ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Գլուխ չեն հանում

Գլուխ չեն հանում
12.07.2013 | 12:26

Հայաստանյան ներքաղաքական դաշտը նման է ճահճի, որի ընդերքում բլթբլթացող բուռն գործընթացներ են տեղի ունենում։ Որ երբեմն-երբեմն պայթող պղպջակների «բխկբխկոցները» կամյու-կաֆկա-շեքսպիրյան արժեզրկում են «պարտադրում» հանրությանը:
ՀՀԿ վերջին ԳՄ-ից հետո հայ հանրությունը շունչը պահած սպասում էր, թե ինչ որոշում է կայացնելու հալից ընկած, ինտրիգներից «խոշտանգված» ՀՀԿ ծերակույտը, ինչպես են խարույկ հանելու իշխանություններին «թալանչիներ, լափողներ» որակած հարգարժան Հովհաննես Արգամիչին։ Վերջին զարգացումների մեծ մոդերատորն ու սցենարիստը ինդուլգենցիայի թուղթը ձեռքին դուրս եկավ ՀՀԿ դռներից ու ասաց համայն հայությանը` չստացաք ձեր ուզածը, հրես ինդուլգենցիայիս թուղթը. ես մնացի իմ պաշտոնին, ոչ մեկն ինձ չասաց` աչքիդ վերևն ունք կա։ Արգամիչը վավերացրեց, որ ինքը կա։ Ճիշտ է, ՈՒկրաինա չգնաց, բայց հրես կգնա Ղարաբաղ ու ցույց կտա` ով ով է:
Եվ քանի որ այդ ամենի կողքին ԱԺ խոսնակը (որը կարծես խլել է ՀՀԿ խոսնակի հացը, և ինքն է ՀՀԿ խոսնակությամբ զբաղվում ԳՄ բոլոր նիստերից հետո), նաև բավականին համեստ է, լրագրողներին չասաց, թե Սերժ Սարգսյանը ԳՄ-ում «փիս» ջղայնացել է ֆինանսների նախարարի, ավելի ստույգ` «ԿՌՈՒ»-ի (վերահսկողություն իրականացնող կառույցի) վրա, ասել` բան եք գտել, բանի հետևից եք ընկել, նկատի ունենալով դիզվառելիքի չարաշահումները։ Հիշենք, որ Արարատի մարզում դրանք խիստ «նրբագեղ» դրսևորում էին ունեցել, ու բոլորի մոտ տեսլական առաջացավ, որ Արգամիչը կարող է և պարտավոր է լինել այդ օրվա նյուզ-մեյքերը, որովհետև աստղերը ԳՄ-ում դասավորվել են հօգուտ իր և ի շուրջ յուր:
Սակայն ընդամենը չորեքշաբթի, ընդամենը մեկ օրվա մեջ սույն տեսլականները հալվեցին, ձուլվեցին անդունդների հետ: Բանն այն է, որ նախորդ օրը ձերբակալվեց Արարատի մարզպետարանի գյուղվարչության պետը: Չար լեզուներն ասում էին, որ «հարկավոր» մարդիկ ամեն ինչ անում են, որ այդ ձերբակալությունը տեղի չունենա: Իսկ ահա մեր տեղեկություններով, դեռ նախորդ շաբաթ օրն այդ փաստը պետք է կայանար, որովհետև քաղաքական վերնախավը քաղաքական «երկաթյա» որոշում էր կայացրել այդ առնչությամբ: Չմոռանանք, որ գյուղվարչության պետը նեղ միջավայրում նույնքան «երկաթյա» արձանագրել էր` եթե ինձ ձերբակալեն, ես անուններ եմ տալու:
Չմտնենք մատի, մատանու և անունների արանքը, որովհետև դա իրավապահների գործն է, անցնենք քաղաքական շահերին: Դրանք այս անգամ առնչվում են այն թևին, որի դեմ սրբազան պատերազմ է սկսել ՀՀԿ տարեց թևը: Երիտասարդներին: Որոնցից «պատահաբար», թե «օրինաչափորեն», մերթ ընդ մերթ սկսում են զզվել սոցցանցերում:
Մի խոսքով, երիտթևի ներկայացուցիչներից մեկը դարձավ Սյունիքի մարզպետ. խոսակցություններ կային, որ «ոմանք» ցանկանում են այդ պաշտոնին տեսնել Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին` մեծ փոխատեղումների համար. Արտաշատի քաղաքապետը դառնում է մարզպետ, «ինչ-որ» մեկի որդին` քաղաքապետ։
Մի խոսքով, Վահե Հակոբյանի նշանակմամբ կարծես ավետվեց, որ իսկապես «նոր ժամանակներ» են գալիս ՀՀԿ-ի համար: ՈՒ թե դրան էլ հավելենք, որ սույն Վահեն նաև Շարմազանովի «թևից» է, մտերիմ ընկերը, ապա ճիշտ ժամանակն է սոցցանցերում ուժեղ զզվելու նաև Վահե Հակոբյանից` Աշոտյանի ու Շարմազանովի կողքին:
Ասացի` Շարմազանով, հիշեցի` էս ֆորտունան շատ անպետք խասիաթ ունի, հենց տեսնում է` մեկի գործերը լավ չեն, սկսում է բզբզել: Եվ ահա, պարոն Աբրահամյանին, մեր տեղեկություններով, թույլ չտվեցին գրեթե նախագահին վայել պաշտոնական այց ունենալ ՈՒկրաինա (դե, խնամի Մանուկյան Անդրանիկն է այնտեղ, Ծառուկյանի մերձավոր Յանուկովիչին պիտի բարձր մակարդակով հանդիպեր)։ Չթողեցին և` վերջ:
Իսկ ահա սույն Շարմազանովը` երեկ, նույն օրը, երբ «դժբախտությունը» մենակ չէր գալիս, բավականին «պատկառելի» խմբով մեկնեց Բելառուս` Ծառուկյանի մյուս ընկերոջ` Բատկայենց «տուն»` աշխատանքային այցով:
Ասում են` համ էլ գտնվել է Արարատի «ԿԳԲ»-ի «նաչալնիկի» գողացված ավտոմեքենան: Ասա, այ «նաչալնիկ», ի՜նչ գործ ունեին քո տղաները էդ կարևոր մարզում զբաղվեին դիզվառելիքի խախտումների ուսումնասիրությամբ:
Հա, ի դեպ, էն դաշնակնե՞րն ինչի կատաղեցին էս նեղ մաջալին:
Երևի արդեն ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը գլուխ չեն հանում իրենց վստահված ծանր գործից:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2688

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