Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Չկա ձևավորված հանրային համապատասխան վերաբերմունք

Չկա ձևավորված հանրային համապատասխան վերաբերմունք
14.05.2023 | 19:31

Հայերի մեծամասնության մոտ կլաստրոֆոբիան (claustrophobia- նեղ տեղից խուսափել- վախենալը) լրիվ այլ կլինիկական պատկեր ունի:

Տիպիկ հային թվում է, թե քանի որ երկիրը փոքր է, մարդիկ՝ շատ, տեղն էլ՝ նեղ, ուրեմն ինքը էդ փոքր տեղի համ միակ տերն է, համ միակ հանճարեղը, համ միակ սիրունը, համ միակ նախագահը, համ միակ դոդլֆիկը, միակ անփոխարինելին, միակ ոստիկանը, միակ թաղ նայողը, միակ դեմոկրատը, միակ հանրապետականը, միակն ու երևելին: Հա, ցավներս տանեմ, ունիկալ ենք, միակն ենք, բայց ոչ թե հատ-հատ, այլ՝ բոլորովս: Մեր պեսը էլ չկա, որ լիներ էլ, մեկ է, հայ էր լինելու:

***

Հանրային արժեքայինը հիմնականում (70-80 տոկոս) կերտվում է ընտանիքում, հայերեն ասած` մորական կաթով է գալիս, ապա նեղ- բարեկամականի միջավայրում է շարունակում կերտվել, մինչև հասունությունը (10 տոկոս), ընկերական շրջապատում֊ (10 տոկոս), փողոցում` 5, թաղում, դպրոցում, համալսարանում`5։

Փաստացի`18 տարեկանում մենք մեր դրվածքները, «յոլան» ու դիմացինի վրա թքած ունենալն արդեն լրիվ յուրացրած֊ անգիր արած ենք։ Եվ հենց այդ կուտակված յոլայի գաղափարախոսությունն ու դիմացինին բանատեղ չդնելու կամ հակառակը՝ շողոքորթելու կենցաղային ողորմելիություն֊-լկտիությունն են լինելու այն հիմքերը, որոնց վրա գոյանալու են ախպերականը, կուրծք ծեծող տհասը, «խի ես ումի՞ց եմ պակաս» փիլիսոփայականն ու անտեր երկիրը։ Զարմանալու բան չկա՝ ողբալու կա։ Բայց դե ողբալու ռեսուրսը չկա՝ Խորենացին լրիվ սպառել է։

***

Առաջներում պատերազմները էքսպանսիվ- նվաճողական էին։ Նվաճում էին և տարածքը, և մարդկանց ստրկացնում, կամ ազգափոխում ու հզորանում։

Հիտլերից հետո լոկալ մաշտաբներում դեռ կան նվաճողական պատերազմները, ոնց, ասենք, մեր իբր Ղարաբաղ գրավելն էր։ Բայց գլոբալ մասշտաբներում արդեն պատերազմի նպատակը ոչ թե նվաճումն է, այլ դիմացինի ոչնչացումը, տարածքի ու ինֆրաստրուկտուրայի ավիրումն ու մարդկանց ոչնչացումը կամ փախստական սարքելը։

Այսինքն, իմաստ է դարձել ոչ կառուցողականը- դիմացինի անիհիլացիան, անկախ ռեսուրսների տիրապետումից։ Այդ տիպի պատերազմների մի քանի տարբերակները կան, բայց ստատուսում քննարկելիք չէ։ Հետաքրքիր եզրահանգում էր, գոնե ինձ համար։ Դե հայ բոմոնդն իհարկե ամեն ինչ գիտի, իրեն չեմ պատմում սա, այլ շարքայինների շրջանակներին միտքս եմ հայտնում։

***

Վաղուց ուշացած, ապացուցված, բայց պարտված մտքեր:

Եթե լավ նայեք հայկական օլիգարխիային, ապա կտեսնեք, որ բոլորն ունեն աչքի զարնող նմանություններ.՝ դրանք բոլորն անխտիր անամոթ, շատ համառ ու աներես սրիկաներ են: Նրանք հաղթել են շնորհիվ մեզ հոգնեցնելու, զզվեցնելու, հիասթափեցնելու, համոզելու, որ իրենց համառության դեմ խաղ չկա:

Եվ մենք ձեռ ենք քաշել՝ մտածելով, որ թքած, թող իր ուզածը լինի: Հիմա պարզվել է որ իր ուզածը մեր չլինելն է: Նույնը նաև համաշխարհային մասշտաբով է: Ազգերին հոգնեցնում են հրահրելով, զզվացնելով, համառությամբ, մշտական ճնշմամբ և ամենակարևորը՝ համոզելով, որ ձեն մի հանիր, մեկ է, քո ասածը բանի տեղ դնողը չկա, լսողը չկա: Ու այդ գործում նորմալի դեմ ոչ թե թշնամին է կանգնած, այլ հենց իր կողքի «ցենտր»ձևացող դեգեներատը: Զիջեցինք ու հիմա ստրուկ ենք:

***

Մեծամիտի երեք տեսակ եմ տեսնում՝ ինքնուրույն մեծամիտը, շավկա մեծամիտն ու ինտելեկտուալ մեծամիտը:

1.Ինքնուրույն մեծամիտը դե մարդ է, էլի, էդպես է ծնվել:

2.Շավկա մեծամիտը հանրային դրվածք է, մոդայիկ մի բան, որն անբնական է ու հակամարդկային: Սեփական ուղեղ չունի և իր իմացածն ու վարքի դրվածքները դեսից-դենից վերցրած ինչ-որ լոսկուտային հիմարություններ են:

3.Ինտելեկտուալ մեծամիտի մասին ասելիք առանձնապես չկա էլ՝ զզվանք են:

Վատն էն է, որ չկա ձևավորված հանրային համապատասխան վերաբերմունք մեծամիտին: Դրա համար էս անոմիկ մեծամիտ վիճակն է թե քաղաքականում, թե ազգային կյանքում:

Արա Հարությունյան

Դիտվել է՝ 4427

Մեկնաբանություններ