Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Նիկոլը շա՞տ է նեղվել «նեռ» բնորոշմանն արժանանալու համար, որին վաղուց է արժանացել ու շատերի կողմից, բայց իբր միայն նոր է նկատել

Նիկոլը շա՞տ է նեղվել «նեռ» բնորոշմանն արժանանալու համար, որին վաղուց է արժանացել ու շատերի կողմից, բայց իբր միայն նոր է նկատել
20.07.2024 | 18:13

Ճիշտ է արել, որ նեղվել է, սխալ բնորոշում է, նա Նեռը չէ, այլ նեռիկ


Նիկոլ հայադավն իր ՔՊ- ական և ոչ ՔՊ- ական ոհմակի հետ միասին ուղղակի սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը, և այդ սպառնալիքը չեզոքացնելու համար առաջիկայում պատասխանատվության առաջ են կանգնելու նաև «Ազգային անվտանգության ծառայություն կոչվածի» համապատասխան պաշտոնյաները:
Նիկոլի և իր ոհմակի նպատակները, ինչպես նախկինում քանիցս ընդգծել ենք, չեն սահմանափակվում սոսկ այն բոլոր չարագործություններով, հանցագործություններով, ոճրագործություններով, որոնք արդեն իսկ կատարել են:
Կատարել են հասարակության պառակտմամբ ու նույնիսկ հարազատներին միմյանց հետ թշնամացնելով, պետական դավաճանության բազմաթիվ դրվագներով ուղեկցված պարտվողական պատերազմով ու հետագա հայադավ քայլերով Արցախի Հանրապետությունն Ալիևին, Ադրբեջանին նվիրելով կամ վաճառելով, 2020 թ. սեպտեմբերից 5000-ից (ըստ այլ տեղեկությունների, 7000-ից) ավելի հայորդիների կյանք զոհաբերելով, Ալիևին մատաղելով, դարձյալ պետական դավաճանությամբ Սյունիքում, Տավուշում Հայաստանի տարածքները, բնակավայրերն Ադրբեջանին հանձնելով (այս թվարկումը շատ երկար կարելի է շարունակել, բայց իմաստ չունի, փաստերը հանրահայտ են):
Նիկոլի և իր ոհմակի հայադավ և առաջնահերթ նպատակների թվում է նաև Հայաստանի անվտանգային ճյուղը կտրելը՝ Հայաստանը ՀԱՊԿ- ից հանելը, մեր երկրում ռուսական ռազմական ներկայությանը վերջակետ դնելը՝ հասնելով Հայաստանից ռուսական 102- րդ ռազմաբազայի հեռացմանը:
Իրենց այս նենգ, վտանգավոր ու վնասակար նպատակներին հասնելու ճանապարհին կտրուկ հակազդեցության չհանդիպելու համար, նրանք խորամանկորեն վարում են, այսպես ասած, աստիճանական քայլերի քաղաքականություն. նախ հայտարարեցին ՀԱՊԿ- ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին (ի դեպ, ՀԱՊԿ- ի կանոնադրությամբ չնախատեսված), հետո ՀԱՊԿ- ին Հայաստանի անդամավճարից հրաժարվելու մասին: Հընթացս ՌԴ- ից պահանջեցին «Զվարթնոց» օդանավակայանից և Ադրբեջանի հետ սահմաններից հանել ռուսական սահմանապահներին, ու հասան նաև դրան:
Իսկ հիմա ինչ են անում…
Նիկոլը կամ նիկոլենք Ռուսաստանին մեր դեմ գրգռելու, Հայաստանի և Ռուսաստանի անվտանգությունը հնարավորինս սպառնալիքի տակ դնելու և շահերը վտանգելու նպատակով, ՌԴ- ին ռազմավարական պարտության մատնելու իր ռազմավարական նպատակի մասին բացեիբաց հայտարարած ԱՄՆ- ի բանակի ներկայացուցչին հրավիրել կամ թույլ են տվել աշխատելու Պապիկյանի «կանտորայում»՝ Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածում։
«Հետք»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ- ի պետքարտուղարի տեղակալ ՈՒզրա Զեյան, որը հուլիսի 13-16-ը Հայաստանում էր:
Հարցին՝ կարո՞ղ է հաստատել այն տեղեկությունը, թե որոշում կա, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում, Զեյան պատասխանել է.
«Լուրը հաստատում եմ։ Դա ողջունելի զարգացում է, կարող եք մանրամասները ճշտել մեր դեսպանից և լրատվական թիմից։ Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև պաշտպանա- քաղաքացիական և անվտանգային համագործակցության խորացումը։ Սա ևս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստը»։
Կա՞, արդյոք, որևէ կասկած, որ Նիկոլ հայադավը և իր ոհմակի առանցքային անդամներն, առաջին իսկ հնարավորության դեպքում, ամերիկյան կողմին են փոխանցում ՌԴ- ի ու նույնիսկ նրա դաշնակիցների վերաբերյալ ռազմական և այլ բնույթի այն բոլոր գաղտնի տեղեկությունները, որոնց հանգամանքների բերումով տիրապետում են:
