Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Նիկոլը ՀՀ-ում, Ալիևը՝ Արցախում ձեր դուխն են ուզում կոտրել

Նիկոլը  ՀՀ-ում, Ալիևը՝ Արցախում ձեր դուխն են ուզում կոտրել
26.04.2023 | 22:01

Ես երբեք նման բան չեմ ասել, բայց դե էդ օրն էլ եկավ ու աչքիս նոր փուլ ենք մտնում նաև անհատապես:

ՈՒրեմն, դիմում եմ Արցախում բնակվող մեր եղբայրներին ու քույրերին. Ադրբեջանը գնում է «վա բանկ», ժամանակի հարց ու խնդիր ունեն (չխորանամ գեպոլիտիկ ռասկլադ է, երկար բարակ գրելու բան է), ձեր շրջանում պանիկա են տարածելու, սպառնան, ամեն ու հնարավոր բոլոր գործիքներն օգտագործելու են՝ անձնագրի թեմա, լիարժեք բլոկադայի թեմա ու մնացյալը:

Եթե Ձեր կամքն ու հավատքը անկոտրում է, պայքարի մոտիվացիան անսասան, ուրմեն ոչ միայն ապրելու ենք մեր հայրենի հողում, այլև ուրիշ կարգավիճակում, քան հիմա:

Պարզ ասեմ. ՀՀ ղեկավարությունը ձեզանից ձեռք է քաշել: Սա մայրաքաղաքներում իր՝ անձնական ու ընտանիքի անվտանգության երաշխիքներ մուրալու պրոցեսում է: Նախկին երաշխիքները ջրվել են:

Բոռզի եղեք, դա խազ պետք է տեր լինել եղած հողին, հավատացնում եմ, կտրուկ է իրավիճակը փոխվելու, շատ կտրուկ:

Իրավիճակը առաջնահերթ գեոպոլիտիկ է:

1980-ականների վերջին մենք ավելի վատ վիճակներում ենք եղել, բայց դա արդյոք մեզ ու հատկապես ձեզ կոտրե՞լ է: Ո՛չ:

Դուք գիտեք, ես պաթոսը համարում եմ ազգային անվտանգության սպառնալիք, էս գրառումը կապ չունի պաթոսի հետ. այսօր նյարդերի ու դուխի կռիվ է:

Նիկոլը ՀՀ-ում, Ալիևը՝ Արցախում ձեր դուխն են ուզում կոտրել:

Շատ կոշտ հեռու ուղարկեք:

Հավատացնում եմ ձեզ, դուք հենց էսօր եք պետություն դառնում, ավելի պետություն, քանի ամեն տիպի կոմպրոմիսների պատրաստ Էրդողողանի հարճ նիկոլապետությունը:

Ի դեպ, Էրդողանը կարող է և չընտրվել, իսկ դա նշանակում է, նոր ռասկլադը ռեգիոնում ու Արցախի ու ՀՀ-ի շուրջ կարող է փոփոխվել:

Կամք է պետք, որ ապացուցենք ամենիքին, որ չուլը մեր արժեքները չի կարող ոչնչացնել:

ՀՀ-ի փրկությունը գալու է Արցախից:

Սա էլ ՀՀ քաղ. էլիտաներ կոչվածների նշույլներին, որ հասկանան՝ օրը գալու է, ու պետք է ամեն ձևով ու գործիքով պատրաստ լինել գնալու մինչև վերջ:

Սա ռացիոնալ ու ռեալիստական տեքստ է, ռեալպոլիտիկի բոլոր ավանդույթներով: Ակնհայտ է, որ մեզ ցեղասպանելու են, ուստի առաջինը ոգին է ու ներուժի կուտակումը, տեղերում ու համատարած դիմադրությունը:

Էս ա: Դա խազ գնալու կամքն ու հավատամքը:

Ալեն ՂԵՎՈՆԴՅԱՆ

Դիտվել է՝ 2179

Մեկնաբանություններ