«Բացարձակապես անհրաժեշտ է, որ Հայաստանն արանքում քաղաքականապես և նյութականապես կործանվի.
▪️ Սրանից հետևում է, որ հայերի հետ հրադադարի սովորական պայմանագրով պայմանավորված մեր նահանջը քննարկման առարկա չի կարող լինել։
Զինադադարի սկզբունքները, որոնք մենք փոխանցել ենք հայերին, պետք է ուղղված լինեն ոչ թե մեր՝ Հայաստանից հեռանալուն, այլ՝ Եվրոպայի առջև խաղաղ երևալուն և հայերին մոլորեցնելուն։
▪️ Ներկայումս խիստ անհրաժեշտ է հայկական բանակի զորացրումը և զինամթերքի առգրավումը` դրանով իսկ կանխելով նրանց ռազմական կառուցվածքի վերականգնումը։
▪️ Երկաթուղիները պահպանելու և մահմեդական բնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով, անհրաժեշտ է Հայաստանի ողջ տարածքում հաստատել մեր ռազմական վերահսկողությունը և այդպիսով վերահսկել նաև Թուրքիան Ադրբեջանի հետ կապող բոլոր ճանապարհները։
▪️ Վերոնշյալ նպատակին պետք է հասնել թաքնված և փափուկ ձևով, ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ՝ դրանից բխող գործողություններում ։
Պայմանն այն է, որ այն հայության աչքում միշտ ներկայացվի որպես խաղաղ»:
Մուստաֆա Քեմալ («Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ»)
Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից