Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Իրական Հայաստանի կատաստրոֆան և վիրտուալ Հայաստանի հեքիաթները սկսվեցին այն ժամանակ, երբ Մեֆիստոֆելը գոչեց` «քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»

Իրական Հայաստանի կատաստրոֆան և վիրտուալ Հայաստանի հեքիաթները սկսվեցին այն ժամանակ, երբ Մեֆիստոֆելը գոչեց` «քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»
20.04.2023 | 22:47

1. Վիրտուալ Հայաստանում շարունակում ենք հավատարիմ մնալ «խաղաղության օրակարգին»: Վիրտուալ (այսինքն երևակայական Հայաստանում) խաղաղությունը վաղուց եկել է: Այնտեղ թշնամի չկա, թուրքը մեր ախպերն ա, Ղարաբաղը թուրքերինն ա միշտ եղել, ամեն ինչի մեղավորն էլ էն թալանչի նախնիներն են, իսկ եթե թուրք-ախպերները կամենան Հայաստանին մի 29.800 ք.կմ տարածք թողեն լավ, չթողնեն՝ միևնույն է մենք մեզ պարտված չենք համարելու և երեսներիս խոզի կաշի քաշած շարունակելու ենք խոսել հեռավոր ինչ-որ գեղում ասֆալտ փռելու թեմայից: Վիրտուալ Հայաստանում խաղաղություն է, իսկ իրական Հայաստանում՝ կորուստ, սուգ, զոհեր, օկուպացիա, շրջափակում, ցեղասպանական վտանգ և խորհը հիասթափություն: Հիմա ո՞րն է ավելի լավ, իհարկե՝ վիրտուալ Հայաստանը, ուղղակի պետք է, որ ամեն մարդ իրեն կարողանա դնել հայտնի կենդանու տեղը և չնկատելու տա ահագնացող սպառնալքները:

2. Վիրտուալ Հայաստանում գնացել էինք Աշտարակի քարուքռա չոլերը և անմիջապես ընդունվել աշխարհի լավագույն ԲՈՒՀ-երից մեկը: Նույնիսկ արդեն ԿԳՄՍՆ-ն հիմնական առարկաների ու ֆակուլտետների ցանկերն է մշակել, ուսանողների քանակներն է հստակեցրել, երևի դասաբաշխումներն է արել և այլն: Հետո էլ արագընթաց գնացքով (տրամվայով) ակադեմիական Աշտարակից եկանք Երևան ու վիթխարի սակուրաների սաղարթախիտ հովի տակ, թուրքական էժան լոլիկով ձվածեղ կերանք ու մարիխուանայով մախմարի թուրքական չայ խմեցինք: Վիրտուալ Հայաստանում ամեն ինչ շատ հեշտությամբ է արվում և շատ արագ: Էն նախկինները չէին ֆայմում իսկական Հայաստան պետության փոխարեն վիրտուալ Հայաստան կառուցեն: Շատ հեշտ է՝ ընդամենը պետք է գեղեցիկ խոսելու, խաբելու, ֆռռցնելու ու հույսով անելու ձևերը իմանաս և վերջ: Իսկ իրական Հայաստանում՝ ԲՈՒՀ-եր են փակվում կամ միավորվում, ուսանողներն անընդհատ դժգոհում են, ֆակուլտետներ կան նույնիսկ ուսանող չունեն: Սա գլխացավանք է, իսկ վիրտուալ Հայաստանում ոչ մի գլխացավանք չկա: Դու ասում ես ինչ ուզում ես, մյուսները ծափ են տալիս ու հիանում:

3. Վիրտուալ Հայաստանում օտարերկրյա ներդրումները էնքան շատ են, որ տնտեսությունն արդեն աղաչում ա, որպեսզի պետությունը հարկերը շուտ-շուտ հավաքի, որովհետև փողը դնելու տեղ չկա: Կառավարությունն էլ ասում ա փող շատ կա, բայց քանի որ մենք խաղաղասեր ենք, մեզ զենք ծախող չկա: Ստիպված փողը աջ ու ձախ մսխում ենք, որ գոնե բյուջեի կատարողական ցույց տանք: Վիրտուալ Հայաստանում գործը կարևոր չի, կարևորը ճոխ ու տպավորիչ թվերն են ու մարդկանց երևակայությունը: Դրա համար պետք է, որ անընդհատ խոսալու թեմա լինի, միևնույն է հաջորդ օրը լրիվ մոռացվելու է: Ամեն օր կարող ես տարբեր բաներ խոսել, ու մարդիկ քեզ կհավատան: Թե չէ գործ անելը ընդհանրապես կարևոր չէ: Վիրտուալ Հայաստանում տնտեսությունը շատ հեշտ զարգանում է, իսկ իրական Հայաստանում հենց փակեն Արևմուտք-ՌԴ ֆինանսական միջնորդավորված հոսքերը՝ տնտեսությունն Ալենի նման թքելու է փայտիկին:

4. Վիրտուալ Հայաստանում ունենալու ենք այսպես կոչված չոր նավահանգիստ: Ոչ ոք չգիտի, թե դա ինչ է, ինչի համար է, բայց բոլորս գոհ ու հպարտ ենք, որ կունենանք չոր նավահանգիստ: Իրական Հայաստանում նույնիսկ ճանապարհ չունենք սնունդը և դեղորայքը անխոչընդոտ Արցախ հասցնելու համար: Իրական Հայաստանում Լարսը, երբ ուզում բացում-փակում են, Գորիս-Կապան ճաապարհը և այլ ճանապարհներ ձեռքներիցս առնում են, իսկ վիրտուալ Հայաստանում իսկական դրախտ է՝ թաց ու չոր նավահանգիստներ, ջրի գնով թռնող ինքնաթիռներ, կոպեկներով աշխատող բեռնափոխադրումներ և այլն:

5. Վիրտուալ Հայաստանում Աջափնյակի մետրոյի կայարանը օրական սպասարկելու է մոտ 200 հազար ուղևոր, Նոր Նորքի մետրոյի կայարանները դառնալու են տուրիստների ամենասիրելի վայրը, իսկ պետական սոցիալական ծրագրերով երիտասարդ ընտանիքների համար խիստ մատչելի նորակառույց թաղամասերն ուղղակի հիացմունք են առաջացնում: Փոխարենը՝ իրական Հայաստանում սոված է քնում բնակչության ավելի քան 20 %-ը, թմրամոլությունը հանրային վտանգի աստիճանի է հասել, հանցագործությունների թիվը թվաբանական պրոգրեսիայով է աճում, արտագաղթի ծավալները՝ նույնպես: Իրական Հայաստանում ոչ մեկին պետք չէ մետրոյի կայարան և այլ ծրագրեր, որովհետև ոչ ոք չգիտի, թե ի՛նչ է լինելու վաղը: Իրական Հայաստանում, ի տարբերություն վիրտուալ Հայաստանի՝ անընդհատ շրջում է նոր պատերազմի ուրվականը:

Իրական Հայաստանի կատաստրոֆան և վիրտուալ Հայաստանի հեքիաթները սկսվեցին այն ժամանակ, երբ Մեֆիստոֆելը գոչեց` «քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2501

Մեկնաբանություններ