նա­վի­րու­սի դեպք է գրանց­վել 101 երկ­րում, վա­րակ­ված­նե­րի թի­վը հա­սել է 105586: Կո­րո­նա­վի­րու­սը մտել է Բուլ­ղա­րիա, Կոս­տա Ռի­կա, Մոլ­դո­վա, Գվիա­նա, Մալ­դիվ­ներ, Մալ­թա, Ֆա­րե­րյան կղ­զի­ներ, Մար­տի­նի­կա: Հա­րա­վա­յին Կո­րեա­յում 7000 մարդ է հի­վանդ, մա­հա­ցել է 46-ը: Ի­տա­լիա­յում հի­վանդ է 4636-ը, մա­հա­ցել է 197-ը, Ի­րա­նում հի­վանդ է 6000-ը, մա­հա­ցել է 145-ը: Ի­տա­լիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րը փա­կել են Լոմ­բար­դիան՝ Մի­լա­նը, 14 շր­ջան­ներ, Վե­նե­տի­կը: Մուտ­քի և ել­քի սահ­մա­նա­փա­կում­նե­րի ո­րո­շու­մը ստո­րագ­րել է վար­չա­պետ Ջու­զե­պե Կոն­տեն: Վրաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սա­կիր են 13-ը: Ադր­բե­ջա­նում գրանց­վել է վա­րակ­ման 9 դեպք, Ռու­սաս­տա­նում՝ 15։ Մխի­թա­րում է ՀՀ ԿԲ-ն. «ՀՀ Կենտ­րո­նա­կան բան­կը ու­շա­դիր հետևում է կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով տե­ղի ու­նե­ցող հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սա­կան զար­գա­ցում­նե­րին։ Այս պա­հի գնա­հա­տա­կան­նե­րի հա­մա­ձայն ակն­կալ­վում է, որ այդ ազ­դե­ցու­թյուն­նե­րը թե հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սու­թյան, և թե ՀՀ տն­տե­սու­թյան վրա կլի­նեն կար­ճա­ժամ­կետ։ Այ­նուա­մե­նայ­նիվ, ԿԲ-ն մշ­տա­դի­տար­կում է հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սու­թյան, ֆի­նան­սա­կան և ապ­րան­քա­հում­քա­յին շու­կա­նե­րի զար­գա­ցում­նե­րը և գնա­հա­տում է այն կար­ճա­ժամ­կետ ազ­դե­ցու­թյուն­նե­րը, ո­րոնք կա­րող են գրանց­վել ՀՀ տն­տե­սու­թյան վրա։ Անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում ԿԲ-ն մշ­տա­պես պատ­րաստ է ար­ձա­գան­քել՝ ա­պա­հո­վե­լով գնե­րի և ֆի­նան­սա­կան կա­յու­նու­թյու­նը ՀՀ-ում»։ Փաս­տո­րեն՝ ոչ կո­րո­նա­վի­րու­սը, ոչ նավ­թի գնան­կու­մը Հա­յաս­տա­նի հա­մար կարևոր չեն: Ֆե­նո­մե­նալ է: Թու-թու: Հա­յաս­տա­նում մար­տի 1-ին գրանց­վել է վա­րակ­վե­լու միակ դեպ­քը։ Ծաղ­կա­ձո­րի «Գոլ­դեն Փե­լե­սից» տագ­նա­պա­լի լու­րեր չկան, ե­րեկ­վա­նից վերս­կս­վե­ցին դա­սե­րը: Շա­րու­նա­կեք լվաց­վել ու մի համ­բուր­վեք՝ ում էլ հան­դի­պեք: Թերևս թա­գա­կիր վի­րու­սի դեմ ա­մե­նա­զո­րեղ պաշտ­պա­նու­թյու­նը «թու-թուն» է, թեև տրա­մա­բա­նու­թյու­նը թե­լադ­րում է, որ վա­րա­կա­կիր­նե­րը հայտ­նի չեն դառ­նում, ո­րով­հետև ե­թե դու չես ե­կել կամ չես շփ­վել Չի­նաս­տա­նից, Ի­րա­նից, Ի­տա­լիա­յից, քեզ­նով ոչ ոք չի հե­տաքր­քր­վում:
