Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Իրականում ոստիկանության միջոցով մեծ սադրանք է նախապատրաստվում

Իրականում ոստիկանության միջոցով մեծ սադրանք է նախապատրաստվում
28.05.2024 | 10:18

Ոստիկանության առանձին ծառայողներ կատարում են ՔՊ-ական այն պատգամավորի ֆիզիկական հաշվեհարդարի հանձնարարությունը, որը հնչեց խորհրդարանի նախորդ շաբաթվա նիստում:

Հիմա նրանք քաղաքացիների, այդ թվում` պատգամավորների նկատմամբ անձնական սպառնալիքներ են հնչեցնում, ոմանց նկատմամբ` իրականացնում:

Թե բա` վատ կլինի:

Իրականում փաշինյանական իշխանության նպատակն արյունահեղության գնալն է և նրանք դա անում են անձնական բանդաների վերածված, ամոթ էլ է ասել, ոստիկանական տխրահռչակ դեմքերի միջոցով:

Իրականում ոստիկանության միջոցով մեծ սադրանք է նախապատրաստվում, փորձում են պատգամավորներին հունից հանել, որպեսզի կա´մ ֆիզիկական հաշվեհարդար տեսնեն, կա´մ պատգամավորներին դրդեն այնպիսի գործողությունների, որն ուղիղ ճանապարհ է բացելու դեպի քրեակատարողական հիմնարկներ:

Հատուկ անարգանքի են արժանի այն բոլոր ծառայողները, ովքեր բռնություն են կիրառում կամ վիրավորում կանանց:

Կրկնակի անարգանքի են արժանի դրանց նման ձևով «ինստրուկտաժ» անողներն ու հրաման իջեցնողները:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1404

Մեկնաբանություններ