Միջազգային քրեական դատարանի կանոնադրության (իրականում՝ Պուտինի դեմ) հարցը Հայաստանի ՍԴ-ն երկրի սահմանադրությանը չհակասող է ճանաչել մարտի 24-ին, մարտի 25-ին ադրբեջանցիներն առաջ են եկել Ստեփանակերտ-Լիսագոր հատվածում:
Կա՞ մարդ, որը կասկածում է այս երկու անցքերի ուղիղ կապի մեջ, կա՞ մարդ, որը մինչև հիմա չի հասկացել, որ Հայաստան-Արցախի գլխին այս հինգ տարի եկած բոլոր արհավիրքների, պարտությունների պատճառը Երևանում նստածն է:
Հա՛, մի բան էլ ասեմ, հատկապես Թաթուլ Հակոբյանի և իր ընկերների համար. Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը» Ռուսաստանի կամ այլ որևէ երկրի մասին կամ դեմ չէ:
Հոդվածն այն մասին է, որ պետք է ինքդ կայացնես որոշումներդ՝ առաջնորդվելով այդ պահի քո սեփական շահերով, քանի որ չկան մշտական բարեկամներ ու մշտական թշնամիներ:
Իսկ ով չի հասկանում, որ մեր շահը հիմա Ռուսաստանի հետ նույն ճամփով գնալն է, առնվազն ավանտյուրիստ հայրենադավ է:
Էստեղ ճաշակի կամ արժեքների հարց չկա, էստեղ մազից է կախված Հայաստան-Արցախի ճակատագիրը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