Ինչ­պես ոչ ոք ա­ռանձ­նա­պես չի հե­տաքր­քր­վում… հան­րաք­վեով: Իսկ պաշ­տո­նա­կան քա­րո­զար­շա­վը սկս­ված է: Սկան­դալ­ներ էլ ար­դեն կան: Գործ­նա­կա­նում՝ ոչ հան­րաք­վեի, այլ վար­չա­պե­տի վե­րա­բե­րյալ: Նի­կոլ Փա­շի­նյա­նը շա­րու­նա­կում է կրեա­տի­վի իր կրեա­տիվ ըն­կա­լու­մը ներդ­նել ի գործ, ու ոչ բո­լորն են նրան ըն­կա­լում: Իս­կա­պես՝ ար­դյու­նա­վե­տու­թյան տե­սա­կե­տից մեծ հարց է՝ ճի՞շտ է, որ վար­չա­պե­տը գոր­ծը թո­ղած՝ շր­ջում է փո­ղոց­նե­րում, տնե­րով ու մետ­րո­յով, և բա­ժա­նում քա­րոզ­չա­կան նյու­թեր: Նույ­նը հան­գիստ կա­րող էին ա­նել «Ա­յո»-ի շտա­բի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը:
Ոչ մի վս­տա­հու­թյուն, որ ե­թե գր­քույկ ես ստա­ցել վար­չա­պե­տից, «ա­յո» ես քվեար­կե­լու, իսկ ե­թե ու­րի­շից՝ «ոչ»: Ստաց­վում է՝ պե­տու­թյան ղե­կա­վա­րը այն­քան պա­րապ է, որ մայ­րա­քա­ղա­քով քա­ղա­քա­կան զբո­սանք­նե­րի լի­քը ժա­մա­նակ ու­նի: Սա նոն­սենս կլի­ներ, ե­թե նա իս­կա­պես Օ­ՐԱ­ԿԱՐԳ ու­նե­նար: Օ­րա­կարգ՝ գո­նե սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեի կազ­մա­կերպ­ման վե­րա­բե­րյալ: Մաս­նա­վո­րա­պես՝ տե­ղա­մա­սա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի ձևա­վոր­ման: Նոն­սենս չէ՞, որ հետ­հե­ղա­փո­խա­կան, ՆՈՐ Հա­յաս­տա­նում ՏԸՀ-նե­րը մնում են ՀԻ­ՆԸ: Այ­սինքն՝ «նա­խորդ հան­ցա­վոր ռե­ժի­մի» բո­վով ան­ցած ու ընտ­րա­կեղ­ծա­րա­րու­թյան դա­սըն­թա­ցը յու­րաց­րած մար­դիկ: Նոն­սենս չէ՞, որ ՆՈՐ Հա­յաս­տա­նում չեն գտն­վել բա­վա­րար թվով ար­տո­նա­գիր ու­նե­ցող­ներ: Այ­սինքն՝ հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո ժո­ղովր­դա­վա­րու­թյան ու ընտ­րա­կան ինս­տի­տուտ­նե­րի վե­րա­կա­ռուց­ման մա­սին միայն ապ­րիո­րի պա­հանջ­ներ են հն­չել, ԳՈՐԾ չի ե­ղել: Նոն­սենս չէ՞, որ ՍԴ կազ­մը փո­խե­լու հա­մար հան­րաք­վե է ար­վում ու կազ­մա­կեր­պի­չը ՀԻՆ ԿԸՀ-ն է: Օ­րի­նակ՝ ին­չո՞վ է ան­վս­տա­հե­լի Հրայր Թով­մա­սյա­նը, բայց վս­տա­հե­լի Տիգ­րան Մու­կու­չյա­նը: Հա­մե­նայն դեպս՝ փո­փո­խու­թյուն­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյան տրա­մա­բա­նու­թյու­նը թե­լադ­րում է, որ ԿԸՀ-ն՝ ու­նե­նա­լով ընտ­րա­կեղ­ծա­րա­րու­թյան ա­վե­լի մեծ փորձ ու հնա­րա­վո­րու­թյուն­ներ, ա­ռա­ջի­նը պի­տի կազ­մա­փոխ­վեր: Բայց տրա­մա­բա­նու­թյու­նը Հա­յաս­տա­նում քմա­հաճ տի­կին է, որ ու­նի ու­րույն պատ­կե­րա­ցում­ներ իր ու շր­ջա­պա­տի մա­սին: Եվս մեկ հարց՝ իսկ ի՞նչ վի­ճա­կում են ընտ­րա­ցու­ցակ­նե­րը: Ե­թե ճիշտ է, որ յու­րա­քան­չյուր