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկվա ճեպազրույցում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչով է պայմանավորված ԱՄՆ-ի կողմի Հայաստանի նկատմամբ զգալի ուշադրությունը, հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության խնդիրը, ակնհայտորեն, տարածաշրջան ոտք դնելու փորձն է՝ ի վնաս Հարավային Կովկասի պետությունների ավանդական գործընկերների և հարևանների շահերի։ Եվ դա, ըստ երևույթին, նրանց հաջողվում է անել հենց ձեր նշած երկրի տարածքում։
«Հայաստանը նախընտրում է ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ- ի հետ: Տարօրինակ պատմություն, իհարկե։ Նրանք Վաշինգտոնում մասնակցել են Դաշինքի գագաթնաժողովին և համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Վառ օրինակ են ամերիկահայկական «Eagle Partner» զորավարժությունները, որոնք այժմ տեղի են ունենում երկրում։ Սա ոչ միայն ափսոսանք, սա անհանգստություն է առաջացնում Հայաստանի ապագայի համար, քանի որ ԱՄՆ- ը և, բնականաբար, ԵՄ- ն, ինչպես արդեն համարվում է ՆԱՏՕ-ի տնտեսական բաժինը, մեկ անգամ չէ, որ նման մեքենայություններ են իրականացրել բազմաթիվ երկրների հետ»,- ասել է Զախարովան։
Ըստ Մարիա Զախարովայի, «դուք էլ լավ գիտեք, թե ինչպես է ավարտվում այս, այսպես կոչված, «արծվային (ամերիկյան.- Ա. Հ.) գործընկերությունը»։
«Օգտագործում են, հետո դեն են նետում որպես ավելորդ իր,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։- Նման տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը, ինչպես ԱՄՆ- ն և ՆԱՏՕ- ն հայտարարում են, Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս, ի թիվս այլ բաների, իր սեփական անվտանգության: Իմ կարծիքով, ամեն ինչ ակնհայտ է»:
«Հայաստանում և նրա շուրջը ծայրաստիճան տագնապալի մի բան է տեղի ունենում։ Երկիրը գնալով ավելի ու ավելի է մոտենում նրան, որ դառնա Արևմուտքի և Ռուսաստանի միջև ավերիչ, վտանգավոր և անհարկի առճակատման հաջորդ ասպարեզը», News.am- ի փոխանցմամբ, գրել է Փենսիլվանիայի Լիհայի համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ Արման Գրիգորյանը «The National Interest»- ի համար։
««Հայաստանի հեղափոխական իշխանությունը, ըստ երևույթին, Ռուսաստանից «շրջվում» է դեպի Արևմուտք՝ գնալով նույն ճանապարհով, որը նախկինում հարթել էին Վրաստանի և ՈՒկրաինայի գունավոր հեղափոխությունները։ Եթե դատենք Վրաստանի և ՈՒկրաինայի փորձով, ապա Մոսկվան դժվար թե ստոյիկ խոնարհումով արձագանքի իրադարձությունների նման զարգացումներին։ Իրավիճակը սրվում է Արևմուտքի կողմից Հայաստանի կուրսի փոփոխության գնալով ավելի թափանցիկ խրախուսմամբ, թեև ոչ ոք լրջորեն չի հավատում, որ Արևմուտքը կցանկանա կամ ի վիճակի կլինի անել ավելին Հայաստանի համար, քան արեց Վրաստանի համար, եթե Ռուսաստանը հանի իր ձեռնոցները»,- կարծում է հոդվածի հեղինակը:
Փորձագետի կարծիքով, մինչև վերջերս շատ քիչ էին ավելի վստահելի տարբերակները, քան Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ միությունը շարունակելը։
Գրիգորյանն ընդգծում է, որ հաշվի առնելով որոշ հարևանների հետ երկրի խնդիրները, խոցելիությունը և համարժեք այլընտրանքների բացակայությունը, այս միությունը թվում էր «պողպատից պատրաստված»։
«Սակայն մի քանի տարի առաջ դրանում սկսեցին ճաքեր առաջանալ, և այժմ այն գտնվում է փլուզման եզրին։ Իրականում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է դուրս գալ ՀԱՊԿ-ից, որտեղ դոմինանտ դեր ունի Ռուսաստանը: Չնայած այն հանգամանքին, որ երկրի ԱԳ նախարարը առանց հատուկ էնտուզիազմի փորձում էր հերքել նման մտադրությունների առկայությունը, այդուհանդերձ, Հայաստանում ՀԱՊԿ- ից դուրս գալու մասին խոսակցությունները որոշ ժամանակ բավական լայն տարածում են գտել։ Որոշ իշխանամետ քաղաքական խմբեր քարոզարշավ են սկսել՝ կոչ անելով հանրաքվե անցկացնել Եվրամիությանը (ԵՄ) Հայաստանի անդամակցության հարցով, իսկ երկրի վարչապետը վերջերս նույնպես անվերապահ ոգևորություն է հայտնել նման ճանապարհով գնալու վերաբերյալ: Հաշվի առնելով ԵՄ- ի և Ռուսաստանի հարաբերությունների ներկա վիճակը՝ սա պարզապես ԵՄ- ին անդամակցելու փորձ չէր։ Դա դեմարշ էր Ռուսաստանի դեմ»,- նշում է վերլուծաբանը»։
Հուսանք, որ Ռուսաստանն առաջիկա աշնանն իսկապես կհանի իր ձեռնոցները…

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 19465

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