Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մարդկային կյանքը հիմնված է փորձի և սխալի մեթոդի վրա

Մարդկային կյանքը հիմնված է փորձի և սխալի մեթոդի վրա
13.03.2024 | 08:17

Ինքնաոչնչացման երևույթը մարդկային հասարակության պատմության մեջ բավականին հաճախ հանդիպող հանգամանք է, որը պրակտիկ կյանքում կարող է տեղի ունենալ կամայական մասշտաբի մարդկային համակարգի հետ, ներառյալ առանձին մարդկանց, մարդկային խմբերը, կազմակերպությունները, հասարակությունները, պետությունները և մարդկային հասարակությունն ինքը։

Ցանկացած մասշտաբի մարդկային համակարգի նպատակը իր կյանքի հնարավորինս բարգավաճ հարատևումն է, որին կարող է խանգարել միայն մեկ բան, այն է՝ սխալվելը։

Այսինքն, մարդկային ցանկացած կազմակերպական դրսևորման կյանքի ընթացքը որոշումներ կայացնելու և դրանք իրականացնելու հաջորդականություն է՝ կյանքի հարատևման տեսանկյունից շահ ունենալու իմաստով ու նպատակով։

Իսկ ինչպես հայտնի է, կամայական մասշտաբի մարդկային կյանքը հիմնված է փորձի և սխալի մեթոդի վրա (trial and error method, метод проб и ошибок), որը բնութագրվում է կրկնվող փորձերով, որոնք շարունակվում են մինչև հաջողության հասնելը կամ էլ մինչև փորձերը դադարեցնելը։

Մյուս կաղմից էլ հայտնի է, որ մարդկանց կողմից կատարվող կամայական սխալը բերում է որևէ տեսակի մեծ կամ փոքր կորստի, իսկ նրանց կողմից հաջողությամբ ավարտված գործողությունը կամ գործունեությունը բերում է որևէ տեսակի շահի կամ օգուտի։

Եվ կյանքի պրոցեսում էլ նման շահերի ու կորուստների բալանսով էլ հենց որոշվում է, թե տվյալ մարդկային համակարգը առաջընթա՞ց է ապրում, թե՞ հետընթաց։

Սխալվելու հետ կապված կորուստներն էլ կարող են ունենալ հատային երևույթի կամ էլ տևական պրոցեսի տեսք։

Եթե այդ կորուստները գոյաբանական բնույթի են և խիստ գերակշռում են նույն կարգի շահերի կամ օգուտների նկատմամբ, ապա դրանք կարող են որակվել որպես ինքնաոչնչացում կամ ինքնակործանում։

Իսկ եթե ճիշտ որոշումների արդյունքում շահերը կամ օգուտները գերակշռում են սխալների բերած կորուստների նկատմամբ, ապա տվյալ մարդկային համակարգը զարգանում և, նույնիսկ, բարգավաճում է։

Ակնհայտ է նաև, որ նման պրոցեսների կառավարման համար պետք է հասկանալ սխալների առաջացման մեխանիզմները և դրանց կախումը միջավայրի պայմաններից, որոնք ինչքան բարդ ու խճճված են և որոշում կայացնողներն էլ ինչքան համապատասխան ունակություններից զուրկ են, ապա սխալներն էլ կլինեն ավելի մասշտաբային։

Հ․Գ․ Մարդկանց սխալների հետ կապված բոլոր երևույթներն ու պրոցեսները մարդկային համակարգերի մաթեմատիկական տեսության մեթոդներով ներկայացվում են վիճակի հավասարումների տեսքով, որն էլ, իր հերթին հնարավորություն է տալիս կատարել նման պրոցեսների խորացված որակական ու քանակական անալիզ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2606

Մեկնաբանություններ