ընտ­րա­տե­ղա­մա­սում «ոչ»-ն ու­նի 5 ներ­կա­յա­ցու­ցիչ, իսկ «ա­յո»-ն՝ 2, ճի՞շտ է, որ վար­չա­պե­տը ա­պա­վի­նում է «ա­յո» ա­սող ընտ­րող­նե­րի թվի մե­ծաց­մա­նը: Կամ՝ ճի՞շտ է, որ Հա­յաս­տա­նը գործ­նա­կա­նում ան­տե­սում է մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի վե­րա­բեր­մուն­քը, թե՞ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հենց այդ հար­ցով է Բրյու­սել մեկ­նել: Հարց՝ իսկ Նի­կոլ Փա­շի­նյա­նից բա­ցի Հա­յաս­տա­նում կա՞ որևէ այլ պաշ­տո­նյա, թե ա­մեն տեղ ու ա­մեն ին­չի ո­րո­շողն ու պա­տաս­խա­նա­տուն միայն նա է:
Իսկ նա էլ իր 1+1+…-ը հա­մա­րում է բո­լոր հար­ցե­րի լուծ­ման բա­նաձև, ֆեյս­բուքն էլ՝ մի­ջոց: Օ­րի­նակ, երբ քա­րո­զար­շա­վի 20-րդ օ­րը գնում է Ստե­փա­նա­վան, ֆեյս­բու­քով քա­ղա­քա­ցի­նե­րին կոչ է ա­նում ի­րենց մի­ջա­վայ­րում զբաղ­վել «Ա­յո»-ի քա­րոզ­չու­թյամբ. «Ի­մաս­տը հետևյալն է, որ աշ­խա­տան­քի վայ­րում «Ա­յո»-ի կողմ­նա­կի­ցը գտ­նի մեկ ու­րիշ «Ա­յո»-ի կողմ­նա­կից, եր­կու­սով գտ­նեն եր­րոր­դին, ե­րե­քով չոր­րոր­դին, չոր­րոր­դով հին­գե­րոր­դին և այս­պես շա­րու­նակ, և ցան­ցա­յին քա­րոզ­չու­թյուն ի­րա­կա­նաց­նեն այն փոքր ժա­մա­նա­կա­հատ­ված­նե­րում, ո­րը կա­ռա­ջա­նա աշ­խա­տան­քի և այլ գոր­ծե­րի ըն­թաց­քում»: Փաս­տա­ցի՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը քա­րոզ­չու­թյու­նը հա­մադ­րում է վար­չա­պե­տի աշ­խա­տան­քի հետ, այ­լա­պես չէր ստու­գի ու գո­վազ­դի Ստե­փա­նա­վա­նի դենդ­րո­պարկ տա­նող ճա­նա­պարհ­նե­րը: Բայց այդ հա­մադ­րու­թյու­նը շրջ­վում է իր դեմ: Ոչ թե քա­րո­զիչ, այլ վար­չա­պե­տին հան­դի­պող ՀՀ հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րը նրան դի­մում են խնդ­րանք­նե­րով, ու նա պա­տա­սա­խա­նում է. «Ա­ռողջ տղա­մարդ ես, գնա աշ­խա­տիր, քո տան հար­ցը, քո հա­ցի հար­ցը լու­ծիր»: Վա­գոն տնա­կում ապ­րող կուր­թան­ցին «ա­յո» կա­սի՞ հան­րաք­վեում: Թե­պետ սկզ­բուն­քո­րեն Նի­կոլ Փա­շի­նյա­նը ճիշտ է, բայց ապ­րիո­րի ճիշտ լի­նելն ու կյան­քում ճիշտ լի­նե­լը բախ­վում են ի­րար ու դառ­նում փա­կու­ղի: Դա Ֆեյս­բու­քից դուրս ի­րա­կա­նու­թյունն է, որ­տեղ հար­ցե­րը ֆեյք լու­ծում­ներ չեն ըն­դու­նում: Ֆեյս­բու­քում կա­րող ես ա­սել՝ աղ­քա­տու­թյու­նը հա­նիր գլ­խիցդ, կյան­քում աղ­քա­տու­թյու­նը գլ­խից դուրս, թե ներս, աշ­խա­տանք է պա­հան­ջում ու վար­ձատ­րու­թյուն: Միով բա­նիվ՝ տն­տե­սա­կան ռեալ հե­ղա­փո­խու­թյուն: Այդ­պի­սին է դա­ժան տրա­մա­բա­նու­թյու­նը, վար­չա­պետն ու կա­ռա­վա­րու­թյու­նը պար­տա­վոր չեն կուր­թան­ցուն կամ որևէ մե­կին տնա­կի փո­խա­րեն տուն տալ, բայց պար­տա­վոր են ա­պա­հո­վել աշ­խա­տան­քով, որ իր տան հար­ցը ինք­նու­րույն լու­ծի՝ իբրև ա­ռողջ տղա­մարդ: Այդ­պես է հան­րաք­վեից ա­ռաջ, այդ­պես է լի­նե­լու հան­րաք­վեից հե­տո:
