«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Արա ԱԼՈՅԱՆ. Մեկն էլ կողքից հուշում է՝ ձիով խաղա, ձիո՜վ

Արա ԱԼՈՅԱՆ. Մեկն էլ կողքից հուշում է՝ ձիով խաղա, ձիո՜վ
02.07.2015 | 10:03

Զարմանալին ու զարհուրելին ոչ այնքան այն է, որ քաղաքական «դիակներն» իրենք են հարության ձգտումներ տածում, քանզի դրա իրավունքն ու աստվածաշնորհությունը մարդկային կանոնակարգից դուրս է, այլ այն, որ սույն կերպարներին ջանում են կենդանություն պարգևել նրանց թիմակիցները, համախոհները, ով ասեք:

Այսինքն, առաջինի հոգեվարության կամ քաղաքաքիմիաթերապիայի (նորամուծությունն իմն է, ներող եղեք) միջոցով ֆիզիկական երկարակեցության հաշվին լուսանցքում հայտնվածները ցանկանում են անմահություն ապահովել նախ իրենց համար:
Առաջինն էլ ժամանակ է խնդրում՝ չմեռնելու ժամանակ, ոչ թե ապրելու կամ ապրեցնելու:
Հա, ի դեպ, շարունակ հաստատվում է այն հայտնի ճշմարտությունը, որ կյանքը... վարունգ է, մի օր ձեռքումդ է, մի օր էլ կարող է հայտնվել... Չէ՜, ավելի լավ է այս դեպքում վերախմբագրենք՝ կյանքը շախմատ է՝ մի օր արքա ես, մի օր խաղատախտակ, որի վրա իրենց քայլերն են անում զինվորիկները:
Մեկն էլ կողքից հուշում է. «Ձիով խաղա: Ձիո՜վ»:

Դիտվել է՝ 2152

Մեկնաբանություններ