Մենք չէ, Նիկոլ, անձամբ դու ես ձախողել բանակաշինության գործը և ձախողել ես գիտակցաբար՝ Էրդողանի ու Ալիևի հանձնարաությամբ։ Հիշու՞մ ես՝ մի անգամ անկեղծության նոպայիդ ժամանակ ասացիր, որ Ալիևը խորությամբ տիրապետում է իրադրությանը, որ շատ բան նրանից ես սովորում։ Նիկոլ, քո տեղը բանտախուցն էր, ոչ թե՝ երկրի ղեկավարի գահաթոռը։ Օր-օրի կործանում ես հայության Հույս-Հայրենիքը, իսկ քո երեսփոխանները, Ալենի օրհնությամբ, անհողդոդդ կանգնել են թիկունքիդ։
Ողբամ քեզ, անմեղսունակ հայ ժողովուրդ, եթե այդպիսին չլինեիր, ուղիղ մեկ ժամով կիջնեիր հրապարակ և կփրկեիր Հայրենիքդ։ Հասկանու՞մ ես, թե ում ես նստացրել գլխիդ․ նիկոլին, թե մի թուրքի՝ նույն բանն է։
Ո՞վ է տեսել , որ այսպիսի մեղադրանքներ ներկայացնեն երկրի ղեկավարին, և նա շարունակի պաշտոնավարել։