Ինչ­քան ձայն հա­վաք­վի ու չհա­վաք­վի: Եվ քա­րո­զար­շա­վի մնա­ցած օ­րե­րին «Ա­յո»-ի շտա­բը պետք է պատ­րաստ լի­նի պա­տաս­խա­նել ոչ միայն ՍԴ-ին, այլև ՀՀ հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րի կյան­քին վե­րա­բե­րող հար­ցե­րի, ա­վե­լի ստույգ՝ կյան­քի փո­փո­խու­թյուն­նե­րին, ո­րով­հետև ՆՈՐ Հա­յաս­տա­նը ապ­րում է միայն Ֆեյս­բու­քում՝ լայ­վե­րով: ՈՒ ֆեյ­քե­րով, ո­րոնց տա­րա­ծած ա­տե­լու­թյունն ու թշ­նա­ման­քը հո­դա­բաշխ պատ­ճառ ու բա­ցատ­րու­թյուն չու­նեն, բա­ցի՝ վախն ու թու­լու­թյու­նը:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Լի­բա­նա­նը դե­ֆոլտ հայ­տա­րա­րեց: Սաու­դյան Ա­րա­բիա­յում հեր­թա­կան հե­ղաշր­ջումն է կամ ար­վում, կամ՝ կանխ­վում: Իս­րա­յե­լում Բե­նիա­մին Նե­թա­նյա­հուն նո­րից չի կա­րո­ղա­նում կա­ռա­վա­րու­թյուն ձևա­վո­րել: Ա­լիևը Հա­յաս­տա­նի սահ­ման­ներն է գն­դա­կո­ծում ու պայ­քա­րում քար­տեզ­նե­րի դեմ, որ­տեղ Բա­քու գրած չկա, բայց կա ՈՒ­ՐԱՐ­ՏՈՒ: Էր­դո­ղա­նից հա­շիվ են պա­հան­ջում, թե ին­չու են ի­րենց որ­դի­նե­րը կռ­վում ու զոհ­վում հարևան երկ­րում: Էր­դո­ղանն ի­րեն է հաղ­թող հայ­տա­րա­րում, Պու­տինն՝ ի­րեն: Բա­շար Ա­սա­դը պատ­րաստ­վում է ապ­րի­լի 13-ի ընտ­րու­թյուն­նե­րին: Հենց Հա­յաս­տա­նը հայ­տա­րա­րեց, որ Վրաս­տա­նում մաս­նակ­ցե­լու է ՆԱ­ՏՕ-ի զո­րա­վար­ժու­թյուն­նե­րին, ՀՀ-ում ՌԴ դես­պա­նը գնաց Պնա­խա­րա­րին հան­դի­պե­լու: Պաշ­տո­նա­պես հա­մար­վում է, որ Մոսկ­վա­յում Պու­տինն ու Էր­դո­ղա­նը հա­սան հրա­դա­դա­րի՝ մար­տի 6-ից դա­դա­րեց­նե­լու ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, 6-կի­լո­մետ­րա­նոց անվ­տան­գու­թյան գո­տի ստեղ­ծե­լու Մ-4 մայ­րու­ղու շուրջ և մար­տի 15-ից հա­մա­տեղ պա­րե­կե­լու: Ի­րա­կա­նում ոչ ոք չի հա­վա­տում, որ հրա­դա­դա­րը պահ­պան­վե­լու է: Լա­թա­քիա­յում սի­րիա­կան հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան մի­ջոց­նե­րը 2 ա­նօ­դա­չու են խփել, որ թռել էին Իդ­լիբ նա­հան­գից դե­պի Հմեյ­միմ ա­վիա­բա­զա: Ա­նօ­դա­չու սար­քեր Իդ­լի­բում ու­նի թուր­քա­կան բա­նա­կը, Հմեյ­մի­մը ՌԴ ա­վիա­բա­զան է: Պու­տի­նը հեր­թա­կան ան­գամ փր­կեց Էր­դո­ղա­նի դեմ­քը՝ կա­սեց­վեց Ա­սա­դի բա­նա­կի ա­ռաջ­խա­ղա­ցու­մը, Ան­կա­րա­յին