Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մեր երկրի սպառազինության քաղաքականությունը մինչև 2018 թ. զարգացել է համաչափ` սիմետրիկ ու ասիմետրիկ եղանակներով պատասխանելով Հայաստանի և Արցախի հիմնական սպառնալիքներին ու մարտահրավերներին

Մեր երկրի սպառազինության քաղաքականությունը մինչև 2018 թ. զարգացել է համաչափ` սիմետրիկ ու ասիմետրիկ եղանակներով պատասխանելով Հայաստանի և Արցախի հիմնական սպառնալիքներին ու մարտահրավերներին
28.04.2023 | 22:20

Սոցցանցում կան «կերպարներ» որոնք պարզվում է ամեն ինչի մասնագետ են ու այնպիսի առոգանությամբ են կառուցում իրենց «քննադատությունը», որ սկսում ես մտածել դրանց ադեկվատության մասին: Ցավալի է, որ այդ մարդիկ, հրապարակային խոսք ասելուց առաջ իրենց նեղություն չեն տալիս թեմային խորքային տեղեկանալ: Հատկապես, որ այն վերաբերում է երկրի անվտանգությանն ու պաշտպանական քաղաքականությանը:

Այդպիսի մի «բայրակտարագետ» էլ բայրակտարների մասին ինտերնետից արտատպած կարճ գրառում է արել, ու իրեն «հռչակելով» ռազմական գործի ականավոր գիտուն` կրկին իբրև թե «քննադատել է» նախորդ իշխանություններին:

Նման պատվիրված «ասելիքին» պետք է ասել հետևյալը: Պետության պաշտպանական քաղաքականությունն այնքան պրիմիտիվ չէ, որպեսզի մակերեսային դատողությունների տեղ թողնի: Մեր երկրի սպառազինության քաղաքականությունը մինչև 2018 թ. զարգացել է համաչափ` սիմետրիկ ու ասիմետրիկ եղանակներով պատասխանելով Հայաստանի և Արցախի հիմնական սպառնալիքներին ու մարտահրավերներին: Ապրիլյան պատերազմը դրա վառ օրինակն էր, ինչը ցույց տվեց Ադրբեջանի ձեռք տակ եղած անօդաչու ավիացիայի անէֆեկտիվությունը և դրանց դեմ հայկական կողմից գործարկված հարվածային մեխանիզմները: Նույնիսկ ադրբեջանական ԶՈՒ իսրայելական անօդաչուները (որոնք բավական էֆեկտիվ են համարվում) չկարողացան փոխել քառօրյա պատերազմի ընթացքը:

Հետագայում, 2017 թ. մշակված ՀՀ ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագիրը, սպառիչ պատասխանում էր ՀՀ ԶՈՒ կարողությունների ավելացման հարցերին` այդ թվում նաև թուրքական բայրաքտարի և այլ միջոցների դեմ: Նախատեսված էր կարճ ժամկետներում ձեռք բերել շատ մեծ թվով (չհրապարակեմ թիվը) ԱԹՍ-եր, ժամանակակից ՀՕՊ համակարգեր և այլն: Իսկ թե ինչու՞ այն կյանքի չկոչվեց մինչև 2020 թ.սեպտեմբեր, թող ֆեյսբուքյան գիտուններն այդ հարցն ուղղեն կապիտուլյանտներին: Այս մասին բազմաթիվ անգամներ ենք խոսել և անընդհատ ենք խոսելու` քանի դեռ կան մանիպուլյատիվ եղանակով նախորդ իշխանություններին անիմաստ «քննադատող» կերպարներ:

Ցավալի է, որ խոսողները չգիտեն, թե ինչը ինչպե՞ս է եղել իրականում, և առաջնորդվում են կեղծ պրոպագանդիստական, շինծու թեզերով ու մարդկանց թունավորելու մոլուցքով:

Ինչ վերաբերում է ՊՆ այլ (ոչ ռազմական) ծախսերը տվյալ «քննադատի» կողմից որպես համեմատություն մեջբերելուն, ապա դա ևս մեկ վկայություն է, որ վերջինիս ոչ թե բանակի սպառազինությունն էր հետաքրքրում, այլ էժանագին «քննադատությունը» և չարիքի վերածված պոպուլիզմը:

Այդ «բարաքտարագետին» հիշեցնեմ նաև, որ Ադրբեջանը թուրքական ԱԹՍ-երը ձեռք է բերել 2020 թ., երբ մեր տխրահռչակ կապիտուլյանտը կորոնավիրոսի ժամանակ սահմանադրական բարեփոխում էր անում, իսկ Բանակը դարձրել էր կլուբնիկային PR-ի սեփական միջոց:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5556

Մեկնաբանություններ