ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Կամովին ընկած եզան կողքին լինում են միայն դանակավորներ. Արմեն Հակոբյան

Կամովին ընկած եզան կողքին լինում են միայն դանակավորներ. Արմեն Հակոբյան
12.08.2022 | 07:23

Եթե խիստ հակիրճ բնորոշելու լինենք Հայաստանի ազգային ամենափոքր փոքրամասնության՝ հայերի ընթացիկ վիճակը, ապա ամենից մոտիկը մեռած-չթաղածն է: Թե՛ ինքնապահպանման, թե՛ բարոյահոգեբանական, թե՛ քաղաքական, թե՛ մնացած բոլոր առումներով: Խոսքն անգամ պոետիկ-բառարանային Հայրենիքի ու դրանից կտոր-կտոր զրկվելու մասին էլ չէ, այլ՝ ամենապարզունակ կենսատարածքի ու այն կորցնելու:


Ոմանք կարծում են, թե Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը, ձեռք-ձեռքի տված, այս անգամ էլ սոսկ Բերձորը, Աղավնոն ու մյուս գյուղերն են հանձնում թուրքին: Հանձնում են, այո: Բայց նրանք այդպիսով Արցախի բեկորներն են հանձնում թշնամուն: Թշնամական օղակի մեջ առնված Արցախի հայաթափումը, արցախահայության ցեղասպանությունն ու հայրենազրկումը թուրքի համար արդեն կարելի է ասել՝ տեխնիկայի ու ժամանակի հարց է: Չգիտեմ, միգուցե միառժամանակ, ռուսական խաղաղապահ ուժերով շրջապատված «Ստեփանակերտ» անվանմամբ «գետտո» գոյություն ունենա, բայց դա արդեն երկրորդական հարց է, առավել ևս, դա ռուս-թուրքական առուտուրի տիրույթում է:


Սկզբունքորեն, եթե տեսանելի հեռանկարում բեկումնային ու «պայթուցիկ» զարգացումներ չլինեն, եթե պահպանվի ներկայիս «մեռած-չթաղած» հոգեվիճակը, ապա այդպես էլ կլինի:
Արցախի ամբողջական զավթումից հետո, բնականաբար, թուրքերն սկսելու են Սյունիքի ու սյունեցիների ոչնչացման գործողությունը: Հետո արդեն կանցնեն Իջևանն ու Բերդը խլելուն, իջևանցիներին ու շամշադնեցիներին կոտորելուն, հետո կհասնեն կարմրեցիներին, հետո…
Կմնա «Երևան» անվանումով ինչ-որ համակենտրոնացման ճամբար, նիկոլով-բանով-«կլասիկով» և՝ վերջ: Մղձավանջային ներկայից երևացող բնաջնջումային հեռանկարը շատ պարզ է երևակվում, եթե, կրկնենք, առաջիկայում ոչ մի ցնցումային զարգացում տեղի չունենա:


Գործնականում Հայաստանում այսօր իշխանություն չկա: Այն խմբոնը, որ այսօր համարվում է իշխանություն, իրականում զբաղված է բացառապես անձնական հարստացմամբ և թուրքական ու ադրբեջանական թուրքերի շահերն սպասարկելով՝ պատսպարված «ոստիկանություն» համարվող անազգ-անհայրենիք, ծախու մարդատյացների թիկունքում:
Համենայն դեպս, եթե կան մարդկանց խմբեր, եթե կան ուժեր, ապա իրենց բոլոր քայլերն անելիս պետք է ելնեն այն իրողությունից, որ Հայաստանում իշխանություն չկա, այլ կա պետական իշխանությունը զավթած, անձնական ու կլանային, նաև՝ թշնամական և օտար շահեր սպասարկող, ազգի ու պետության դեմ աններելի հանցանքների համար դատ-դատաստանի առաջ կանգնելու ենթակա խմբոն:
Ցանկացած մարդ ծնվում է կյանքի ու ազատության իրավունքով օժտված: Ցանկացած ժողովուրդ ունի ինքնապաշտպանվելու և ապստամբելու բնատուր, եթե կուզեք՝ աստվածատուր իրավունք:


Այն ժողովուրդները, որոնք ցանկանում են ապրել ու շարունակել իրենց գոյությունը, օգտվում են իրենց այդ իրավունքից: Ժողովուրդները, որոնք ցանկանում են ոչնչանալ, անասունի պես գնում են մորթվելու, իրենք իրենց ներշնչելով ծայրագույն ապուշություններ՝ «դե գոնե խաղաղություն լինի…»: Չգիտեմ, բայց առհասարակ, ամենից խաղաղ վայրերից մեկը գերեզմանոցն է: Ի դեպ, մեռնելուն հայերեն նաև խաղաղվել են ասում: Դա էլ ձեզ, որպես նիկոլական «խաղաղության օրակարգ»:
Ինչ անե՞լ:
Օրինակ, թշնամուն հանձնվելիք տարածքներում ականային ծուղակներ դնել, ոչ թե վառել տները, այլ դարձնել դանդաղ գործողության ռումբեր, անել ամեն ինչ, որպեսզի այդտեղ ոտք դնող ցանկացած թուրք չհասցնի ուրախանալ: Ինչ վերաբերվում է բնակավայրերին, որոնց մասին դեռ չեն բարձրաձայնվել Նիկոլի, Ալիևի ու Էրդողանի թաքուն համաձայնությունները, ապա տրամաբանական է կազմել կամավորական, ինքնապաշտպանական ջոկատներ, հայթայթել ու պատրաստել ինքնապաշտպանության միջոցներ:


Սա՝ ինչ վերաբերում է արտաքին թուրքից պաշտպանվելուն: Ինչ վերաբերում է ներքին թուրքերին, եթե իշխանություն կոչվածը ապօրինի է, ապա ապօրինի իշխանության դեմ պայքարում, այդ իշխանությանը հեռացնելու նպատակով արված ցանկացած գործողություն օրինական է:
Պետք չէ սպասել, որ ինչ-որ մեկը հրապարակ ելնելու կոչեր անի: Նման իրավիճակում ամեն մեկը կարող է իր տեղում իր «պարտիզանական պայքարը» տանել՝ թքած ունենալով ամեն ինչի ու բոլորի վրա:


Աջակցում են պայքարողին, իսկ կամովին սպանդանոց գնացող եզան կողքին լինում են մի՛միայն դանակավորներ:

Դիտվել է՝ 14654

Մեկնաբանություններ