շանս տր­վեց պահ­պա­նել դի­տա­կե­տե­րը՝ ներ­կա­յու­թյու­նը ու­րի­շի երկ­րում, և Մ-4 միջ­պե­տա­կան ավ­տո­մայ­րու­ղի մտ­նել՝ ռազ­մա­վա­րա­կան ճա­նա­պարհ, որ Սի­րիա­յի հա­րավ-արևե­լյան շր­ջան­նե­րը կա­պում է Հա­լե­պին: Պու­տի­նին հա­ջող­վեց խա­ղից հա­նել ԵՄ-ն, բայց չի կա­րող նույնն ա­նել Ի­րա­նի ու Սի­րիա­յի հետ: Հաս­տատ­վեց նոր ստա­տուս քվո, որ ձեռն­տու չէ Սի­րիա­յին, փաս­տա­ցի սա ի­րա­վի­ճա­կի սա­ռե­ցում էր: Թուր­քիան ար­դեն 6 մի­լիարդ եվ­րո է ստա­ցել Բրյու­սե­լից, բայց դա չխան­գա­րեց սահ­մա­նը բա­ցել ու ավ­տո­բուս­նե­րով փախս­տա­կան­ներ տա­նել Հու­նաս­տա­նի սահ­ման: ԵՄ-ն այս ան­գամ շան­տա­ժին չտր­վեց. Ավ­ստ­րիա­յի կանց­լեր Սե­բաս­տիան Կուր­ցը պա­հան­ջեց, որ Եվ­րո­պան տե­ղի չտա Թուր­քիա­յի ճնշ­մա­նը: «Մենք Հու­նաս­տա­նի վրա կազ­մա­կերպ­ված գրո­հի ենք են­թարկ­վում Թուր­քիա­յի և նա­խա­գահ Էր­դո­ղա­նի կող­մից: Դա պլա­նա­վոր­ված և նպա­տա­կաուղղ­ված գրոհ է, ո­րը կա­ռա­վար­վում և կազ­մա­կերպ­վում է պե­տու­թյան կող­մից»: Հու­նաս­տա­նի վար­չա­պետ Կի­րիա­կոս Մի­ցո­տա­կի­սը փակ պա­հեց սահ­ման­նե­րը: ԵՄ-ն գու­մար հատ­կաց­րեց ոչ թե Ան­կա­րա­յին, այլ Սի­րիա­յի տա­րած­քի փախս­տա­կան­նե­րին: Ոչ մի ե­րաշ­խիք, որ Ան­կա­րան զի­նա­թա­փե­լու է «Հա­յաթ Թահ­րիր աշ-Շամ» ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վոր­ման գրո­հա­յին­նե­րին, իսկ ռուս­նե­րը՝ չեն սպա­նե­լու: Էր­դո­ղանն ար­դեն սպառ­նա­ցել է. «Մենք մեզ ի­րա­վունք ենք վե­րա­պա­հում ինք­նու­րույն և սե­փա­կան մի­ջոց­նե­րով մաք­րել այդ տա­րածք­նե­րը»: Հո­ղի հար­ցը թղ­թի վրա չի լուծ­վում: Իսկ մար­տը կիս­վեց: Ար­ցա­խի հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րին մնաց 20 օր: Ապ­րի­լին Ար­ցա­խը կու­նե­նա նոր նա­խա­գահ ու նոր խոր­հր­դա­րան: ՈՒ ի՞նչ կփոխ­վի: Ի՞նչ կփոխ­վի Հա­յաս­տա­նում ապ­րի­լի 6-ին: Մտա­ծեք այդ մա­սին: Ռեալ փո­փո­խու­թյուն­նե­րի: Որ Հա­յաս­տա­նը դարձ­նե­լու են ռեալ ինք­նիշ­խան քա­ղա­քա­կա­նա­պես ու տն­տե­սա­պես, ռեալ պաշտ­պան­ված: Պատ­մու­թյու­նը տա­լիս է ժա­մա­նակ, որ ժա­մա­նա­կը դառ­նա պատ­մու­թյուն, բայց և չի տա­լիս ե­րաշ­խիք, որ` ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԸ ԿԼԻ­ՆԻ ՊԱՏ­ՄՈՒ­ԹՅՈՒՆ:
Մենք, որ այդ­քան տար­ված ենք մեր ան­ցյա­լի պատ­մու­թյամբ, ի՞նչ ենք ժա­ռան­գե­լու մեր հա­ջորդ­նե­րին՝ պատ­մու­թյան ցա՞­վը, թե՞ ու­ժը: Մի թե­րագ­նա­հա­տեք ՆԵՐ­ԿԱՆ:
Դիտվել է՝ 7506

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